Ինչ խոսք կյանքս շարունակվում է, ես շարունակում եմ ապրել, ապրել քեզնով, կերպարդ իմ մեջ սուրբ մասունքի պես պահելով:
Բան չմնաց, որ այս գիշերը ավարտվի, չնայած այդ ամենին անքնությունս չի ուզում նահանջել: Ես դեռ տեսնում եմ այն աչքերդ, հավերժ կայտառ ու ժպտացող քո աչքերը: Ես տեսնում եմ նրանց այս կիսամութ երկքում, թեև գիտեմ, որ դու հիմա լուռ ննջում ես, ու միայն ես եմ տեսնում քո աչքերը…
Սև աչքերեն շատ վախեցիր,
Են մութ, անծեր գիշեր է:
Մութն ահ է, չարքեր շատ կան,
Սև աչքերը մի սիրե:
Չէ, թող ասեն, չեմ վախենում, քո աչքերից վախենալն անհնար է, ով չի ուզի գերվել քո աչքերի մութ գիշերին, քո աչքերի ծով լազուրին, քո աչքերի գերող խաղին և վաստա-կել այս աստվածային անքնություը:
Արդեն կամաց-կամաց լուսանում է, ու ես պիտի գամ քեզ փնտրելու: Ժպիտդ աչքերիս մեջ դրոշմած մի արտասովոր ձգողության ուժով պիտի գամ քեզ մոտ, որ ինձ ժպտաս: Տես արդեն լուսաբացի նուրբ հովը ինձ զգացնել տվեց քո բուրմունքը, ուրեմն դու հենց այնտեղ ես, որտեղ երեկ վերջին անգամ տեսել եմ քեզ, ու ես արդեն գալիս եմ քեզ մոտ, չէ որ ես ապրել եմ ուզում, իսկ դրա համար ինձ քո ջերմությունն է անհրաժեշտ:
Իսկ ով է ասել «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարո-տով…», ո՛չ ու հազար անգամ ո՛չ. «Ծնվում ենք ժպտալով, ապրում ենք սիրելով, ու երբեք, երբեք, չե՛նք մեռնում»:
Վերջ առաջին ստեղծագործությանը
<< Իռեն >> գրական ակումբ-2007
Էջանիշներ