Չնայած հոգեբան չեմ, բայց 2-րդ հարցի պատասխանը գիտեմ![]()

Չնայած հոգեբան չեմ, բայց 2-րդ հարցի պատասխանը գիտեմ![]()
Հոգեբանի օգնության կարիք այսօր շատերն ունեն, բայց , ցավոք, դա բարձրաձայն չեն խոստովանում:Մեր իրականության մեջ դա նորություն է, և շատերը չեն կարողանում հասկանալ դրա անհրաժեշտությունը:Ոչ ոք չի կարող ինքնուրույ լուծել այն խնդիրը, որն արդեն հասունացել է, անկախ նրանից, թե ինչպես է փորձում:Այստեղ ես կարևորում եմ մասնագետի դերը:Պարզապես մենք պետք է համարձակություն ունենանք, կատարելու առաջին քայլը:
Ես լիովին համամիտ եմ մեր հոգեբան մասնակիցների կարծիքին:Բայց ,չգիտես ինչի, չեք պատասխանել առաջադրված հարցերին:Անձամբ ինձ համար դրանց պատասխանները շատ հետաքրքիր են:
1.ի՞նչ է հոգեկանը, 2.ի՞նչ տարբերություն կա հոգեկանի և հոգու միջև, 3.մահանու՞մ է արդյոք հոգեկանն մարմնի մահվան հետ միասին
Ես կցանկանայի, որ ստանայի ihusik-ի կողմից առաջադրված այս հարցերի պատասխանները:Գուցե պատասխանի հենց հեղինակը՞![]()
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Նախ ասեմ, որ համամիտ եմ Ձեզ հետ, որ պետք է դիմել լավ մասնագետ հոգեբանի... ինչպես ամեն մարդ էլ կարող է նկար անել, բայց նկարիչ չեն կոչվում, այնպես էլ այս կամ այն չափ բոլորն էլ շատ թե քիչ լսել են հոգեկանի մասին, բայց հոգեբան չեն կարող կոչվել, այլ կարող են անփորձ նկարչի նման լղոզել կտավի վրա... Սիրով կփորձեմ պատասխանել այն հարցերին, որոնք ինքս էլ բարձրացրել էի, բայց պետք է ասեմ, որ դա կանեմ ընդհանուր գծերով, իսկ եթե հետաքրքրվողներ կլինեն ու կոնկրետ հարցեր կբարձրացնեն, կքննարկենք նաև այդ կոնկրետ հարցերը.lili-4-ի խոսքերից
1.ի՞նչ է հոգեկանը, 2.ի՞նչ տարբերություն կա հոգեկանի և հոգու միջև, 3.մահանու՞մ է արդյոք հոգեկանը մարմնի մահվան հետ միասին Նախ ասեմ, որ ներկայացնելու եմ իմ պատկերացումներն ու կարծիքը և ոչ թե դասական հոգեբանության տեսակետը և կպատասխանեմ նախ երկրորդ հարցին.
(2) -Հոգեբանները, վերցնելով առասպելա-միստիկական գրականությունից նույն հոգեկանը բնութագրող "փսիխեա" - "հոգեկան" - "հոգի" տերմինը ու միաժամանակ ցույց տալով, որ գտնվել է նոր ուսումնասիրման առարկա ու դրան համապատասխան մեթոդներ, ցանկացան առանձնանալ փիլիսոփայությունում ու կրոնում կիրառվող "հոգի" տերմինից ու սկսեցին յուրովի, այն ժամանակին հատում մատերիալիստական հիմքերի վրա, մեկնաբանել ու ուսումնասիրել մարդու հոգեկանը: Այսինքն ըստ էության "հոգեկան" տերմինը ստեղծել են հոգեբանները զուտ ձևական, որպեսզի հերքեն իրենց ուսումնասիրման առարկայի նույնությունը փիլիսոփայության մեջ ու կրոնում կիրառվող "հոգի" տերմինից և սահմանել են այն ըստ իրենց մատերիալիստական հիմքերի վրա դրված ուսումնասիրման միջոցով ստացված տվյալների: "Հոգեկան"-ն ու "հոգի"-ն ըստ էության նույնն են, ուստի հետագայում կկիրառեմ "հոգի" տերմինը, դրա տակ հասկանալով նաև "հոգեկան"-ը:
(1) - (3) Այս երկու հարցերը իրար հետ միասին կնաենք: Նախ որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է հոգին ու մահանու՞մ է արդյոք հոգին ֆիզիկական մարմնի մահվան հետ միասին (այս մասին կա նաև առանձին բացված թեմա "Դար" Ակումբում), պետք է պատկերացնենք, թե ի՞նչ տեղ է այն գրավում մարդու ողջ կառուցվածքում: Եվ այսպես, մարդը բաղկացած է՝ 1.ֆիզիկական մարմնից 2.հոգուց և 3.Ոգուց (սրանք ևս բաղկացած են տարբեր մասերից, բայց այստեղ շատ չմանրամասնելու համար չեմ ներկայացնի): 1.ֆիզիկական մարմնի ծննդյան ու մահվան ֆիզիոլոգիական կողմի մասին երևի թե շատերը գիտեն, բայց թե հոգին ի՜նչ հետաքրքիր ու հրաշալի կերպ է միանում իր այդ մարմնի հետ ու հետո հրաժեշտ տալիս նրան, շատ ու շատ քչերն են տեղյակ... 3.Ոգին, դա մեր մեջ Աստվածայինի մի մասնիկն է, Անհատականացված Աստվածայինի մի մասնիկը մեր մեջ, որով մենք ինքներս ձեռք ենք բերում անմահություն և հենց դա էլ հանդիսանում է մեր Իսկական Էությունը, որը անցնում է մի մարմնավորումից մյուսը՝ տալով մարդուն կատարելագործվելու հնարավորություն (որը հնարավոր է միայն ֆիզիկական ոլորտում ու հենց դա էլ մղում է հոգիներին նոր մարմնավորումների), բայց սովորաբար (2) հոգում է գտնվում մեր գիտակցությունն ու ինքնագիտակցությունը (երբ մենք ասում ենք "ես")՝ չնայած ինչպես ասեցի մեր Իսկական "Ես"-ը մեր Ոգին է: Եվ այն պայքարը, որ կա մարդու մեջ, դա հոգու, գիտակցության կողմից, ընտրության, երկընտրանքի արդյունքում է կատարվում՝ մի կողմից մարմնական ցանկությունների, կրքերի ու բնազդների, մյուս կողմից Ոգու բարձրագույն ձգտումների, բարոյականության ու Աստվածայինին ծառայելու միջև տեղի ունեցող պայքարն է մեր գիտակցականում, հոգեկանում արտացոլվում: Հոգին՝ գտնվելով այս երկուսի՝ ֆիզիկական մարմնի ու Ոգու, միջև, վերապրտոմ է մարդու ֆիզիկական մահը, տեղափոխվում "նուրբ աշխարհ" ուր նրա ցածրագույն մասն որոշ ժամանակ հետո ևս մահանում է (տարալուծվում այդ ոլորտի մեջ), իսկ հոգու բարձրագույն ձեռքբերումներն անցնում ու հարստացնում են մեր Անհատական կուտակումները և հետևաբար ամեն մի նոր մարմնավորում դա մի քայլ առաջխաղացում է էվոլուցիոն սանդղակում ու այդպես էլ տեղի է ունենում մարդու կատարելագործումը:
Ընդունված է մահացածի 7-րդ կամ 40-րդ օրը նշել ու դա կապ ունի վերը ասածիս հետ... Չնայած հասկանում եմ, որ այսքան կարճ չէի կարող հասկանալի ու պարզ ներկայացնեի այդ ամենը, բայց կարծում եմ որոշ բաներ պարզ դարձավ, թե ինչպես եմ պատկերացնում այդ ամենը, որը իմ ստեղծածը չէ, այլ դարերից եկող ու հավերժ ներկա, միայն պետք է փնտրել այն ու իմանալ, թե որտեղ փնտրել...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է ակումբի այլ անդամների նկատմամբ անհարգալից վերաբերմունք արտահայտելու պատճառով։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.02.2007, 12:38:
հետաքրքիր է, լուծելով իրենց բոլոր հոգեկան պրոբլեմները, հոգեբանները ի՞նչ կարգավիճակով են ապրում, դեպրեսիաներ տանո՞ւմ են արդյոք, կամ ինչպես կբնութագրեիք ձեր վիճակը։ Կոնստա՞նտ
, մեխանիկակա՞ն։
Իսկ ուժեղ մարդիկ, իմ խորին համոզմամբ միշտ չի որ չորս ոտի վրա են ընկնում։ Անձամբ ես ինձ նախկինում ուժեղ համարող, չեի հրաժարվի հոգեբանական օգնությունից։
Ասեմ որ սովորաբար ամեն մի հոգեբան պետք է ունենա իր հոգեբանը ևս, որովհետև դա միայն առաջին հայացքից է այդքան հեշտ թվում հոգեբանի աշխատանքն, իսկ երբ նա պետք է այցելուին հասկանալու համար խորանա ու ըմբռնի նրա պրոբլեմը... այդ ամենը չի կարող ազդեցություն չունենա այս կամ այն կերպ հոգեբանի հոգեկան աշխարհի վրա, որքան էլ որ նա չպաշտպանվի այդ ազդեցություններից, ուստի նրանք էլ մտքերով, զգացմունքներով սովորական մարդ լինելով կարիք են ունենում այդ ամենից ազատվել, լիցքաթափվել իրենց հոգեբանի օգնությամբ:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Նման մարդկանց, ովքեր հոգեբանների հոգեբան են անվանում են «սուպերվիզոր»:
Բառի հայերեն տարբերակը միգուցե չկա, կամ ես չգիտեմ![]()
ihusik-ի խոսքերից
Մաֆիան անմահ է
Հարցերի պատասխանը կարդացի և պետք է խոստովանեմ.շատ բարդ էր,անկեղծ եմ ասում:Ավելի շուտ բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներից գլուխ կհանեյի, քան թե այս թեմաներից:
Նախ Ոգու մասին:
3.Ոգին, դա մեր մեջ Աստվածայինի մի մասնիկն է, Անհատականացված Աստվածայինի մի մասնիկը մեր մեջ, որով մենք ինքներս ձեռք ենք բերում անմահություն և հենց դա էլ հանդիսանում է մեր Իսկական Էությունը, որը անցնում է մի մարմնավորումից մյուսը՝ տալով մարդուն կատարելագործվելու հնարավորություն (որը հնարավոր է միայն ֆիզիկական ոլորտում ու հենց դա էլ մղում է հոգիներին նոր մարմնավորումների), բայց սովորաբար (2) հոգում է գտնվում մեր գիտակցությունն ու ինքնագիտակցությունը (երբ մենք ասում ենք "ես")՝ չնայած ինչպես ասեցի մեր Իսկական "Ես"-ը մեր Ոգին է:
Փաստորեն բոլորիս մեջ կա Ոգին, Աստվածային մի մասնիկ:
Իսկ եթե ես չեմ կարողանում ընդունել Աստծո գոյությունը…Ուրեմը ես չունեմ Ոգի, թե՞, այն լիարժեք չի կամ…
Հիմա ֆիզիկական մարմնի և հոգու մասին
Հոգին՝ գտնվելով այս երկուսի՝ ֆիզիկական մարմնի ու Ոգու, միջև, վերապրտոմ է մարդու ֆիզիկական մահը, տեղափոխվում "նուրբ աշխարհ" ուր նրա ցածրագույն մասն որոշ ժամանակ հետո ևս մահանում է (տարալուծվում այդ ոլորտի մեջ), իսկ հոգու բարձրագույն ձեռքբերումներն անցնում ու հարստացնում են մեր Անհատական կուտակումները և հետևաբար ամեն մի նոր մարմնավորում դա մի քայլ առաջխաղացում է էվոլուցիոն սանդղակում ու այդպես էլ տեղի է ունենում մարդու կատարելագործումը:
Ես միշտ այսպես եմ պատկերացրել.կա մարմնի և հոգու ամբողջություն, որոնք լրացնում են մեկը մյուսին, արարելով հույզ-զգացմունք-ցանկություն, մի ամբողջություն, կյանքի շարժառիթ, իսկ մարդու մահով դադարում է այդ երկուսի գոյությունը:Մահանում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:Հակառակ կարծիքին հասնելու համար ես չեմ հանդիպել համապատասխան գրականության:Չգիտեմ, թե ինչ վերնագրի տակ սա կարելի է քննարկել, բայց ինձ հանար հետաքրքիր էր իմանալ պատասխանները:
Իսկ հիմա այս տեմայի մասին.մենք հոգեբանի օգնության կարիք ունենք ոչ թե նրա համր, որ արտասահմանում դա կա, այլ նրա համար,որ վիճակագրական փաստերն են դրա անհրաժեշտության մասին խոսում:Այսօր շատացել են թե ամոթե ւսնալուծություններըի,թե ինքնասպանությունների թիվը:Միթե դա հոգեկան անհավասառակշռվածության առդյունք չէ՞…
Ցավոք ,մենք սովոր չենք անգամ սովորական բժշկի դիմել, ինչ մնաց թե հոգեբանի…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Այստեղ "Աստվածային մի մասնիկ" ասելով նկատի չունեմ այն Աստծուն, որին հավատում և ընդունում են շատ հավատացյալներ, որպես անձնավորություն, մարդու կերպարով ու նրա նմանությամբ, մարդկային հատկություններով ու բնավորության գծերով՝ ասես ոչ թե Աստվածն է մարդուն ստեղծել Իր նմանությամբ ու կերպարով, այլ հակառակը՝ մարդիկ են օժտել հատկություններով ու ստեղծել իրենց Աստծուն իրենց նմանությամբ ու կերպարով: "Աստվածային մի մասնիկ" ասելով նկատի ունեմ Անսահման, Բացարձակ ու Հավերժ այն Միակին, որին ոչ մի բառով հնարավոր չէ բնութագրել, այլապես Նա կդադարեր Անսահման, Բացարձակ ու Հավերժ այն Միակը լինելուց: Եթե կցանկանաք, կարող եք նրան ընդունել որպես մի պարզունակ ու միատարր (ինքն իրենից միայն բաղկացած՝ առանց երկրորդի) Էներգիա, որ հիմքն ու էությունն է ամեն բանի՝ ինչ կա և գոյություն ունի: Այն ամեն ուր է՝ չկա մի տեղ, որտեղ նա չլինի: Ասես երբ սպունգը մտցնում եք ջրի մեջ, նա ամբողջությամբ լցվում է այդ ջրով, այդպես էլ այդ Անսահման, Բացարձակ ու Հավերժ այն Միակը ամեն ուր է:lili-4-ի խոսքերից
Միայն մարդկային էվոլուցիոն մակարդակից սկսած հնարավոր է դառնում, Նրա այդ կորիզի վրա ձևավորել մեր մարդկային Անհատականությունը, որն էլ հենց մեր Ոգին է, մեր իակական Էությունն ու "Ես"-ը՝ մինչդեռ կարող է և նրա մասին մենք չիմանանք էլ, ինչպես երբ նայում ենք Լուսնի լույսին (մեր հոգու՝ հույզերի, մտքերի խորհրդանիշը) մեզ թվում է, թե դա նրա լույսն է, մինչդեռ դա Արևի լույսի (մեր Ոգու, իսկական "Ես"-ի) արտացոլանքն է սոսկ: Այնպես որ, եթե բազում Լուսիններ էլ մահանան Տիեզերքում (հոգին իր հուզական ու մտային ոլորտներով) Արևը կմնա (Ոգին անմահ է): Ամեն ոք ունի Ոգի, բայց եթե մարդ չգիտի այդ մասին, ապա այն այդպես էլ պասիվ մնում է իր մեջ՝ ինչպես մի մարդ, որ կարող է իր տան մեջ աշխարհի ամենամեծ գանձն ունենա մեկի կողմից պահ տրված և նա չիմանա կամ մոռանա այդ գանձի մասին ու իր ողջ կյանքը աղքատության մեջ ապրի:Խորհուրդ կտայի նաեիք նաև "Մահ, իսկ հետո..." թեման:
![]()
Այո համամիտ եմ Ձեզ հետ, դա հոգեկան անհավասարակշռվածության արդյունք է, որն էլ իր հերթին բարոյական ու ոգեղեն արժեքների հանդեպ անուշադրության ու անկման արդյունքն է:Այսօր շատացել են թե ամուսնալուծությունների, թե ինքնասպանությունների թիվը: Մի՞թե դա հոգեկան անհավասարակշռվածության արդյունք չէ՞… Ցավոք ,մենք սովոր չենք անգամ սովորական բժշկի դիմել, ինչ մնաց թե հոգեբանի…Կարող եք այցելել http://www.roerich.com/7.htm ինտերնետային կայքը համապատասխան գրականության համար:Ես միշտ այսպես եմ պատկերացրել.կա մարմնի և հոգու ամբողջություն, որոնք լրացնում են մեկը մյուսին, արարելով հույզ-զգացմունք-ցանկություն, մի ամբողջություն, կյանքի շարժառիթ, իսկ մարդու մահով դադարում է այդ երկուսի գոյությունը:Մահանում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:Հակառակ կարծիքին հասնելու համար ես չեմ հանդիպել համապատասխան գրականության:
Վերջին խմբագրող՝ ihusik: 09.02.2007, 19:25:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Որ սպանեք էլ էլ չեմ գրի այն, ինչ մտածում եմ այս հարցի շուրջ…Մի ժամից ավել տանջվել-գրել էի
![]()
![]()
… Չեմ հասկանում՝ ի՞նչ ա նշանակում
Ուու՜ուուուֆֆֆՖորումը փակ է:…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Շնորհակալություն Հուսիկ և պատասխանի և առաջարկած սայթի համար, կկարդամ, գուցե ինչ որ բան փոխվի իմ պատկերացման մեջ:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ