User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քեզ հետաքրու՞մ է քո գեների մաքրությունը:

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, ես գենեիկորեն մաքուր հայ եմ:

    11 18.97%
  • Ոչ, թքած ունեմ գեների վրա, ես հայ եմ:

    37 63.79%
  • Սեփական տարբերակ կամ պատասխան չունեմ

    10 17.24%
Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 185 հատից

Թեմա: Մաքուր գեներ, մաքուր արյուն

  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մի քանի օր է, որ Eupedia-ում կարդում եմ եվրոպական ժողովուրդների ծագման ու էթնիկ կառուցվածքի վերաբերյալ կատարված վերջին գենետիկ հետազոտությունների մասին: Վերջին անգամ հոդվածը թարմացվել է մի քանի օր առաջ: Գիտեմ որ այս թեմայով Ակումբի տարբեր թեմաներում անընդհատ քննարկումներ են լինում – արիացի հայերը, մնացածի ծագումը հայերից, արյան մաքրությունը, ազգի գենետիկ ժառանգությունը և այն:

    Ուրեմն եվրոպացի մի շարք լուրջ գենետիկներ ուսումնասիրել են ամբողջ աշխարհի, ու հատկապես եվրոպայի ժողովուրդների ԴՆԹ-ի կառուցվածքը (հիմա բոլոր երկրները ունեն արյան բանկ, հիմնականում բժշկական նպատակներով, բայց ինֆորմացիան կարող է օգտագործվել այլ նպատակներով նույնպես): ԴՆԹ-ի Y քրոմոսոմի հիման վրա, որը ցույց է տալիս ուղիղ ժառանգականությունը ինչ-որ մի կետից սկսած (որպես ելման կետ վերցրել են 26.000 տարի մ.թ.ա), ԴՆԹ-ն դասկարգել են այսպես կոչված հապլոխմբերում: Հետո յուրաքանչյուր ժողովրդի մոտ նայել են, թե որ հապլոխումբն է գերակշռում:

    Թեման բացում եմ պատմության բաժնում, քանի որ այս ուսումնասիրությունների հիման վրա, եվրոպացիները հետազոտել են նաև, թե եվրասիա մայրցամաքով, գեների տարածմանը զուգնըթաց, ինչպես են տարածվել նաև լեւզուները: Բնականաբար եվրոպացիներին առաջին հերթին հետաքրքրում է եվպրոպական, կամ մեր կողմից սիրված արիական գենի, ու հետևաբար հնդեվրոպական լեզուների տարածումը:

    Ցանկացողները կարող են մանրամասն այս ամենի մասին կարդալ այստեղ, ու նայել նաև քարտեզները:

    Ուրեմն բուն եվրոպական (արիական եթե կուզեք) երեք հապլոխումբ են առանձնացրել- R1a (արևելաեվրոպական տիպ), R1b (արևմտաեվրոպական տիպ), ու I1 (գերմանոդինարիան տիպ).



    Բնականաբար, այն ժողովուրդը որի մոտ ավելի շատ են գերակշռում այս երեք տիպերը, ամենաեվրոպականն են, կամ ամենաարիականն են (մեր սիրած էլի):

    Հիմա, ում մոտ են գրակշռում այս երեք հապլոխմբերը: Պարզվել է, որ ամենամաքուր եվրոպացիները իսլանդացիներն են, վիկինգների ուղղակի ժառանգները: Նրանց մոտ բացի այս երեք հապլոխմբից, ուրիշ հապլոխումբ չի հանդիպում: Եկրորդ տեղում շվեդներն են, հետո անգլաիցիները, հետո լեհերը, հետո գերմանացիները: Որ տեղում են հայերը ?? 40-րդ: Որ շատ վատ չզգանք մեզ, ասեմ, որ հույները 42-րդ տեղում են, քրդերը 45-րդ: Իսկ վատ զգալու համար ասեմ, որ տաջիկները 25-րդ տեղում են:

    Ավելի մանրամասն – հայերի մոտ գենետիկ կառուցվածքը հետևյալն է R1b – 25%, R1a – 6%, I1 – 31%: Մնացած 38%-ը, այլ` ոչ եվրոպական գեներ են` մոնղոլ, սելջուկ, թաթար, կարող ա բուշմեն: Մեր չափ ոչ եվրոպական գեներ ունեն պարսիկները: Մեզանից շատ հույները, քրդերը, էստոնացիները (սա բնականաբար, նրանք ուգորֆին են), լիտովցիները (երևի ուգորֆինների հետ շատ են շփվել):

    Առանց մանրամասների մեջ խորանալու (ցանկացողները կարող են բացել համապատասխան կայքը ու կարդալ) ասեմ, որ արդյունքում գենետիկ հիմնավորում է ստացել հնդեվրոպական լեզուների տարածման կուրգանների տեսությունը:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.12.2009), Elmo (18.12.2009), Enna Adoly (12.08.2016), Kuk (18.12.2009), One_Way_Ticket (18.12.2009), Rammer (18.12.2009), REAL_ist (18.12.2009), Sagittarius (28.12.2009), StrangeLittleGirl (18.12.2009), Գաղթական (18.12.2009), Դատարկություն (18.12.2009), Մարկիզ (18.12.2009), Շինարար (18.12.2009), Ռուֆուս (18.12.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,541
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Ես գենետիկ այդ ուսումնասիրություններին լուրջ չեմ վերաբերվում: Որպեսզի այդ ոլորտի կողմնակիցները իրենց վատ չզգան, ասեմ, որ ազգագրական առումով ես ընդհանրապես չեմ կարևորում գենետիկան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.12.2009), Gayl (22.12.2009), Yevuk (20.12.2009), Չամիչ (18.12.2009)

  5. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Դե բա որտեղից մաքուր լինի? Ասում են չէ, որ մի ժամանակ եղել ենք կյաժ մազերով, կապույտ աչքերով բաց մաշկով և այլն: Դրանից հետո վրաներովս անցել են մոնղոլ, սելջուկ, թաթար, թուրք, պարսիկ, արաբ... ու հիմա իրենցից չենք ջոկվում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,541
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Էդ "մի ժամանակ"-ը պատմական միֆերի թվին է պատկանում - իրականում "մի ժամանակ"-ի ժամանակ էլ մենք մոտավորապես այսպիսին ենք եղել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (18.12.2009)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,984
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Չնայած ես պատմության հետ չունեմ, բայց էս թեման շատ հետաքրքիր էր: Տրիբուն, շնորհակալ եմ այն բացելու համար: Իսլանդացիների՝ ամենաեվրոպականը լինելը զարմանալի չէ, որովհետև շատ փակ ազգ են, իրենց տարածքից քիչ են դուրս գալիս: Ինձ բացարձակապես չանհանգստացրեց հայերի՝ 40-րդ տեղում գտնվելը, բայց ուրիշ բանից ջղայնացա:
    ԴՆԹ-ի Y քրոմոսոմի հիման վրա, որը ցույց է տալիս ուղիղ ժառանգականությունը ինչ-որ մի կետից սկսած (որպես ելման կետ վերցրել են 26.000 տարի մ.թ.ա)...
    Էս ի՞նչ սեռական խտրականություն ա: Ստացվում ա, որ իրանք մենակ արական ԴՆԹ են ուսումնասիրել

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.08.2016)

  10. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՞նչ սեռական խտրականություն ա: Ստացվում ա, որ իրանք մենակ արական ԴՆԹ են ուսումնասիրել
    Հա, ի միջի այլոց, տենց էլ գրված էր, որ ուղիղ ժառանգականությունը դիտարկված է տղամարդկանց գծով:

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,984
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ի միջի այլոց, տենց էլ գրված էր, որ ուղիղ ժառանգականությունը դիտարկված է տղամարդկանց գծով:
    Դե սեռական խտրականություն ա էլի

  12. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գենետիկ այդ ուսումնասիրություններին լուրջ չեմ վերաբերվում: Որպեսզի այդ ոլորտի կողմնակիցները իրենց վատ չզգան, ասեմ, որ ազգագրական առումով ես ընդհանրապես չեմ կարևորում գենետիկան...
    Ես էլ:

    Բայց լրիվ ուրիշ տեսանկյունից: Ես ինձ հայ եմ համարում պատմամշակութային առումով, ու թքած ունեմ թե մի քանի հազար տարի առաջ արիացի նախնիներս հայկական լեռնաշխարհից են գնացել ուրիշ տեղեր, թե ուրիշ տեղերից են եկել հայկական լեռնաշխարհ:

    Բայց, Լիոն ջան, եվրոպացի գիտնականների ուսումնասիրություններին ավելի շատ եմ վստահում, քան Ապոպ-Հակոբ, խուռի-միտանի, փղեր տեսությանը: Կներես:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (18.12.2009)

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սեռական խտրականություն ա էլի
    Դե, գենդերային հավասարության ջատագով եվրոպացիներն են ուսումնասիրության հեղինակը, ընկեր, ինչ անեմ:

    Բայց եթե նույնիսկ ուսումնասիրության հիմքում սեռական խտրականության կա, ապա օբյեկտիվորեն եվրոպացիները ճիշտ են արել, քանի որ 26.000 տարի առաջվանից մինչև վերջերս ժառանգականությունը իրոք փոխանցվում էր հայրական գծով: Մամաներին հավասար իրավունքեր տալը 20-րդ դարի ֆենոմեն է: Որ մայրական գծով ժառանգականություն սկսենք ուսումնասիրել, պիտի երևի էլի մի 26.000 տարի սպասենք:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.12.2009, 13:22:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (18.12.2009)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,541
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Բայց, Լիոն ջան, եվրոպացի գիտնականների ուսումնասիրություններին ավելի շատ եմ վստահում, քան Ապոպ-Հակոբ, խուռի-միտանի, փղեր տեսությանը: Կներես:
    Իրավունք ունես, բայց նաև հաշվի առ հետևյալը.

    - գենետիկ ուսումնասիրությունների ճշմարտացիության կամ էլ դրա հետևությունների միանշանակության վերաբերյալ դեռևս վեճեր են գնում,
    - այդ ամենը կարող է քաղաքական պատվեր լինել, քանի որ հետևությունները անկասկած քաղաքականացվելու են,
    - Եվրոպան հայտնի է իր "եվրոպակենտրոնությամբ":

    Հա, ի դեպ, մոռացա ասել...

    Բնականաբար, այն ժողովուրդը որի մոտ ավելի շատ են գերակշռում այս երեք տիպերը, ամենաեվրոպականն են, կամ ամենաարիականն են (մեր սիրած էլի):
    Իսկ ինչու՞... այն էլ "բնականաբար": Ո՞վ ասաց, որ "արիները" պետք է անպայման եվրոպական գեներ ունենա՞ն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.12.2009), Հարդ (19.12.2009), Մենուա (26.01.2010), Չամիչ (18.12.2009)

  18. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    - գենետիկ ուսումնասիրությունների ճշմարտացիության կամ էլ դրա հետևությունների միանշանակության վերաբերյալ դեռևս վեճեր են գնում,
    այնպես, ինչպես պրոտոհնդեվրոպական ազգերի ելման կետի վերաբերյալ
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    - այդ ամենը կարող է քաղաքական պատվեր լինել, քանի որ հետևությունները անկասկած քաղաքականացվելու են,
    Ջհուդամասնոնական դավադրություն կլինի: Իսկ Եվրոպացիների ինչին ա պետք քաղաքականացնել այս ամենը: Ասենք ֆրանսիացիների ձե՞ռ ա տալիս իմանալը, որ իրանց հեռավոր նախնիները Ֆրանսիա են եկել Վոլգայի ստորին հոսանքներից: Հեռավոր պատմությունը ընթացիկ քաղաքականության հետ կապելու բարդույթ-իրավունքը մեզ՝ հայերիս ա պատկանում:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրոպան հայտնի է իր "եվրոպակենտրոնությամբ":
    Բացարձակ եվրոպակենտրոնություն չկա: Ընդհակառակը, եվրոպացիները ապացուցում են հնդեվրոպական ժողովուրդների ծագման կուրգանների տեսությունը: Ուզենային եվրոպայի հետ կապել, գոնե բալկանյան տեսությունը կհաստատեին:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞... այն էլ "բնականաբար": Ո՞վ ասաց, որ "արիները" պետք է անպայման եվրոպական գեներ ունենա՞ն
    Եվրոպական գեն ասելով, ի նկատի է առնվում հնդեվրոպական ժողովուրդներին հատուկ, արդեն նշված երեք հապլոխնբերը: Իսկ եթե նկատել ես, Եվրոպա աշխարհամասում մեծմասամբ հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովւորնդր են ապրում: Այլ բաղադրիչները փոքր տեսակարար կշիռ ունեն լուրջ ազդեցություն ունենալու համար, ի տարբերություն մերձավոր արևելքի, իրանի ու հնդկաստանի:
    Կամ հիամ պիտի նոր տեսություն ընդունենք, քո հիմնավորումներով, որ գեները գնացել են մի ուղղությամբ, իսկ լեզուն լրիվ ուրիշ ուղղությամբ:
    Ի միջի այլոց, հայերի մեջ այլ ոչ հնդեվրոպական գեների մեծ տեսակարար կշիռը հիմնավորվում է նաև հայերենում մեծ տեսակարար կշիռ ունեցող սեմիտական ծագման բառերով: Դե էլ չենք խոսում, արդեն մի քանի դար խոսակցական հայերենում հսկա տեղ զբաղեցնող թուրքերենի մասին, հատկապես արևմտյան հայաստանի դիալեկտներում:

    Ու էլի որպես ամփոփում - սա համարում եմ ավելի քան բնական, բարդույթավորվելու ոչ մի պատճառ չեմ տեսնում, քաղաքականացնելու պատճառ առավել ևս չեմ տեսնում, ու կարծում եմ, որ մեր ապագան ոչ մի առնչություն չի ունենալու այն բանի հետ, թե մեր գեների մեջ քանի տոկոս ինչ կա: Ամեն դեպքում, ազգի գենետիկ ու արյան մաքրությունից խոսող արիացիներին խորհուրդ եմ տալիս հնարավորինս քիչ տխմարաբանել: Մենք հայ ենք մեր լեզվով, մշակույթով ու փաստարկված պատմությամբ: Ու ուրիշների նախապապը լինելու ոչ մի ցանկություն, անձամբ ես չունեմ, ոչ էլ կարիք ունեմ արիական-հայկական կայսրությունների մասին հորինվածքների:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.12.2009), Kuk (18.12.2009), Մարկիզ (18.12.2009)

  20. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,853
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Ի միջի այլոց, գենետիկ ամենագունավոր քարտեզը թուրքերինն ա: Դրանց մեջ ինչ ուզես կա, ու ամեն ինչից մի քիչ մի քիչ:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (18.12.2009)

  22. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար, այն ժողովուրդը որի մոտ ավելի շատ են գերակշռում այս երեք տիպերը, ամենաեվրոպականն են, կամ ամենաարիականն են (մեր սիրած էլի):

    Հիմա, ում մոտ են գրակշռում այս երեք հապլոխմբերը: Պարզվել է, որ ամենամաքուր եվրոպացիները իսլանդացիներն են, վիկինգների ուղղակի ժառանգները: Նրանց մոտ բացի այս երեք հապլոխմբից, ուրիշ հապլոխումբ չի հանդիպում: Եկրորդ տեղում շվեդներն են, հետո անգլաիցիները, հետո լեհերը, հետո գերմանացիները: Որ տեղում են հայերը ?? 40-րդ: Որ շատ վատ չզգանք մեզ, ասեմ, որ հույները 42-րդ տեղում են, քրդերը 45-րդ: Իսկ վատ զգալու համար ասեմ, որ տաջիկները 25-րդ տեղում են:
    Արիական գեներ կարող են համարվել միայն իմ գեները, իսլանդացի-միսլանդացի, հապլոխումբ-մապլոխումբ չգիտեմ:

    Իսկ եթե լուրջ, ապա ոչ մեկը լիազորված չի որոշելու, թե որ գենն ա որից առավել, որ մի հատ էլ կարգի հարաբերություն մտցնեն ու դրանով ազգեր դասակարգեն: Հենց այդ դասակարգումը նացիզմի դրսևորում ա: Ի՞նչ ա նշանակում իսլանդացիները առաջինն են, շվեդները` երկրորդը կամ հույները` 42-րդը: Մի խոսքով էս ամենից ֆաշիզմի հոտ ա գալիս:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.12.2009), Lion (18.12.2009)

  24. #14
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,432
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզվել է, որ ամենամաքուր եվրոպացիները իսլանդացիներն են, վիկինգների ուղղակի ժառանգները:
    Պիտի, որ շատ տգեղ ազգ լինեն Միշտ էլ սելեկցիոն ճանապարհով ստացված պոպուլյացիաները առավել առողջ, մսակաթնաձվատու և դիմացկուն են լինում՝ ի տարբերություն մաքրարյունների, որոնց վրա Աստծո արարումից հետո որևէ շտկումներ ու սրբագրումներ չեն կատարվել

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (18.12.2009)

  26. #15
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Ես մի բան չհասկացա, թե ինչ կապ ունի լեզուն գեների հետ: Եթե մեր լեզվի մեջ առկա են շատ թուրքական, արաբական քրդական կամ չգիտեմ ինչ բառեր /բաղադրիչներ/ դա դեռ չի նշանակում, որ արյան մեջ էլ են առկա:

    Միգուցե ճիշտ չեմ հասկացել
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50
  2. Արձակ. Մաքուր լիրիկա
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.09.2012, 11:39
  3. Մահ «մաքուր» սննդից
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.09.2012, 00:22
  4. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  5. էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց,
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.08.2008, 20:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •