Մեջբերում Angelina-ի խոսքերից
Ավելի լավ է ինքդ քեզ հաղթահարես քո դժվարությունը, քան այցելես հոգեբանին: Նա միայն կարող է քեզ առնվազն լսել, բայց օգնել՝ ոչ:
Համամիտ չեմ և ասեմ ինչու՞: Այս թեմայի տակ իմ առաջին գրածում ես նշել էի, որ ամեն մարդ պետք է իր առջև դրած Կյանքի պրոբլեմներն ինքն լուծի, որն էլ հենց օգնում է, որ մարդ մի պրոբլեմն մյուսի ետևից լուծելով առաջ շարժվի կյանքում՝ կատարելագործվի, բայց դա չի նշանակում, որ պետք չէ դիմել մասնագետի օգնությանն, որն ուսումնասիրել է խորապես տվյալ բնագավառն, կարող է գտնել այն հիմնական պատճառն, որն առաջացրել է այդ հոգեբանական պրոբլեմն տվյալ մարդու մոտ ու գիտի, թե ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, ինչպես հաղթահարել այն ու թե ինչպես անել, որ ապագայում խուսափի նմանատիպ իրավիճակում հայտնվելուց: Հոգեբանն տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ձեր օգնական ընկեր, որն ավելի շատ գիտելիքներ, պատկերացում ու փորձ ունի տվյալ բնագավառից, քան դուք ինքներդ և նրա օգնությամբ կկարողանաք հաղթահարել ձեր այդ պրոբլեմներն: Ես կողմ եմ, որ ամեն ոք ինքն լուծի իր առջև ծառացած խնդիրներն, եթե նա համապատասխան գիտելիքներ ունի տվյալ բնագավառից և կարող է անձամբ գտնել իր ապրելակերպում տեղ գտած այն սխալներն, որոնք էլ ծնել են այդ պրոբլեմն ու կարող է սեփական ուժերով դրանք հաղթահարել: Կյանքում ես նկատել եմ, որ շատ մարդիկ, որոնք ինչ-ինչ հոգեբանական պրոբլեմներ են ունենում, դիմում են հոգեբանական գրականությանն, փորձում ինքներն պարզել սեփական հոգեկանում տեղ գտած պրոբլեմների պատճառներն և շատ ուսումնասիրելով, նաև իվերջո մասնագիտանալով տվյալ բնագավառում նրանք իրենք իրենց ուժերով հաղթահարում են իրենց հոգեբանական պրոբլեմներն, բայց եթե մարդ պատկերացում չունի տվյալ բնագավառից ինչու՞ չդիմել այն մարդուն, որն կարող է օգնել մեզ: Եթե մարդ շտապ օգնության կարիք ունի չէ՞ որ չենք նստի ինքներս զրոից տվյալ հիվանդության հետ կապված բոլոր հարցերն ինքնուրույն ուսումնասիրենք /որի համար մասնագետներն տարիներ են վատնում/ ու առանց փորձ ունենալու ինչ-որ բուժում տանք ինքնագլուխ կամ եթե ինչ-որ տեղ է ցավում ու մենք չգիտենք թե որ դեղն ինչ նշանակություն ու ազդեցություն ունի կարո՞ղ ենք հուսալ, որ եթե պատահական մի դեղ վերցնենք ու խմենք դա մեզ կօգնի... նույնն էլ հոգեկանի ոլորտի հետ կապված հարցերում: Այնպես որ - Ընտրեք ճիշտ հոգեբանի և անպայման դիմեք նրան, եթե դրա կարիքն կա... Սա չեմ ասում միայն այն պատճառով, որ ես հոգեբան եմ դրա համար կամ չեմ ասում միայն հոգեբանության հետ կապված, այլ ցանկացած բնագավառի հետ կապված... Եթե ինձ չեք հավատում կարող եք Arisol-ի ստորագրությունն ուշադիր կարդալ -
Բոլոր տառապանքների պատճառն անգիտությունն է…