User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Իմ պատկերացմամբ այն հոգեբանն, այն բժիշկն ու այն քահանան է ճիշտ վարվում, որն իր մոտ եկող ու իրենից օգնություն հայցող մարդու խնդիրներն լուծում է ոչ թե դեղով, հոգեբանական մեթոդներով կամ մեղքերի թողություն տալով, այլ այցելուի հետ միասին փնտրում և գտնում են այցելուի ապրելակերպում տեղ գտած այն սխալներն, որոնք պատճառ են հանդիսացել տվյալ պրոբլեմի առաջացմանն, այսինքն՝ պրոբլեմի հարուցող պատճառներն և ցույց տալիս ապրելակերպում այն անհրաժեշտ կատարվելիք փոփոխություններն՝ այսինքն պրոբլեմի լուծման ուղին կամ ուղիներն, որին կամ որոնց հետևելու դեպքում նա իր համար /հոգեբանի, բժշկի կամ հոդևորականի օգնությամբ/ կկարողանա լուծել իր այդ պրոբլեմներն վերջնականապես ու հիմնովին...
    Ես էլ եմ համաձայն:
    Ի դեպ, հոգեբանական ծառայությունների գնի առումով խնդիրներ չունեմ: Չէ՛, չէ՛, միլիոնատեր չեմ Ուղղակի մասնագիտությամբ հոգեբան ընկերուհիներ ունեմ, որոնց ծառայություններն անվճար են ինձ համար

  2. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ի դեպ, հոգեբանական ծառայությունների գնի առումով խնդիրներ չունեմ: Չէ՛, չէ՛, միլիոնատեր չեմ Ուղղակի մասնագիտությամբ հոգեբան ընկերուհիներ ունեմ, որոնց ծառայություններն անվճար են ինձ համար
    Շատ ուրախ եմ, որ նման հոգեբան ընկերուհիներ ունես և հույսով եմ նրանք էլ են համաձայն ասածներիս հետ ու հենց այդպես էլ աշխատում են, բայց... կուզենայի ասել, որ ոչ մասնագետ /հոգեբան/ ընկերուհիների, հարևանների կամ այլ ծանոթ ու մտերիմ մարդկանց հետ սեփական պրոբլեմներով կիսվելն ու սիրտն ժամանակավորապես թեթևացնելն /որն նույն բժշկի տված ցավազրկողի դեր է տանում, որն այո, մի քանի վարկյանով թեթևացնում կամ անցկացնում է ցավն, բայց պրոբլեմի վերջնական լուծման հարցում դեր չի խաղում/ չի կարելի նույնացնել իսկական, բանիմաց հոգեբանի ծանր աշխատանքի հետ...
    Հ.Գ. Խնդրում եմ հոգեբանին ու հոգեկանին տարբերեք իրարից ու երբ առաջին անգամ այցելում եք հոգեբանի փորձեք զգալ հաստատ հոգեբա՞նն է ձեր առջև նստած, թե՞ հոգեկանն /կներեք սև կատակիս համար, բայց ամեն կատակի մեջ կատակի որոշակի չափ կա, իսկ մնացածն ճշմարտություն է............./
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Իմ կարծիքով հոգեբանի ամենամեծ առաքելությունը լսելու միայն իրեն այդքան խորապես պատկանող ունակությունն է և ունիկալ հարցեր տալու սովորությունը…
    Իսկ ընդհանրապես ուժեղ մարդիկ իրենք իրենց հոգեբաններն են…

  4. #4
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    42
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Ավելի լավ է ինքդ քեզ հաղթահարես քո դժվարությունը, քան այցելես հոգեբանին: Նա միայն կարող է քեզ առնվազն լսել, բայց օգնել՝ ոչ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Իմ կարծիքով հոգեբանի ամենամեծ առաքելությունը լսելու միայն իրեն այդքան խորապես պատկանող ունակությունն է և ունիկալ հարցեր տալու սովորությունը…
    Այ դա շատ ճիշտ ես ասում: Մի անգամ պետք է տեսնեիր, թե հոգեբանության դասախոսս ինձ ինչ օրը գցեց Հարցը տալիս էր ու շեշտակի նայում ինձ: Չգիտեմ, թե ոնց էր անում, բայց պատասխանից խուսափելն անհնար էր: Ու ամեն պատասխանից հետո նոր հարց էր տալիս: Ես այդ ժամանակներում մազերս շատ կարճ կտրել էի: Նա միակ մարդն էր, որին հետաքրքրեց պատճառը ու կարողացավ ինձնից դուրս կորզել այն: Չէ՛, իրոք դեմք էր: Նա իմ կյանքում շատ փոփոխություններ կարողացավ մտցնել: Կարոտում եմ այդ ժամանակները

  6. #6
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Ես ինքս եմ իմ հոգեբանը... գիետմ, երբ ոնց ինձ օգնել....

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Չնայած որ հոգեբան չեմ, բայց ինձ այս ոլորտը շատ է հետաքրքրում, մանավանդ Հայաստանի պայմաններում: Ես էլ համամիտ եմ, որ առկա է հոգեբանների մոտ հաճախելու խնդիրը մեզ մոտ, բայց մյուս կողմից, արդյունավե՞տ կլինի արդյոք: Անձամբ ինձ՝ որպես դիլետանտի, հետաքրքրում է, թե մեր արդի հոգեբանների սերունդը ինչ ուղղություն է բռնել, կարող ա մի քիչ ակտուալ չհնչի, բայց ինձ համար անհայտ է, մենք ֆրեյդաֆի՞լ ենք ամերիկացիների պես: Ես ընդհանրապես, օրինակ , համաձայն չեմ նրա պսիխոալալիզի հետ, ո՞նց պետք ա լուծվի խնդիրը տվյալ դեպքում:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Ավելի լավ է ինքդ քեզ հաղթահարես քո դժվարությունը, քան այցելես հոգեբանին: Նա միայն կարող է քեզ առնվազն լսել, բայց օգնել՝ ոչ:
    ճիշտ ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Դիմե՞լ հոգեբանի, թե՞.......

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Ավելի լավ է ինքդ քեզ հաղթահարես քո դժվարությունը, քան այցելես հոգեբանին: Նա միայն կարող է քեզ առնվազն լսել, բայց օգնել՝ ոչ:
    Համամիտ չեմ և ասեմ ինչու՞: Այս թեմայի տակ իմ առաջին գրածում ես նշել էի, որ ամեն մարդ պետք է իր առջև դրած Կյանքի պրոբլեմներն ինքն լուծի, որն էլ հենց օգնում է, որ մարդ մի պրոբլեմն մյուսի ետևից լուծելով առաջ շարժվի կյանքում՝ կատարելագործվի, բայց դա չի նշանակում, որ պետք չէ դիմել մասնագետի օգնությանն, որն ուսումնասիրել է խորապես տվյալ բնագավառն, կարող է գտնել այն հիմնական պատճառն, որն առաջացրել է այդ հոգեբանական պրոբլեմն տվյալ մարդու մոտ ու գիտի, թե ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, ինչպես հաղթահարել այն ու թե ինչպես անել, որ ապագայում խուսափի նմանատիպ իրավիճակում հայտնվելուց: Հոգեբանն տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ձեր օգնական ընկեր, որն ավելի շատ գիտելիքներ, պատկերացում ու փորձ ունի տվյալ բնագավառից, քան դուք ինքներդ և նրա օգնությամբ կկարողանաք հաղթահարել ձեր այդ պրոբլեմներն: Ես կողմ եմ, որ ամեն ոք ինքն լուծի իր առջև ծառացած խնդիրներն, եթե նա համապատասխան գիտելիքներ ունի տվյալ բնագավառից և կարող է անձամբ գտնել իր ապրելակերպում տեղ գտած այն սխալներն, որոնք էլ ծնել են այդ պրոբլեմն ու կարող է սեփական ուժերով դրանք հաղթահարել: Կյանքում ես նկատել եմ, որ շատ մարդիկ, որոնք ինչ-ինչ հոգեբանական պրոբլեմներ են ունենում, դիմում են հոգեբանական գրականությանն, փորձում ինքներն պարզել սեփական հոգեկանում տեղ գտած պրոբլեմների պատճառներն և շատ ուսումնասիրելով, նաև իվերջո մասնագիտանալով տվյալ բնագավառում նրանք իրենք իրենց ուժերով հաղթահարում են իրենց հոգեբանական պրոբլեմներն, բայց եթե մարդ պատկերացում չունի տվյալ բնագավառից ինչու՞ չդիմել այն մարդուն, որն կարող է օգնել մեզ: Եթե մարդ շտապ օգնության կարիք ունի չէ՞ որ չենք նստի ինքներս զրոից տվյալ հիվանդության հետ կապված բոլոր հարցերն ինքնուրույն ուսումնասիրենք /որի համար մասնագետներն տարիներ են վատնում/ ու առանց փորձ ունենալու ինչ-որ բուժում տանք ինքնագլուխ կամ եթե ինչ-որ տեղ է ցավում ու մենք չգիտենք թե որ դեղն ինչ նշանակություն ու ազդեցություն ունի կարո՞ղ ենք հուսալ, որ եթե պատահական մի դեղ վերցնենք ու խմենք դա մեզ կօգնի... նույնն էլ հոգեկանի ոլորտի հետ կապված հարցերում: Այնպես որ - Ընտրեք ճիշտ հոգեբանի և անպայման դիմեք նրան, եթե դրա կարիքն կա... Սա չեմ ասում միայն այն պատճառով, որ ես հոգեբան եմ դրա համար կամ չեմ ասում միայն հոգեբանության հետ կապված, այլ ցանկացած բնագավառի հետ կապված... Եթե ինձ չեք հավատում կարող եք Arisol-ի ստորագրությունն ուշադիր կարդալ -
    Բոլոր տառապանքների պատճառն անգիտությունն է…
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դուք հոգեբանի կարիք ունե՞ք
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 12.12.2008, 22:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •