Երկու օր առաջ մահացել էր իմ ազգականներից մեկը: Հիսուն տարեկան կին էր, քսան տարի տառապում էր անբուժելի հիվանդությունից (հիվանդության անվանումը չգիտեմ) և վերջին տասնհինգ տարին անցկացրել էր շարժասայլակին նստած: Մահացել էր լյարդի ցեռոզից, այսքան տարիներ ընդունած դեղերից լյարդը լրիվ քայքայվել էր, սիրտը ճարպակալել ու պարզապես օրգանիզմը արդեն ի վիճակի չէր շարունակել գոյատևել:
Երեկ երբ այցելեցի մահացածի ընտանիքին սարսափեցի դիակի տեսքից: Դեմքը սարսափելի այլայլված ու ծերացած էր, իննսուն տարեկան պառավի տեսք ուներ, մարմին դեղնած էր, քանի որ մահանալուց մի քանի օր առաջ լյարդը դադարել էր գործել, ձեռքերն ու դեմքը տեղ տեղ կապտած էին.... Չեմ կարծում, որ այդ կինը կցանկանար, որ իր մահից հետո հարազատների ու բարեկամների հիշողություններում այդ ձևով մնար....
Մի խոսքով ինչ կարծիքի եք հայկական մեռելապաշտության մասին? Ինչքանով է ճիշտ մահացածի մարմինը երեք օր տեղադրել տան մեջ, ինչքանով է ճիշտ, երբ մահացածի մարմինը սենյակի մեջտեղը դրած` խոհանոցից գալիս է խաշլամայի հոտը? Ինչքանով է ճիշտ, որ կանայք նստում են դիակի կողքը ու իրենց մի կերպ ստիպելով լաց են լինում? Կամ թաղումից հետո մարդիկ գալիս են տուն ուտել խմելու.... Էլ չշարունակեմ....
Չգիտեմ, երբ ես մահանամ, կուզենայի որ իմ մարմինը այրեին, փոքրիկ արարողություն կազմակերպեին եկեղեցում կամ մեկ ուրիշ տեղ, իսկ մոխիրներս լցնեին Արաքսը: Ու թող որ իմ մահից հետո մարդկանց հիշողություններում մնար ոչ թե իմ սառած դիակը, այլ իմ կերպարը....


Մեջբերել
....Ինչքան գիտեմ Եվրոպայում, երբ մարդը մահանում է, նրա դիակը բաց չեն դնում, հուղարկավորության ժամանակ դագաղի մեջ է լինում......Չեմ սիրում, երբ ձևական լաց են լինում և ահավոր խղճում եմ, երբ իսկական են լաց լինում, քանի որ ինքս գիտեմ, թե դա ինչ ուժեղ ցավ է: Թաղումինց հետո քեֆը ուղղակի անտեղի է, ձևական արարողություն շատ հաճախ ձևիստ բարեկամների ներկայությամբ.........

իսկ շատերը չհասկացան ինձ...
"


ընդհանրապես Լացելը եթե չգիտեք ասեմ որ հոգին թեթևացնումա ահագին ու առանց դրա հաստատ չի լինի... բայց դե պետքա հարազատները լացեն ոչ թե ինչոր հավայի մարդիկ ...
Բոլոր հնարավոր միջոցներով արհեստականորեն ճնշող մթնոլորտ է ստեղծվում, իմաստը ո՞րն է։ Շատ կներեք, բայց նման երաժշտությունը եթե հարսանիքի ժամանակ էլ դնեին, համոզված եմ, որ մարդկանց զգալի մասն էլի կլացեր... Իսկ այն մտերիմներն ու հարազատները, որոնք իսկապես սգում են իրենց հարազատի մահը, առանց այդ էլ կլացեն կամ չեն լացի, դա արդեն իրենց խիստ անձնական գործն է ու բնույթը։ Մեկը լացելով է սգում, մյուսն ավելի ինքնամփոփ, մեկ ուրիշն էլ, որ գուցե նախորդ երկուսից պակաս չէր սիրում հանգուցյալին, ընդհանրապես չի սգում՝ գիտակցելով կատարվածի անխուսափելիությունն ու հոգու անմահությունը... Բայց սա արդեն ուրիշ թեմա է, չշեղվեմ... Ես դեմ չեմ երաժշտության ընդհանրապես, ուղղակի նման դեպքերում, կարծում եմ, որ ուղղակի մեղմ, հանգստացնող, լուսավոր մեղեդիներն ավելի տեղին կլինեին, որպեսզի մարդկանց զոռով լացացնելու կամ լացողների լացն ավելի սաստկացնելու փոխարեն հանգստացնեին մարդկանց ու դրական էներգիա հաղորդեին։

Էջանիշներ