Պարզապես արտասահմանում գործում է այն չգրված օրենքը, որ եթե օգնության կարիք ունես, խնդրիր այդ օգնությունը և կստանաս: Իսկ մեզ մոտ վախենում են թույլ երևալ…mukik-ի խոսքերից
Պարզապես արտասահմանում գործում է այն չգրված օրենքը, որ եթե օգնության կարիք ունես, խնդրիր այդ օգնությունը և կստանաս: Իսկ մեզ մոտ վախենում են թույլ երևալ…mukik-ի խոսքերից
Ընտրեք ճիշտ հոգեբանի և անպայման դիմեք նրան...![]()
/կներեք երկար եմ գրել/![]()
Անձամբ ես հոգեբան եմ /հոգեբան, ոչ թե հոգեհան/ ու թվում է պատասխանս միանշանակ պետք է լիներ, բայց...՞՞՞ մի կողմ թողնելով /չնայած դրանք էլ ոչ կարևոր հարցեր չեն/ հասարակության վերաբերմունքն հոգեբաններին դիմող մարդկանց նկատմամբ ու հոգեբանական ծառայության թանկ լինելու խնդիրներն, ես կուզեի ասել այն մասին, որ շատ դժվար է ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր /ուր կարծում եք թե ամեն մեկն մի-մի հոգեբան ունեն ու երջանիկ ապրում են/ լավ, որակյալ հոգեբան գտնելն - այնպիսի հոգեբանի, ինչպիսին ես եմ պատկերացնում, որ հոգեբանն պետք է լինի, չնայած գուցե իմ պահանջներն են շատ բարձր տվյալ ու նմանատիպ բնագավառների մասնագետների հանդեպ, բայց այլ կերպ ճիշտ չեմ համարում... Ամեն հարց քննարկելիս իմ ուշադրության կենտրոնն մարդն է, տվյալ դեպքում երկուսն են՝ մի կողմից հոգեբանն, մյուս կողմից այցելուն. և միայն երկուսի ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր կլինի դրական արդյունք ունենալ, այո, այո- միայն երկուսի ճիշտ համագործակցության դեպքում քանի որ ես չեմ ընդունում այն տեսանկյունն, երբ մարդ սեփական սխալ ապրելակերպով ձեռք է բերում պրոբլեմներ ու գնում մեկ ուրիշի մոտ ու այդ մեկ ուրիշն /լինի նա հոգեբան, բժիշկ, քահանա, թե նույնիսկ Աստված/ առանց տվյալ այցելուի պրոբլեմների առաջացման պատճառներն գտնելու, դրանց լուծման ուղիներն այցելուին առաջարկելու և օգնելու այցելուին, որ նա ինքն, իր սեփական կամքով ու ջանքերով սեփական սխալ ապրելակերպն փոխելու միջոցով լուծի իր խնդիրներն, սկսի լուծել այցելուի առջև ծառացած խնդիրներն առանց նրա /այցելուի/ գիտակցման թե ի՞նչն էր նրա պրոբլեմների պատճառն հանդիսացել և ի՞նչն փոխի իր մեջ ու իր ապրելակերպում, որպեսզի հետագայում կրկին չհայտնվի նույն վիճակում /սա է պատճառն, թե ինչու արտասահմանում ամեն մեկն մի-մի հոգեբան ունեն ու նրանց մշտական այցելուներն են ցմահ/: Ի՞նչ է ստացվում. մարդ՝ իր սեփական սխալ ապրելակերպի պատճառով ձեռք է բերում որոշակի պրոբլեմներ /ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր/, որն իր առջև է դնում Կյանքն, որպեսզի ցույց տա տվյալ անձին նրա ապրելակերպի ընտրած ուղու ոչ ճիշտ լինելն ու որ նա հաղթահարի Ճշմարտության որոնմամբ ու սեփական ջանքերով սխալ ապրելակերպի հաղթահարմամբ ու դրանք դրականով փոխարինմամբ, մարդ գնում է մեկ ուրիշի մոտ /բժիշկ, հոգեբան, հոգևորական կամ նույնիսկ "Աստված"/ և ուզում, որ նրանց հետ բոլորովին կապ չունեցող մեկն լուծի իրենց առաջ Կյանքի դրած խնդիրներն, ասես թե այս աշխարհում ոչ մի Օրենք էլ գոյություն չունի. ասես թե իսպառ մոռացել են, որ ամենուր գործում է պատճառահետևանքային օրենքն /ինչ ցանես՝ այն էլ կհնձես, որն գործում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր ոլորտներում - ուշադիր եղեք... ով ցանում է՝ նա էլ հնձում է և ինչ սերմեր որ ցանում է համապատասխալ բերք էլ ստանում է/, ասես մարդկային աշխարհում արդեն ծառից խնձորն երբ պոկվում է ոչ թե ներքև է ընկնում, այլ երկինք է բարձրանում
, բայց...
Իմ պատկերացմամբ այն հոգեբանն, այն բժիշկն ու այն քահանան է ճիշտ վարվում, որն իր մոտ եկող ու իրենից օգնություն հայցող մարդու խնդիրներն լուծում է ոչ թե դեղով, հոգեբանական մեթոդներով կամ մեղքերի թողություն տալով, այլ այցելուի հետ միասին փնտրում և գտնում են այցելուի ապրելակերպում տեղ գտած այն սխալներն, որոնք պատճառ են հանդիսացել տվյալ պրոբլեմի առաջացմանն, այսինքն՝ պրոբլեմի հարուցող պատճառներն և ցույց տալիս ապրելակերպում այն անհրաժեշտ կատարվելիք փոփոխություններն՝ այսինքն պրոբլեմի լուծման ուղին կամ ուղիներն, որին կամ որոնց հետևելու դեպքում նա իր համար /հոգեբանի, բժշկի կամ հոդևորականի օգնությամբ/ կկարողանա լուծել իր այդ պրոբլեմներն վերջնականապես ու հիմնովին...![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Համամիտ եմihusik-ի խոսքերից
:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am

Ես էլ եմ համաձայն:Իմ պատկերացմամբ այն հոգեբանն, այն բժիշկն ու այն քահանան է ճիշտ վարվում, որն իր մոտ եկող ու իրենից օգնություն հայցող մարդու խնդիրներն լուծում է ոչ թե դեղով, հոգեբանական մեթոդներով կամ մեղքերի թողություն տալով, այլ այցելուի հետ միասին փնտրում և գտնում են այցելուի ապրելակերպում տեղ գտած այն սխալներն, որոնք պատճառ են հանդիսացել տվյալ պրոբլեմի առաջացմանն, այսինքն՝ պրոբլեմի հարուցող պատճառներն և ցույց տալիս ապրելակերպում այն անհրաժեշտ կատարվելիք փոփոխություններն՝ այսինքն պրոբլեմի լուծման ուղին կամ ուղիներն, որին կամ որոնց հետևելու դեպքում նա իր համար /հոգեբանի, բժշկի կամ հոդևորականի օգնությամբ/ կկարողանա լուծել իր այդ պրոբլեմներն վերջնականապես ու հիմնովին...
Ի դեպ, հոգեբանական ծառայությունների գնի առումով խնդիրներ չունեմ: Չէ՛, չէ՛, միլիոնատեր չեմՈւղղակի մասնագիտությամբ հոգեբան ընկերուհիներ ունեմ, որոնց ծառայություններն անվճար են ինձ համար
![]()
Շատ ուրախ եմ, որ նման հոգեբան ընկերուհիներ ունես և հույսով եմ նրանք էլ են համաձայն ասածներիս հետ ու հենց այդպես էլ աշխատում են, բայց... կուզենայի ասել, որ ոչ մասնագետ /հոգեբան/ ընկերուհիների, հարևանների կամ այլ ծանոթ ու մտերիմ մարդկանց հետ սեփական պրոբլեմներով կիսվելն ու սիրտն ժամանակավորապես թեթևացնելն /որն նույն բժշկի տված ցավազրկողի դեր է տանում, որն այո, մի քանի վարկյանով թեթևացնում կամ անցկացնում է ցավն, բայց պրոբլեմի վերջնական լուծման հարցում դեր չի խաղում/ չի կարելի նույնացնել իսկական, բանիմաց հոգեբանի ծանր աշխատանքի հետ...Բյուրակն-ի խոսքերից
Հ.Գ. Խնդրում եմ հոգեբանին ու հոգեկանին տարբերեք իրարիցու երբ առաջին անգամ այցելում եք հոգեբանի փորձեք զգալ հաստատ հոգեբա՞նն է ձեր առջև նստած, թե՞ հոգեկանն /կներեք սև կատակիս համար, բայց ամեն կատակի մեջ կատակի որոշակի չափ կա, իսկ մնացածն ճշմարտություն է............./
![]()
![]()
![]()
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իմ կարծիքով հոգեբանի ամենամեծ առաքելությունը լսելու միայն իրեն այդքան խորապես պատկանող ունակությունն է և ունիկալ հարցեր տալու սովորությունը…
Իսկ ընդհանրապես ուժեղ մարդիկ իրենք իրենց հոգեբաններն են…
![]()
Ավելի լավ է ինքդ քեզ հաղթահարես քո դժվարությունը, քան այցելես հոգեբանին: Նա միայն կարող է քեզ առնվազն լսել, բայց օգնել՝ ոչ:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ