Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
Եր՞բ է մարդու համբերության բաժակը լցվում:
Ինձ թվում է սա մի թեմա է, որը բոլորս էլ հաճախակի է այցելում:
Երբ ուշադրություն չէս դարձնում դիմացինիտ ասաց անկապ խոսքերին, երբ արհամարում ես քեզ վիրավորողին, ոչինչ չէս ասում, թողնում հեռանում էս, ասում են << հիմար է, մեկ է ոչինչ չի հասկանում, մեկ էլ ասենք>>: Երբ բարկանում էս , ափերից դուրս գալիս, վերջապես համբերությանդ բաժակը լցվում է ու ամենքին իրենց տեղն էս ցույց տալիս, նոր են հասկանում, թե ո՞վ էս դու իրականում: Իսկ արդյո՞ք պարտադիր է ադ վիճակին հասնել, որ նոր քեզ հասկանան:
Ամեն մարդ իր <համբերության բաժակի> չափն ու ծավալն ունի, մարդ կա, մի երկու խոսքից բռնկվում, մտքի եկածն արտահայտում է, մարդ կա ամեն խոսքին է ասում, բայց շատ տակտով, որ կարելի է ասել դա մարսելու, ընկալելու համար ժամակա է պետք, մարդ էլ կա միշտ լռում է, թողնում հետոիրն, իր մեջ ծանր ու թեթև անում, սմտածում, որ վերջ, պահն արդեն հասունացել է, երբ հանդիպեն, անպայման կասի, բայց..., բայց գալիս է այդ հանդիպումը, նորիս չի ստացվում, նորից ծանր ու թեթևի տարբերակ, նորից հետոին թողնել... երևի այս կարքի մարդկանց <համբերության բաժակն> անհատակ է...