User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաց նամակ Հ1-ին, Արմենիային և Շանթին

    Հարգելի′ հեռուստաընկերություններ,

    մենք` Երիտասարդ Կոնֆլիկտաբանների Ակումբի անդամներս, հայտնում ենք մեր մտահոգությունը ներկայումս հեռարձակվող սերիալների բովանդակության վերաբերյալ:

    Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալների հեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինս շատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկ հերոսները կա՛մ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, կա՛մ շատ դաժան ճակատագրեր ունեցող մարդիկ, ինչի արդյունքում հեռուստադիտողների մոտ ձևավորվում է թյուր պատկերացում կյանքի նմուշների վերաբերյալ: Հերոսներն անընդհատ հիասթափություն են ապրում, հայտնվում անհուսալի իրավիճակներում հարազատների դավաճանության, ստի, ինչ-որ անհայտ չարագործների պատճառով: Այս ֆիլմերում ուրախության պահերն ուղղակի շռայլություն են, որոնք հերոսները ստանում են միայն վերջին սերիայում:

    Այդ սերիալները ստաբիլ կերպով դիտող հեռուստադիտողները սկսում են ապրումակցել հերոսներին. հատկապես խիստ զգացմունքային են արձագանքում հերոսին պատուհասած հերթական դժբախտությանը: Ապրումակցումը հեռուստադիտողների մոտ ուղեկցվում է սթրեսով, ինչը, բնականաբար, խորը բացասական ազդեցություն է թողնում նրանց առողջության ու աշխարհայացքի վրա: Սերիալներն ուղղակի լեցուն են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զազրելի տեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում «արդարացվում» է սցենարային զանազան լուծումների միջոցով:

    Նմանատիպ սցենարները, հեռուստադիտողների մոտ ստեղծելով սերիալային անցանկալի ինքնություն, նրանց դրդում են ներկայացվող վարքը պրոյեկտել իրական կյանքում: Այդ միջոցով հասարակության տևական «մշակումը» մարդկանց մոտ ձևավորում է խեղված հոգեբանություն:

    Նշյալ սերիալները բացասաբար են անդրադառնում հատկապես անչափահասների վրա, ովքեր տեսածն իբրև իրականություն ընկալելու առումով ավելի խոցելի են: Նրանց մոտ ձևավորվում է պատկերացում, որ անընդմեջ դեպրեսիվ ապրումները նորմալ են, որ դժբախտություններն ամենուր են, ու դրանցից խուսափել հնարավոր չէ, որ ուզածին հասնելու համար կարելի է դիմել ցանկացած միջոցի, այդ թվում` բռնության: Ավելին, անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ, «հաջողությամբ» նմանակում են նրանց վարքը, խոսելաոճը և բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են մեր մայրենին:

    Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ սերիալները գովազդելու և հեռուստալսարան գերելու նպատակով գովազդային հոլովակները «խոստանում են» հերոսի կյանքում նորանոր խոչընդոտներ ու դժբախտություններ: Սա իրագործվում է այն հիմնավորմամբ, որ հեռուստադիտողները նախընտրում են հենց վերը նշված բովանդակությամբ սցենարները: Մինչդեռ հենց սերիալներն են իրենց՝ ամեն գնով կախվածություն առաջացնող բովանդակությամբ թելադրում լսարանին նմանատիպ «ճաշակը»:

    Հաշվի առնելով վերոնշյալ լրջագույն վտանգները՝ կոչ ենք անում բոլոր հեռուստաընկերություններին խորքային ուշադրություն դարձնել նկարահանվող սերիալների սցենարների վրա՝ գիտակցելով, որ բարձր վարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` անգամ զերծ մնալով վերոհիշյալ բացասական միտումներից:

    Այս նամակը հանձնվելու է նաև ՀՌԱՀ-ին:

    Երիտասարդ Կոնֆլիկտաբանների Ակումբ (ԵԿԱ)

    Ազնաուրյան Զարուհի
    Ամիրյան Նարե
    Բեգլարյան Արտակ
    Գևորգյան Պարույր
    Դալլաքյան Անի
    Խաչատրյան Աստղիկ
    Կարապետյան Տաթևիկ
    Ղաբանյան Լիլիթ
    Մաժինյան Արփինե
    Պապիկյան Լիլիթ
    Վարագյան Մանե

    Կոնտակտային տվյալներ`
    www.facebook.com/eka.cyc
    www.eka_cyc.livejournal.com
    էլ. հասցե՝ [email protected]
    Հեռ.՝ 055 266 663 (Ա. Բեգլարյան)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.05.2012), Quyr Qery (06.06.2012), Smokie (29.05.2012), Valentina (28.05.2012), Varzor (29.05.2012), Արէա (28.05.2012), Ֆոտոն (29.05.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նամակ նախագահին. «Խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին»
    Հունիս 22, 2012 10:27

    Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

    Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

    ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

    Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից` օրենքը չի կիրառվում, մյուս կողից` գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ` անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես` հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:

    Իրավիճակից դուրս գալու ելքերից են.

    1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

    2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:

    3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

    4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:

    Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:

    ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.

    http://noravank.am/upload/pdf/05.Vah...ar_05_2011.pdf


    Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ

    ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
    «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
    «Անկախության սերունդ» հ/կ
    ‎«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
    «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
    Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
    ‎«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ


    Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ

    Սոս Սարգսյան, դերասան
    Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
    Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
    Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
    Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
    Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
    Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
    Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
    Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
    Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
    Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
    Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
    Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
    Արտավազդ Եղոյան, լրագրող
    Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
    Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
    Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
    Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
    Արծրուն Պեպանյան, լրագրող
    Արթուր Էբար, ռեժիսոր
    Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
    Դավիթ Ամալյան, երգիչ
    Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
    Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
    Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
    Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
    Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
    Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
    Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
    Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
    Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
    Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
    Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
    Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
    Էդվարդ Զորիկյան, երգահան
    Վախթանգ Հարությունյան, երգահան
    Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
    Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
    Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
    Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
    Սահակ Սահակյան, երգիչ
    Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
    Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
    Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
    Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ
    Սամվել Նադարյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի նախագահ
    Ալեքսանդր Ամարյան, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ ղեկավար


    ՀԿ-ներ և կազմակերպություններ

    «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ
    «Մշակույթի հայկական ֆոնդ»
    «Ծիրանի» հ/կ
    «Մեկնություն» հոգեբանական հետազոտությունների կենտրոն
    «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն
    «Հայազն» միություն
    «Ժայռ» հ/կ
    «Մխիթարիչ» հասարակական բարեգործական կազմակերպություն
    «Հայֆոն» շարժում
    «Արգիսդի» հ/կ
    «Հույսի Մեծամոր» հ/կ
    «Կարին» ազգագրական համույթ
    «Հայրենապաշտ» հ/կ
    «Միտք» վերլուծական կենտրոն
    Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոն
    «Ոսկե միջին» հ/կ
    Կողբի գեղարվեստի դպրոց
    «Հայ միասնության խաչ» հ/կ
    «Հույսի կամուրջ» ՀԿ (Նոյեմբերանի մասնաճյուղ)
    Տավուշի մարզ, Բարդավանի միջնակարգ դպրոց
    «Հայկական Ազգային Խոհանոց» հ/կ
    «Հայկական տեղեկատվական կենտրոն»
    «Արատտա» ազգագրական երգ ու պարի խումբ
    «Թաթուլ Կրպեյան» հ/կ
    «Ազգային հնչյուն» ստուդիա
    «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ
    «Երիտասարդ Տավուշ» հ/կ
    «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ»
    Հ. Թումանյանի Երևանի տուն-թանգարան
    «Ցեղակրոն ուխտեր» հ/կ
    ԵՊՀ «Վարդանանք» ակումբ
    «Հայաստանի անձավագիտական կենտրոն» հ/կ
    «Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ
    «Ակոս» մշակութային հ/կ
    «Stage 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոն
    «Նախնյաց հետքերով» հ/կ
    «Հայրունի» պահանջատերների համախմբում հասարակական նախաձեռնություն

    Նախաձեռնող խումբ
    «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ
    «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն

    Վահրամ Միրաքյան
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.06.2012)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, լավ նամակ է: Բայց օրինակ ես լինեյի, այս նամակին էդքան էլ մեծ կշիռ չէի վերագրի:
    Բանը նրանումն է, որ նամակի տակ ստորագրածների գերակշիռ մասը ազգային-մշակությանի-պատմական ուղղվածություն ունեցողներ են որոնք ոչ մի առնչություն չունեն թե սերիալների արտադրության, թե դրանց դիտման հետ: Բնական է` հեռուստատեսությունը չի բավարարում այս կատեգորիայի մարդկանց պահանջմունքներին: Բայց չէ որ հեռուստադիտողների մեծամասնությունը այս ուղղվածությունը չունեն?
    Վատ կլիներ, որ էդ նամակի տակ ստորագրեր նաև ասենք ռոք երաժշտության որևէ ներկայացուցիչ, սպորտային որևէ կազմակերպոթւյան ներկայացուցիչ, տնտեսագետ և այլ? Այսինքն` հասրակության միայն մեկ շերտի պահանջը չի կարող հիմք հանդիսանալ մյուս շերտերի շահերը ոտնահարելու համար: Ու կապ չունի, որ էդ քիչ հատվածը, մյուսի շահերին դեմ գնալով ոչ թե վնաս է տալիս, այլ օգուտ: Ստեղ հարցը մոտավորապես սենց է "նույնիսկ եթե ես գիտեմ, որ ինձ արգելում են ծխելը, որովհետև դա վնաս է առողջությանը, ապա միևնույն է ես իրավունք ունեմ ծխելու` դա իմ ընտրությունն է:" Այսինքն հասարակության մի հատվածը հստակ գիտակցում է հեռուստատեսային ներկայիս աղբանոց վիճակը և բարձրաձայնում դրա դեմ, մի մասը գիտակցելով էլ դեռ շարունակում է նայել, քանի որ ուրիշ բան չկա նայելու, մի մասն էլ ոչ գիտակցում է ոչ էլ ուզում է ընդունել մյուսների դիտողությունն ու բարի խորհուրդը` իրեն դուր է գալիս, նայել է, նայում է ու պիտի նայի: Շատ պարզ և հասկանալի` շահերի բախում: Բայց այստեղ մի բայց կա.
    Քանի որ հեռուստատեսույթունը բիզնես է, ապա աշխատում է բիզնեսի կոպիտ կանոններով` քիչ ծախս, շատ եկամուտ: Ինչպես ճիշտ է նկատել Աղասի Թադևոսյանը, ՀՀ-ում տնտեսության զարգացումը դիտվում է հասարակության զարգացումից առանձին և չի դիտարկվում կոմպլեքս ձևով: Հեռուստատեսությունն այս բացթողման վառ արտացոլումն է: Ու բնականաբար այս կոնտեքստից ելնելով միայն պետությունը չի կարող խոչըդոտ հանդիսանալ մի բիզնեսի, որը ոչ միայն իրեն ծառայում է որպես եկամտի, այլև նպաստում է իշխանական ջրաղացին ջուր լցնելու գործընթացին, ինչպես նաև հասարակոթւյան դեգրադացիային, որը նունպես ձեռնտու է իշխող վարչակարգին: Ստեղ արդեն չկան պետական և հասարակական շահեր սա մաքուր ֆինանսական և իշխանության անհատների շահերն են, որոնք բնականաբար բնավ էլ չեն բխում զուտ ազգային, պետական և հասարակական շահերից:
    Կոպիտ ասած` թքած ունեն, մինչև փող չկորցնեն, տեղներից չեն շարժվի: Իսկ գրպանին խփելու միակ միջոցը ոչ թե բողոքելը կամ գիտականորեն ապացուցված արգումենտների ներկայացումն է այլ միայն և միայն բոյկոը և հակաքարոզչությունը:
    Ուզում եմ հատուկ շեշտած լինել, որ արբանյակային, կաբելային և ինտերնետային հեռուստատեսույթունը այդքան էլ այլընտրանք չի և չի կարող դիտարկվել որպես գրպաններին խփելու հիմնական ու որոշիչ մեթոդ, քանի որ նշված ծառայություններ մատուցող ընկերությունների մեջքին էլ կանգնած են նույն մարդիկ և իրենց եկամուտ կստանան դրանից:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (27.06.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարզոր ջան, քո նշած տրամաբանությամբ որ շարժվես.... այսինքն էդ տրամաբանությամբ անհնար է ու անիմաստ շարժվելը: Պիտի նստենք տեղներս ու ոչինչ չանենք:

    Նման նախաձեռնությունները ուղղված են քո նշած կատեգոիաների գիտակցության բարձրացմանը այս թեմայի վերաբերյալ, մնացածը անիմաստ ջուրծեծոցի է:

    Ով էլ ցանկանում է կարող է հայտարարել, որ միանում է նամակին, հենց քո նշած կատեգորիաի մարդիկ նույնպես:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (22.06.2012)

  9. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարզոր ջան, քո նշած տրամաբանությամբ որ շարժվես.... այսինքն էդ տրամաբանությամբ անհնար է ու անիմաստ շարժվելը: Պիտի նստենք տեղներս ու ոչինչ չանենք:
    Նման նախաձեռնությունները ուղղված են քո նշած կատեգոիաների գիտակցության բարձրացմանը այս թեմայի վերաբերյալ, մնացածը անիմաստ ջուրծեծոցի է:
    Ով էլ ցանկանում է կարող է հայտարարել, որ միանում է նամակին, հենց քո նշած կատեգորիաի մարդիկ նույնպես:
    Ես միանշանակ միանում եմ , հարցը դա չի
    Բայց էդ ինչից վերցրիր, որ իտի տեղներս նստենք? Իմ ասածից ոնց տենց բան ենթադրեցի եղբայր?
    Ես ընդամենը ասում եմ, որ.
    1. նամակները հարցին լուծում չեն, պետք են, պիտի գրվեն, որ հետո չասեն թե "մենք խաբար չէինք", բայց հույսը դրանց վրա պիտի լինի: Իմ նշած կատեգորիայի մարդկանց մոտ իմ կարծիքով նամակներով գիտակցություն չես բարձրացնի:
    2. Պետք են հասարակական պրիվինտիվ հարվածներ Քարոզը, բոյկոտը, հրապարակային պարսավանքը, ԶԼՄ-ներում չլռելը` սրանք իրոք որ անհրաժեշտ ու օգտակար քայլեր են:
    3. Պետք է գրպաններին խփել, որ գլխներին հասնի:

    Վերջնական հարվածը մեր իրականությունում միանշանակ գրպանին խփելն է` զանգվածային բոյկոտը և ամեն ինչ պետք է անել դրան հասնելու համար:
    Համ էլ դու պիտի որ իմանաս, որ ես երբեք չեմ առաջարկել տեղում նստել, իմ առաջարկը` խոտորնակին խոտորնակ, ապացուցել, որ բացի զիբիլ եթերից, որիշ եթերով էլ կարելի է փող աշխատել, բոյկոտելով հեռուստատեսային աղբը: Ու դրա համար ամենալավ միջոցը մեր ուզած հեռուստաալիքը ստեղծելն է և այդ ալիքի կոմերցիոն կենսունակության ապացուցելը:

    Մոսկվան մի օրում չի կառուցվել, հասարակական միջոցներով հասարակական գիտակցության բարձրացումն էլ երկարատև ու աշխատատար գործընթաց է:
    Այնպես որ զինվեք համբերությամբ
    Վերջին խմբագրող՝ Varzor: 22.06.2012, 21:16:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (27.06.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միանշանակ միանում եմ , հարցը դա չի
    Բայց էդ ինչից վերցրիր, որ իտի տեղներս նստենք? Իմ ասածից ոնց տենց բան ենթադրեցի եղբայր?
    Ես ընդամենը ասում եմ, որ.
    1. նամակները հարցին լուծում չեն, պետք են, պիտի գրվեն, որ հետո չասեն թե "մենք խաբար չէինք", բայց հույսը դրանց վրա պիտի լինի: Իմ նշած կատեգորիայի մարդկանց մոտ իմ կարծիքով նամակներով գիտակցություն չես բարձրացնի:
    2. Պետք են հասարակական պրիվինտիվ հարվածներ Քարոզը, բոյկոտը, հրապարակային պարսավանքը, ԶԼՄ-ներում չլռելը` սրանք իրոք որ անհրաժեշտ ու օգտակար քայլեր են:
    3. Պետք է գրպաններին խփել, որ գլխներին հասնի:

    Վերջնական հարվածը մեր իրականությունում միանշանակ գրպանին խփելն է` զանգվածային բոյկոտը և ամեն ինչ պետք է անել դրան հասնելու համար:
    Համ էլ դու պիտի որ իմանաս, որ ես երբեք չեմ առաջարկել տեղում նստել, իմ առաջարկը` խոտորնակին խոտորնակ, ապացուցել, որ բացի զիբիլ եթերից, որիշ եթերով էլ կարելի է փող աշխատել, բոյկոտելով հեռուստատեսային աղբը: Ու դրա համար ամենալավ միջոցը մեր ուզած հեռուստաալիքը ստեղծելն է և այդ ալիքի կոմերցիոն կենսունակության ապացուցելը:

    Մոսկվան մի օրում չի կառուցվել, հասարակական միջոցներով հասարակական գիտակցության բարձրացումն էլ երկարատև ու աշխատատար գործընթաց է:
    Այնպես որ զինվեք համբերությամբ
    Վարզոր ջան, էդ պետք է, պետք է-ներն իրականացնելու համար համապատասխան ռեսուրսներ են պետք, եթե դու գիտես ինչպես և որտեղից, առաջարկի, տեսնենք ինչ ենք անում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.06.2012)

  13. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարզոր ջան, էդ պետք է, պետք է-ներն իրականացնելու համար համապատասխան ռեսուրսներ են պետք, եթե դու գիտես ինչպես և որտեղից, առաջարկի, տեսնենք ինչ ենք անում:
    Առաջարկս հակիրճ հետևյալն է.
    Մի օր հավաքվենք ու մի հատ փորձենք գրանցել, թե մեզանից ով ինչ կարողություներ ունի` մասնագիտական և ազատ ֆինանսական: Հետո ըստ դրա կազմենք գործողություհնների նախնական պլան` ինչ է պետք հեռուստաալիք բացելու և շահագործելու համար: Հետո էդ նախնական պլանի կետերը հերթով մաղենք` տեսնենք տակը ինչա մնում, որ մեր ուժերից վեր է: Ու տեցն շարունակ:

    Ու իմ կարծիքով բոյկոտելով ու ինչ-որ այլընտրանք առաջարկելով ավելի մեծ արդյունքի կհասնենք, քան առանձին-առանձին էդ գործողությունները կատարելով:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (25.06.2012), Աշոտ Երկաթ (27.06.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •