User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Հայկական թաղում

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական մեռելապաշտություն

    Երկու օր առաջ մահացել էր իմ ազգականներից մեկը: Հիսուն տարեկան կին էր, քսան տարի տառապում էր անբուժելի հիվանդությունից (հիվանդության անվանումը չգիտեմ) և վերջին տասնհինգ տարին անցկացրել էր շարժասայլակին նստած: Մահացել էր լյարդի ցեռոզից, այսքան տարիներ ընդունած դեղերից լյարդը լրիվ քայքայվել էր, սիրտը ճարպակալել ու պարզապես օրգանիզմը արդեն ի վիճակի չէր շարունակել գոյատևել:

    Երեկ երբ այցելեցի մահացածի ընտանիքին սարսափեցի դիակի տեսքից: Դեմքը սարսափելի այլայլված ու ծերացած էր, իննսուն տարեկան պառավի տեսք ուներ, մարմին դեղնած էր, քանի որ մահանալուց մի քանի օր առաջ լյարդը դադարել էր գործել, ձեռքերն ու դեմքը տեղ տեղ կապտած էին.... Չեմ կարծում, որ այդ կինը կցանկանար, որ իր մահից հետո հարազատների ու բարեկամների հիշողություններում այդ ձևով մնար....

    Մի խոսքով ինչ կարծիքի եք հայկական մեռելապաշտության մասին? Ինչքանով է ճիշտ մահացածի մարմինը երեք օր տեղադրել տան մեջ, ինչքանով է ճիշտ, երբ մահացածի մարմինը սենյակի մեջտեղը դրած` խոհանոցից գալիս է խաշլամայի հոտը? Ինչքանով է ճիշտ, որ կանայք նստում են դիակի կողքը ու իրենց մի կերպ ստիպելով լաց են լինում? Կամ թաղումից հետո մարդիկ գալիս են տուն ուտել խմելու.... Էլ չշարունակեմ....

    Չգիտեմ, երբ ես մահանամ, կուզենայի որ իմ մարմինը այրեին, փոքրիկ արարողություն կազմակերպեին եկեղեցում կամ մեկ ուրիշ տեղ, իսկ մոխիրներս լցնեին Արաքսը: Ու թող որ իմ մահից հետո մարդկանց հիշողություններում մնար ոչ թե իմ սառած դիակը, այլ իմ կերպարը....
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (26.02.2009), comet (27.02.2009), Lady SDF (18.12.2009), Magic-Mushroom (06.07.2010), One_Way_Ticket (17.12.2009), Rhayader (26.02.2009), Արիացի (02.03.2009), Արտիստ (26.02.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Աստված իմ, մարմինս փշաքաղվեց........Նման տխուր թեմաներ չեմ սիրում, քանի որ երբ մեկ-մեկ գիշերները քունս չի տանում, սկսում եմ նման թեմաների մասին մտածել ու լացս գալիսա....Ինչքան գիտեմ Եվրոպայում, երբ մարդը մահանում է, նրա դիակը բաց չեն դնում, հուղարկավորության ժամանակ դագաղի մեջ է լինում......Չեմ սիրում, երբ ձևական լաց են լինում և ահավոր խղճում եմ, երբ իսկական են լաց լինում, քանի որ ինքս գիտեմ, թե դա ինչ ուժեղ ցավ է: Թաղումինց հետո քեֆը ուղղակի անտեղի է, ձևական արարողություն շատ հաճախ ձևիստ բարեկամների ներկայությամբ.........

  4. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, երբ ես մահանամ, կուզենայի որ իմ մարմինը այրեին, փոքրիկ արարողություն կազմակերպեին եկեղեցում կամ մեկ ուրիշ տեղ, իսկ մոխիրներս լցնեին Արաքսը: Ու թող որ իմ մահից հետո մարդկանց հիշողություններում մնար ոչ թե իմ սառած դիակը, այլ իմ կերպարը....
    Ես էլ եմ տենց մտածում , դա ամենաճիշտն է ....
    Եթե ստիպված ինչ որ թաղում պետք է գնամ,երբեք չեմ մտնում այնտեղ, որտեղ.....
    Իսկ պապաիկիս երբ մահացավ , ես թաղմանը չգնացի, ուզում էի իրան հիշեի այնպես ոնց որ ինքը կար, այլ ոչ թե իսկ շատերը չհասկացան ինձ...
    Чеширский КотЭ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010)

  6. #4
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պապաիկիս երբ մահացավ , ես թաղմանը չգնացի, ուզում էի իրան հիշեի այնպես ոնց որ ինքը կար, այլ ոչ թե իսկ շատերը չհասկացան ինձ...
    Ես էլ շատ կուզեի գնացած չլինեի… փոքր էի, բայց լավ եմ հիշում, երբ մտա այդ սենյակը զգացմունքներս ասես քարացել էին, սառել մնացել էի: Մի քանի տատիկներ, որոնց երևի ոչ ոք չէր ճանաչում բարձր ձայնով լաց էին լինում, այլ կերպ ասած՝ բայաթի էին կանչում:Ու կարևորը այնպես էին ընկել պապիկիս վրա, ոնց որ թե իրանց մոտիկ հարազատն էր: Ես դա առաջին անգամ էի տեսնում, հետո իմացա, որ գյուղերում դա ընդունված է:
    Հիմա երբ հիշում եմ պապիկիս, ուզում եմ այդ օրը չհիշեմ, բայց չի ստացվում…
    Պատահական ոչինչ չի լինում...

  7. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված իմ, մարմինս փշաքաղվեց........Նման տխուր թեմաներ չեմ սիրում, քանի որ երբ մեկ-մեկ գիշերները քունս չի տանում, սկսում եմ նման թեմաների մասին մտածել ու լացս գալիսա....Ինչքան գիտեմ Եվրոպայում, երբ մարդը մահանում է, նրա դիակը բաց չեն դնում, հուղարկավորության ժամանակ դագաղի մեջ է լինում......Չեմ սիրում, երբ ձևական լաց են լինում և ահավոր խղճում եմ, երբ իսկական են լաց լինում, քանի որ ինքս գիտեմ, թե դա ինչ ուժեղ ցավ է: Թաղումինց հետո քեֆը ուղղակի անտեղի է, ձևական արարողություն շատ հաճախ ձևիստ բարեկամների ներկայությամբ.........
    Եվրոպայում չգիտեմ, բայց Ամերիկայում մի անգամ սգո արարողության եմ ներկա գտնվել: Մահացածի բոլոր բարեկամները, ազգականները, հարազատների հավաքվեցին եկեղեցում (դիակը գտնվում էր մորգում), տերտերը աղոթեց հանգուցյալի հոգու հանգստության համար, այնուհետև բոլոր ցանկացողները մոտեցան ամբիոնին ու սկսեցին պատմել հանգուցյալի մասին իրենց ամենաթանկագին հիշողությունների մասին: Ու բոլորի մոտ տպավորվեց ոչ թե հանգուցյալի մարմինը, ոչ թե լացող կանանց "բայաթին", ոչ թե տխուր դեմքերը, այլ այդ մարդու մասին բարի ու թանկագին հիշողությունները.... Ու այդ ամենի մեջ հանգստություն կար, լավատեսություն կար, մխիթարություն կար, իսկ մեր մոտ? Հայկական մեռելտուն այցելելուց հետո ամեն անգամ ընկնում եմ դեպրեսիայի մեջ...
    I may be paranoid but no android!

  8. #6
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    ամեն ինչ պետքա չափավոր լինի ու իմաստավոր. երեք օր դիակ պահելը ես համարում եմ անիմաստ. դիակը պետքա պահել մեկ օր, որպեսզի հարազատները գան ու հրաժեշտ տան, իսկ հաջորդ օրը տանեն հանձնեն հողին. իսկ հայավարի ուտել-խմելը նորից չափազանցությունա. ցանկացողները պետքա գալն, բաժակ բարձրացնեն մի կտոր էլ "զակուսկա" վերցնեն ու հեռանան. այլ ոչ թե ընկերոջն էլ հետը վերցնեն ասելով "էս ինչ մարդնա մեռել, գալիս ես խաշլամա ուտելու?"

  9. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Այ Մարդ էտ Որտե՞ղ եք տեսել որ 3 Օր պահեն

    Մի օր բերում են... ժամը 2ի կոմերը Մյուս օևը 2ի կոմերը տանում են հանձնում են հողին

    Մեկ մեկ իրոք ահավոր վիճակումա լինում դիակը/ բայց դե դիակա կարողա թույն տեսք ունենար/ ու կողքից նայողի համար ահագին տհաճա...

    Բայց մահացողի հարազատների համար կաևորա ինչոր կերպ թեքուզ տեսնելով դիմակը հոգեբանորեն համակերպվել որ էտ մարդը էլ չկա էլ իրանց հետ չի լինելու
    կողքից նայելը դժվարա բայց հավատացեք որ ահագին ծանր ու լուրջ պահա

    Իսկ էտ բայաթիի Ճիշտն ասած չեմ հանդիպել.. .համենայն դեպս տհաճ երևույթա ուրիշի համար զոռով լացելս որնա ընդհանրապես Լացելը եթե չգիտեք ասեմ որ հոգին թեթևացնումա ահագին ու առանց դրա հաստատ չի լինի... բայց դե պետքա հարազատները լացեն ոչ թե ինչոր հավայի մարդիկ ...
    Loading your personal settings....

  10. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Սամվել ջան, կգնաս Գյումրի, կտեսնես թե գյումրեցիները ոնց են երեք օր պահում, բայաթի անում, տնից դուրս հանելուց երեք կռուգ դագաղ պտտացնում, էլ եսիմ ինչ անում.......

    Ի դեպ Վրաստանում դիակը յոթ օր են տանը պահում, փոքր երեխաներին էլ հենց դիակի մոտ են մկրտում.....
    I may be paranoid but no android!

  11. #9
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Վրաստանում դիակը յոթ օր են տանը պահում, փոքր երեխաներին էլ հենց դիակի մոտ են մկրտում.....
    Ինչ մեղկ են, խեղճ էրեխեք
    Պատահական ոչինչ չի լինում...

  12. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,730
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    մարդը որ մահանում է ենքան ԾԱԽՍ են անում, որ դրանից կարողա սովից սաղ ցեղը մահանա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (26.02.2009)

  14. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,986
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Raedwulf-ի հետ լիովին համաձայն եմ։ Ես ինքս էլ կգերադասեի, որ իմ մահից հետո այդպես անեին...
    Ամբողջ կյանքումս տանել չեմ կարողացել թաղման արարողություններ... Ընդհանրապես հանդիսավոր արարողություններ չեմ սիրում, բայց այս մեկն առանձնահատուկ տեղ է գրավում դրանց շարքում...

    Անիմաստ ծախսեր։ Թաղման վրա ծախսվող գումարը հաճախ գերազանցում է հանգուցյալի կենդանության օրոք նրա վրա ծախսված գումարին... Շատ անգամ եմ անձամբ լսել, թե ինչպես են ճոխ թաղումների ներկա գտնվող մարդիկ իրար մեջ խոսելիս ասում, որ եթե այսքան փող ծախսեին հանգուցյալի վրա այն ժամանակ, երբ կենդանի էր, երևի իսկի չմեռներ այդ մարդը... Սա որոշ դեպքերում գուցեև չափազանցություն է, բայց ոչ միշտ։ Պատկերացրեք, էդպես էլ է լինում։

    Բայց մի՞թե չի կարելի ավելի համեստ, հանգիստ, առանց հանդիսավորության հրաժեշտ տալ հարազատին։ Իրականում ու՞մ համար է այդ ամբողջ արարողությունը... Հանգուցյալի՞։ Բնականաբար, ոչ։ Նա արդեն վերացած է նյութեղեն աշխարհից և այլևս ոչ մի նյութական շքեղության կարիք չունի։ Ծանոթների՞, ազգականների՞, հարևանների՞։ Երևի հենց նրանց։ Անում ենք, որպեսզի ուրիշները տեսնեն, թե ինչ հոգատար, առատաձեռն ու կարգապահ ենք։

    Մեկ էլ չեմ սիրում հոգեհանգստի ժամանակ հնչող սրտաճմլիկ, լացացնող երաժշտությունը, ինչպես նաև թաղման ժամանակ հնչող սարսռացնող, չարագուշակ մեղեդիները... Բոլոր հնարավոր միջոցներով արհեստականորեն ճնշող մթնոլորտ է ստեղծվում, իմաստը ո՞րն է։ Շատ կներեք, բայց նման երաժշտությունը եթե հարսանիքի ժամանակ էլ դնեին, համոզված եմ, որ մարդկանց զգալի մասն էլի կլացեր... Իսկ այն մտերիմներն ու հարազատները, որոնք իսկապես սգում են իրենց հարազատի մահը, առանց այդ էլ կլացեն կամ չեն լացի, դա արդեն իրենց խիստ անձնական գործն է ու բնույթը։ Մեկը լացելով է սգում, մյուսն ավելի ինքնամփոփ, մեկ ուրիշն էլ, որ գուցե նախորդ երկուսից պակաս չէր սիրում հանգուցյալին, ընդհանրապես չի սգում՝ գիտակցելով կատարվածի անխուսափելիությունն ու հոգու անմահությունը... Բայց սա արդեն ուրիշ թեմա է, չշեղվեմ... Ես դեմ չեմ երաժշտության ընդհանրապես, ուղղակի նման դեպքերում, կարծում եմ, որ ուղղակի մեղմ, հանգստացնող, լուսավոր մեղեդիներն ավելի տեղին կլինեին, որպեսզի մարդկանց զոռով լացացնելու կամ լացողների լացն ավելի սաստկացնելու փոխարեն հանգստացնեին մարդկանց ու դրական էներգիա հաղորդեին։

    Ընդհանրապես դեմ եմ սուգը հանդիսավոր դարձնելուն։ Դրա մեջ ցուցադրականություն եմ տեսնում։ Իսկ ավելի ճիշտ՝ ընդհանրապես սգին եմ դեմ... Սուգը պարտադրելու և բոլոր մերձավորներին դրա մեջ անպայմանորեն ներքաշելու ավանդույթին եմ դեմ... Եթե խորը մտածենք, դա իսկապես պարտադրանք է լինում։ Գուցե ինչ–որ մեկն ավելի շուտ է հաղթահարում իր վիշտը, քան պիտի սգար ըստ ընդունված կարգի։ Գուցե կան մարդիկ, որոնք իրենց հարազատին կորցնելուց մի քանի օր անց արդեն հոգեպես պատրաստ են անցնել բնականոն կյանքի, աշխատանքի գնալ և այլն։ Բայց ոչ, բա մարդիկ ի՞նչ կասեն, եթե իմանան. կասեն՝ հարազատին երեկ թաղեց, բայց արդեն գործի է գնում, չի էլ ամաչում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dina (26.02.2009), Morg (21.11.2010), One_Way_Ticket (17.12.2009)

  16. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Համաձայն եմ վերևի գրառումների հետ ու առանձնապես Ուլուանայի մտքերի հետ:
    Մի իմաստուն խոսք են ասում մեր իմաստում մեծերը "Կյանքը ավանդեց ապրողներին"
    Ուրեմն ապրողները թող բարի կլինեն վերցնել այդ ավանդվածը հենց այդ ակընթարթից: Գնացողի մարմինը արդեն դեռ չի խաղում: Օրինակ հին հույները այրում էին իրանց հերոսների դին: Մենք էլ լավ կանենք դին այրենք: Սակայն սա երևի ուրիշ հարց է…

    Մյուս կողմից: Մահը դա սուգ լինելուց բացի նաև ուրախություն է: Որ մի Հոգի էլ ազատվեց տաղտուկ "ունայնություն ունայնությանց"- ից: Պարդադիր կյանքի մատուցած չարչարանքներից:

    Կարծեմ հրեաների մոտ է չէ՞, որ հանգուցյալին թաղում են ուրախ երգելով ու պարելով

  17. #13
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Կարևոր թեմա է ,հայաստանում բոլոր երևույթների նման այս ծիսակն երևույթն էլ մեղծ ասած ստացել է իր վատագույն դրսևորումը :
    Ցիվիլ հասարակարգում մահը նույնքան հարգած երևույթ է ինչքան կյանքը ,սակայն մեր մոտ մահը և նրանից հետո տեղի ունեցող բոլոր արարողությունները մի մղձավանջ են:
    Ժամանակն է որ հասարակությունը կարողանա այս հարցին վերաբերվի որպես մեր կյանքի անկատարյալ մաս իր ծիսական և արարողական մասով:

  18. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,771
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Հայկական մեռելապաշտության ևս մեկ աբսուրդ երևույթ.
    մահացածի հետ դագաղի մեջ բջջային հեռախոս են դնում, որ թաղելուց հետո տնից մայրը, հարազատները զանգեն ու լաց լինեն... ու հույս ունենալով, որ կարողա տռուբկեն վերցնի...
    Այս պատմությունը լսել եմ 2 տարի առաջ, մի ծանոթ մարդկանցից:
    Սրանից ավելի աբսուրդ պատմություն էլ երբևէ լսեմ, էլ չեմ զարմանա...
    Վերջին խմբագրող՝ Adam: 02.08.2008, 12:22:

  19. #15
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական մեռելապաշտություն

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական մեռելապաշտության ևս մեկ աբսուրդ երևույթ.
    մահացածի հետ դագաղի մեջ բջջային հեռախոս են դնում, որ թաղելուց հետո տնից մայրը, հարազատները զանգեն ու լաց լինեն... ու հույս ունենալով, որ կարողա տռուբկեն վերցնի...
    Այս պատմությունը լսել եմ 2 տարի առաջ, մի ծանոթ մարդկանցից:
    Սրանից ավելի աբսուրդ պատմություն էլ երբևէ լսեմ, էլ չեմ զարմանա...
    Surpr!Se ջան, բա դրա շարունակությունը չե՞ս լսել, ասում են էդ մեռնողի փեսան վերջին պահին բջջայինը դագաղից հանում՝ գրպանն է գցում: Մի քանի օր հետո մեռնողի տղան՝ ով դրած է լինում հեռախոսը, ասում է մի հատ հլա զանգեմ, հետաքրքիր է գետնի տակ բռմու՞մ է, թե՝ ոչ: Զանգում է, փեսան պատասխանում է…էդ տղային էլ ինֆարկտ է խփում:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական հոկեյ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 24.05.2010, 18:05
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •