Կյանքումս երեբք նման զգացմունք չեմ ունեցել, բայց արի ու տես, որ կյանքիս այս արտասովոր ու հետաքրքիր շրջանում պատուհանս թակեց նա` անքնությունը: Ես ամբողջ հոգով, մարմնով ու էությամբ դարձա ուրիշ մարդ: Ինձ հետ մի արտասովոր երևույթ էր կատարվում ու այն ինչ զգում էի դժվար է բառերով բնութագրել ես շարու-նակ քո մասին էի մտածում, ահավոր երազկոտ էի դարձել, ամբողջ օրը նկարներս էի թերթում, հիշում ամեն մի պահ ամեն վայրկյան ու միայն նկարդ տեսնելով սկսում էի ահավոր երազել, հաճախ այդ երազը ժամեր էր տևում ես լուսավոր ժպիտդ էի տես-նում, աչքերիդ փայլից կուրանում էի, դա կարծես հրաշալի մղձավանջ լիներ: Ես չէի հասկանում թե ինչ էր կատարվում ինձ հետ, բայց միառժամանակ ահավոր տենչում էի նուրբ ձայնիդ ելևէջները: Սիրտս ամեն անգամ տեղահան էր լինում անունդ լսե-լիս, ու ամեն անգամ լույս պատկերդ հեռվում նշմարելով ես կարծես նորից էի ծնվում ու ամեն անգամ նույն միտքն էր պտտվում գլխումս. «Միայն թե նա այնտեղ լինի»: Գիտես ես այն ժամանակ դեռ չէի պատկերացնում թե ինչ է սիրելը…
Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ…
Այո, երբ առաջին անգամ տեսա նրան` այդ նուրբ ու հետաքրքիր էակին կարծեցի թե հոգումս բույն հյուսած զգացմունքը սեր է: Միգուցե չգիտեմ թե կարելի է այն տարի-քային համարել, թե ուղղակի հրապուրանք, բայց ես ամբողջ հոգով նվիրվել էի նրան մի ամբողջ աշխարհ թողնելով նրանից հետ: Ու այս մի քանի տարիների ընթացքում` ինչ ճանաչում եմ նրան, երբեք նման հրաշալի ու միառժամանակ ահավոր զգաց-մունք չէի ունեցել, այս ընթացքում երբեք ինձ անքնությունը չէր անհանգստացրել, միգուցե ես շատ հանգիստ էի, հնարավոր է չգիտեմ, բայց արի ու տես, որ հիմա այս անքնությունը ավելի հաճելի է քան այն օրերի անվրդով քունը: Ես նրան էի տեսնում երազում: Նա այնքան անհոգ էր, այնքան եռանդուն, իսկ նրա սիրո մեջ մի տեսակ անսովոր պարզություն էր նկատվում: Այդ պարզությունը ինձ համար շատ չնչին բան էր, երկինքը ինձ համար այլ բան էր նախատեսել: Ու մի պահ հասկանալով այդ ամե-նը, անկախ ինձանից սկսեցի հիշել ապրածս օրերը, բայց չգիտեմ ինչն էր պատճառը, որ գիշերային այդ լռության մեջ ես միայն քեզ էի հիշում: Գիտեմ, հրաշալի պահ էր, երկնքի աստղերը կարծես ապրածս օրերը լինեյին ու այդ աստղերը բուրում էր քեզ-նով, վառվում էին քո լույսի պես, նրանց բոլորի մեջ քո ժպիտը կար, ու հենց այդ ժպիտն էր իմ անքնության պատճառը: Ես անհամբեր սպասում էի առավոտվան ու պատեհ-անպատեհ առիթների դեպքում դեպի քեզ էի գալիս: Գիտես, հետաքրքիր զգացմունք է, ոչ միայն ցավոտ, այն կարծես ոչնչացնում է քեզ, ես քեզ էի փնտրում: Սակայն դու չկայիր: Ամեն անգամ այն հին խոսքերը հանգչում էին շուրթերիս. «Միայն թե նա այնտեղ լինի»:
Էջանիշներ