«Խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին»

Հունիսի 26-ին մի շարք կազմակերպություններ և մտավորականներ դիմել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին: Մտավորականների այս նամակը դարձել է վերջին օրերի ամենաքննարկելի թեմաներից մեկը: Քանի որ ՀՀ Նախագահին ուղղված հեռուստաեթերի մաքրման պահանջով նամակի տարածումից հետո բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ ցանկություն են հայտնել միանալ նամակին' Times.am գործակալությունը նախաձեռնության հեղինակների խնդրանքով կրկին հրապարակում է նամակի տեքստը, որպեսզի խնդրով անհանգստացած անհատներն ու կազմակերպությունները նույնպես կարողանան միանալ այս նախաձեռնությանը՝ ավելացնելով իրենց անունը նյութի ներքևի հատվածում տեղադրված մեկնաբանությունների դաշտում:

http://times.am/?l=am&p=9585