Մի քանի օր է, որ Eupedia-ում կարդում եմ եվրոպական ժողովուրդների ծագման ու էթնիկ կառուցվածքի վերաբերյալ կատարված վերջին գենետիկ հետազոտությունների մասին: Վերջին անգամ հոդվածը թարմացվել է մի քանի օր առաջ: Գիտեմ որ այս թեմայով Ակումբի տարբեր թեմաներում անընդհատ քննարկումներ են լինում – արիացի հայերը, մնացածի ծագումը հայերից, արյան մաքրությունը, ազգի գենետիկ ժառանգությունը և այն:
Ուրեմն եվրոպացի մի շարք լուրջ գենետիկներ ուսումնասիրել են ամբողջ աշխարհի, ու հատկապես եվրոպայի ժողովուրդների ԴՆԹ-ի կառուցվածքը (հիմա բոլոր երկրները ունեն արյան բանկ, հիմնականում բժշկական նպատակներով, բայց ինֆորմացիան կարող է օգտագործվել այլ նպատակներով նույնպես): ԴՆԹ-ի Y քրոմոսոմի հիման վրա, որը ցույց է տալիս ուղիղ ժառանգականությունը ինչ-որ մի կետից սկսած (որպես ելման կետ վերցրել են 26.000 տարի մ.թ.ա), ԴՆԹ-ն դասկարգել են այսպես կոչված հապլոխմբերում: Հետո յուրաքանչյուր ժողովրդի մոտ նայել են, թե որ հապլոխումբն է գերակշռում:
Թեման բացում եմ պատմության բաժնում, քանի որ այս ուսումնասիրությունների հիման վրա, եվրոպացիները հետազոտել են նաև, թե եվրասիա մայրցամաքով, գեների տարածմանը զուգնըթաց, ինչպես են տարածվել նաև լեւզուները: Բնականաբար եվրոպացիներին առաջին հերթին հետաքրքրում է եվպրոպական, կամ մեր կողմից սիրված արիական գենի, ու հետևաբար հնդեվրոպական լեզուների տարածումը:
Ցանկացողները կարող են մանրամասն այս ամենի մասին կարդալ այստեղ, ու նայել նաև քարտեզները:
Ուրեմն բուն եվրոպական (արիական եթե կուզեք) երեք հապլոխումբ են առանձնացրել- R1a (արևելաեվրոպական տիպ), R1b (արևմտաեվրոպական տիպ), ու I1 (գերմանոդինարիան տիպ).
Բնականաբար, այն ժողովուրդը որի մոտ ավելի շատ են գերակշռում այս երեք տիպերը, ամենաեվրոպականն են, կամ ամենաարիականն են (մեր սիրած էլի):
Հիմա, ում մոտ են գրակշռում այս երեք հապլոխմբերը: Պարզվել է, որ ամենամաքուր եվրոպացիները իսլանդացիներն են, վիկինգների ուղղակի ժառանգները: Նրանց մոտ բացի այս երեք հապլոխմբից, ուրիշ հապլոխումբ չի հանդիպում: Եկրորդ տեղում շվեդներն են, հետո անգլաիցիները, հետո լեհերը, հետո գերմանացիները: Որ տեղում են հայերը ?? 40-րդ: Որ շատ վատ չզգանք մեզ, ասեմ, որ հույները 42-րդ տեղում են, քրդերը 45-րդ: Իսկ վատ զգալու համար ասեմ, որ տաջիկները 25-րդ տեղում են:
Ավելի մանրամասն – հայերի մոտ գենետիկ կառուցվածքը հետևյալն է R1b – 25%, R1a – 6%, I1 – 31%: Մնացած 38%-ը, այլ` ոչ եվրոպական գեներ են` մոնղոլ, սելջուկ, թաթար, կարող ա բուշմեն: Մեր չափ ոչ եվրոպական գեներ ունեն պարսիկները: Մեզանից շատ հույները, քրդերը, էստոնացիները (սա բնականաբար, նրանք ուգորֆին են), լիտովցիները (երևի ուգորֆինների հետ շատ են շփվել):
Առանց մանրամասների մեջ խորանալու (ցանկացողները կարող են բացել համապատասխան կայքը ու կարդալ) ասեմ, որ արդյունքում գենետիկ հիմնավորում է ստացել հնդեվրոպական լեզուների տարածման կուրգանների տեսությունը:
Էջանիշներ