Իմ կարծիքով՝ քառասունք պահել հասկացությունը մի քիչ հարաբերական ա: Դա չի նշանակում, որ երեխային ընդհանրապես պետք է մեկուսացնել, ոչ տնից հանել, ոչ էլ մոտենալ նրան.. պարզապես այդ ամիս ու կեսը երեխան սկսում է հարմարվել արտաքին աշխարհին, ամրանում է նրա իմունային համակարգը և այլն, և այլն.. Դրա համար ցանկալի չէ, որ բարեկամ-ծանոթները գան ու շրջապատեն նրան, համբուրեն, գրկեն ու սիրեն: Ընդհանրապես լավ կլինի, որ նրա հետ մարդկանց շփումը այն ընթացքում հասցվի մինիմալի: Սա տատական հավատալիքների հետ կապ չունի, քանի որ ոչ թե ինչ-որ սնահավատություն է, այլ զուտ պրոֆիլակտիկ-պաշտպանական նախաձեռնություն: Մեր մեծերը նույնպես դա արել են երեխային կյանքի առաջին օրերը պաշտպանելու համար/ գուցե շատերը չգիտակցված՝ զուտ սովորույթին հետևելով/:
Մենք, օրինակ, առանձնապես քառասունք չենք պահել, բայց աշխատել ենք երեխային հեռու պահել մարդաշատ վայրերից, նրա մոտ շատ այցելուների չենք թողել, մանավանդ հիվանդ մարդկանց: Մեկ ամսականում նրան տարել ենք պոլիկլինիկա,մի անգամ էլ մերոնց հյուր ենք գնացել երեխայի հետ,մեզ էլ են հյուր եկել որոշ բարեկամներ, բայց և այնպես, աշխատել ենք նրան զերծ պահել շատ շփումներից:
Երեխային կյանքի առաջին շաբաթները հատկապես կարևոր են, և պետք է զգույշ լինել, որ նա չվարակվի, չհիվանդանա, քանի որ նրա իմունիտետը դեռևս թույլ է, և արտաքին միջավայրում նրա համար վտանգավոր շատ բացիլներ, վիրուսներ կարող են լինել: Ահա և այդքանը: Իսկ արտաքին աշխարհի հետ շփվել և գնալ զբոսանքի նա միշտ էլ կհասցնի, թեկուզ և գոնե 2 ամսականից սկսած, բայց ոչ շուտ:
Էջանիշներ