Բայց ով ասեց, որ ես չեմ հավատում?
Ես ուղղակի ասում եմ, որ մենակ դրա վրա հույսներս դնենք այնքան ժամանակ կանցնի, որ "հեռուստատեսություն" գաղափարը արդեն փոխված կլինի
Առանց մեկի մյուսը չի լինի: Ոչ մի պետական պաշտոնյա, զուտ ելնելով հասարակական մի խմբի կարծիքից, բոյկոտից և այլն, չի զբաղվի այդ հարցով ու կստացվի, որ անիմաստ ջուր ենք ծեծում: Հա, ենթադրենք մի 2 տարվա մեջ հասանք նրան, որ սերիալները 15ժ-ի փոխարեն սկսեցին 10ժ ցույց տալ, հետո?
Ոչ թե չեմ հավատում, այլ համամիտ չեմ, որ այդ տարբերակը մեծ արդյունավետություն ունի: Վերջապես երբ ենք հասկանալու, որ խաղի մեջ մտնելուց առաջ պետք է գոնե մոտավոր գնահատել շանսերը ու առկա լծակները: Մենակ ընդվզումը լծակ չի: Լծակ չի, որովհետև կան նաև հակառակ ընդվզողները` սերիալասերները և սերիալամոլները, թոք շոուների սիրահարները, Լուրերին հավատացողները: Իրենք էլ կընդվզեն, ընդ որում հաստատ նրանց այդ պայքարում ավելի ծանրակշիռ խաղացողներ կօգնեն ու կաջակցեն: Դուք 100 հոգով հավագվեք` կլռեն, 1000, 10000` միգուցե էլի կլռեն, բայց արդեն 100.000-ի պարագայում հաստատ մի քանի տասնյակ հազար ել իրենք փողոց կհանեն` որպես հակակշիռ ու "ժողովրդավար" պատասխան: Բա վերջը?
Սա թռչկան չի, որ գնանք ճամփեն փակենք: Էդ անտեր հեռուստատեսությունը հեռարձակվում է անտեսանելի ռադիոալիքների միջոցով
Ընդունում եմ` չենք նայում, բոյկոտում ենք: Բա ինչ ենք նայում? Ի վերջո եկամուտ ստացողների համար դա միևնույն է, նունիսկ ավելի վատ` լրիվ կփչացնեն եթերը, որովհետև արդեն իսկ նայողները լրիվ սերիալախտով վարակվածները կլինեն:
Զուտ մաթեմատիկա` 100.000 մարդ հրաժարվեց հեռուստաալիքները դիտելուց, իսկ մյուսները` ոչ: Նշանակում է մյուսներին դուր է գալիս, հետևապես կարեի է ավելի փչացնել եթերը` լցնել այն աղբով, որը դիտողներին դուր է գալիս:
Մեդալը միշտ էլ 3 կողմ ունի
Ոնց նկատեցիր ես ավելի արագագործ ու զուտ տնտեսապես հիմնավորված տարբերակ եմ առաջարկել` մրցակցություն:
Ուստի պետք է մեթեդները համակցված կիարռել` բոյկոտ, քարոզ, հասարակական աշխատանք, իրավական դաշտում բողոքներ, հայցեր, նախընտրական դրույթներ, տնտեսական լծակներ և այլն: Այս բոլորի համակցությամբ ավելի արագ և ավելի մած արդյունքի կհասնենք:
Ուստի այն ինչի վրա դու հուս ես դրել` լավ է և օգտակար, բայց մենակ դրանով` չի լինի
Էջանիշներ