User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես քննարկումները հասան ԱԺ: Շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ հասան:

    Հեռուստատեսային ճիշտ քաղաքականությունը կարող է հերոսներ ծնել, իսկ սխալը՝ ֆաշիստներ ու այլասերվածներ

    «Հեռոստատեսությունը համարում եմ ռազմավարական նշանակության ոլորտ և կարծում եմ, որ բոլորս պարտավոր ենք նայել հենց այդ պրիզմայով, որովհետև, ի վերջո, հեռուստատեսության միջոցով կարող ենք դաստիարակել նորմալ քաղաքացի, ֆաշիստներ, այլասերվածներ, քծնողներ, իսկ եթե ցանկանում ենք՝ նորմալ հասարակություն ձևավորել»,- ԱԺ ամբիոնից ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և նշել, որ ինքը դժգոհ է մեր հեռուստատեսային քաղաքականությունից: Պատգամավորը նաև շեշտել է, որ հեռուստատեսության ճիշտ քաղաքականության դեպքում կարող են ծնվել հերոսներ, գիտնականներ, հիանալի քաղաքական գործիչներ, իրական կերպարներ, քանի որ հեռուստատեսությունը մեծ գործիք է, որը պետք է ճիշտ օգտագործել: Ըստ նրա, մեզ մոտ գերիշխողն ու թելադրողը բիզնեսն է, և հեռուստատեսությունն էլ է դարձել ընդամենը բիզնես, որը խժռում է դաստիարակչական եթերը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը խոսել է նաև կուսակցական եթերից, որ մեր երկրում շատ գումար ունեցողը տնամերձ տարածքում կարող է հեռուստատեսություն հիմնել և սկսել այդ հեռուստատեսությամբ քարոզել իրենց կերպարը կամ արժեքային համակարգը, որովհետև չունենք այնպիսի հեռուստաեթերային քաղաքականություն, որտեղ մարդիկ կարողանան ինքնառեալիզացվեն: Պատգամավորը նաեւ ավելացրել է, որ ինքն էլ եթե հնարավորություն ունենար, թերեւս նույնը կաներ, քանի որ մեր երկրում միայն այդպես կարելի է խոսքը հասանելի դարձնել հանրությանը:

    Մելինե Մաթևոսյան


    Բռնություն, ագրեսիա, էրոտիկա և այլ դրսևորումներ պարունակող հաղորդումների համար երբեք ոչ ոք չի պատժվել

    ԱԺ-ի քառօրյա քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ հեռուստատեսության ներկայիս եթերի վիճակին և այդ կապակցությամբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական է տալիս այն եթերին, որտեղ կա ագրեսիա, բռնություն, էրոտիկա, և ՀՌԱՀ-ը՝ որպես վերահսկողական գործառույթ ունեցող հանձնաժողով, քանի՞ անգամ է իրականացրել տույժ, տուգանք կամ պատժամիջոց նմանատիպ հաղորդումների կամ նմանատիպ էթիկայի կանոններին չհամապատասխանող հաղորդում պատրաստելու համար: ՀՌԱՀ-ի նախագահը պատասխանեց, որ բռնություն, ագրեսիա, էրոտիկա և այլ դրսևորումներ պարունակող հաղորդումների համար երբեք տույժեր չեն կիրառվել, քանի որ ժամանակին օրենսդրությամբ չափորոշիչների սահմանման իրավասությունը տրված էր ՀՌԱՀ-ին, սակայն կարճ ժամանակ անց մեկ այլ առաջարկով չափորոշիչների սահմանման իրավասությունը վերապահեց Ազգային ժողովին, այդ դեպքում իրենք ոչինչ անել չէին կարող: Ըստ Ամալյանի՝ այդ մի քանի ամսվա ընթացքում, ըստ էության, էֆեկտիվ են գործել և հույս հայտնեց, որ երբ խորհրդին վերադարձնեն այդ իրավունքը, ապա ամեն ինչ կրկին կսկսի կարգավորվել:

    Վերջում ԱԺ փոխնախագահի կողմից առաջարկվեց այդ հարցը կրկին քննարկել և ընդհանուր հայտարարի գալ, քանի որ խնդիրն առկա է և օրեցօր ավելի մտահոգիչ է դառնում:

    Մելինե Մաթևոսյան
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (06.10.2012), Varzor (06.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •