Տիգ ջան, լավ նամակ է: Բայց օրինակ ես լինեյի, այս նամակին էդքան էլ մեծ կշիռ չէի վերագրի:
Բանը նրանումն է, որ նամակի տակ ստորագրածների գերակշիռ մասը ազգային-մշակությանի-պատմական ուղղվածություն ունեցողներ են որոնք ոչ մի առնչություն չունեն թե սերիալների արտադրության, թե դրանց դիտման հետ: Բնական է` հեռուստատեսությունը չի բավարարում այս կատեգորիայի մարդկանց պահանջմունքներին: Բայց չէ որ հեռուստադիտողների մեծամասնությունը այս ուղղվածությունը չունեն?
Վատ կլիներ, որ էդ նամակի տակ ստորագրեր նաև ասենք ռոք երաժշտության որևէ ներկայացուցիչ, սպորտային որևէ կազմակերպոթւյան ներկայացուցիչ, տնտեսագետ և այլ? Այսինքն` հասրակության միայն մեկ շերտի պահանջը չի կարող հիմք հանդիսանալ մյուս շերտերի շահերը ոտնահարելու համար: Ու կապ չունի, որ էդ քիչ հատվածը, մյուսի շահերին դեմ գնալով ոչ թե վնաս է տալիս, այլ օգուտ: Ստեղ հարցը մոտավորապես սենց է "նույնիսկ եթե ես գիտեմ, որ ինձ արգելում են ծխելը, որովհետև դա վնաս է առողջությանը, ապա միևնույն է ես իրավունք ունեմ ծխելու` դա իմ ընտրությունն է:" Այսինքն հասարակության մի հատվածը հստակ գիտակցում է հեռուստատեսային ներկայիս աղբանոց վիճակը և բարձրաձայնում դրա դեմ, մի մասը գիտակցելով էլ դեռ շարունակում է նայել, քանի որ ուրիշ բան չկա նայելու, մի մասն էլ ոչ գիտակցում է ոչ էլ ուզում է ընդունել մյուսների դիտողությունն ու բարի խորհուրդը` իրեն դուր է գալիս, նայել է, նայում է ու պիտի նայի: Շատ պարզ և հասկանալի` շահերի բախում: Բայց այստեղ մի բայց կա.
Քանի որ հեռուստատեսույթունը բիզնես է, ապա աշխատում է բիզնեսի կոպիտ կանոններով` քիչ ծախս, շատ եկամուտ: Ինչպես ճիշտ է նկատել Աղասի Թադևոսյանը, ՀՀ-ում տնտեսության զարգացումը դիտվում է հասարակության զարգացումից առանձին և չի դիտարկվում կոմպլեքս ձևով: Հեռուստատեսությունն այս բացթողման վառ արտացոլումն է: Ու բնականաբար այս կոնտեքստից ելնելով միայն պետությունը չի կարող խոչըդոտ հանդիսանալ մի բիզնեսի, որը ոչ միայն իրեն ծառայում է որպես եկամտի, այլև նպաստում է իշխանական ջրաղացին ջուր լցնելու գործընթացին, ինչպես նաև հասարակոթւյան դեգրադացիային, որը նունպես ձեռնտու է իշխող վարչակարգին: Ստեղ արդեն չկան պետական և հասարակական շահեր սա մաքուր ֆինանսական և իշխանության անհատների շահերն են, որոնք բնականաբար բնավ էլ չեն բխում զուտ ազգային, պետական և հասարակական շահերից:
Կոպիտ ասած` թքած ունեն, մինչև փող չկորցնեն, տեղներից չեն շարժվի: Իսկ գրպանին խփելու միակ միջոցը ոչ թե բողոքելը կամ գիտականորեն ապացուցված արգումենտների ներկայացումն է այլ միայն և միայն բոյկոը և հակաքարոզչությունը:
Ուզում եմ հատուկ շեշտած լինել, որ արբանյակային, կաբելային և ինտերնետային հեռուստատեսույթունը այդքան էլ այլընտրանք չի և չի կարող դիտարկվել որպես գրպաններին խփելու հիմնական ու որոշիչ մեթոդ, քանի որ նշված ծառայություններ մատուցող ընկերությունների մեջքին էլ կանգնած են նույն մարդիկ և իրենց եկամուտ կստանան դրանից:
Էջանիշներ