User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մի՞թե Արցախը որևէ դրական կերպար չի տվել». Սուրեն Մուրադյան
    29 Նոյեմբեր 2011թ., Երեքշաբթի

    Մանկագիր, հրապարակախոս, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հեռուստատեսության պատճառով այսօր խեղաթյուրվել է հայ մանուկների հոգեբանությունը, հայի բարոյական կերպարը, և դրա համար ինքը չի կարող որևէ կերպ արդարացնել հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կեցվածքը։

    Ինչքան էլ օրենսդրորեն հանձնաժողովին չթույլատրվի միջամտել մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումների բովանդակային հարցերին, հանձնաժողովը պետք է որոշակի կոշտ մոտեցում ցուցաբերի և ազդեցության լծակներ ունենա։

    «Մենք ամեն քայլափոխի հայտարարում ենք, որ երեխաները մեր ապագան են և հասարակության ամենաարտոնյալ հատվածը, սակայն դա խոսքից գործի չի հասնում։ Դպրոցներին մանկական գրականությունը չի հասնում, գրքերն էլ տպվում են ընդամենը 500 տպաքանակով, իսկ մանկական և պատանեկան ներկայացումների տոմսերն ավելի թանկ են, քան կարուսելներինը»,- ասաց Սուրեն Մուրադյանը։

    Ըստ մանկագրի՝ շատ լուրջ է այժմ գրականության և մանկագրության մեջ հերոսի խնդիրը։ Այդ խնդիրը կա նաև հեռուստատեսության մատուցած «հերոսների» դեպքում։

    «Ոչ մի դրական կերպար չկա։ Ես մի կերպար չեմ տեսել, որից երեխաները մի բան սովորեն։ Գրականության մեջ ևս մանկական օրինակելի կերպարներ չկան։ Մի՞թե Արցախը չի տվել մի դրական կերպար, որն ուսանելի դառնա մեր երեխաների համար»,- տարակուսանքով ասաց մանկագիրը։

    Իսկ ՀԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար, գրող Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այս տարի պակասել է մանկական գրականության հրատարակության համար տրամադրվող պետական հատկացումը՝ 15 մլն դրամից հասնելով 11 մլն դրամի։ Նա նշեց, որ վերջին տարիներին կենտրոնը պետպատվերով հրատարակել է մոտ 50 անուն մանկական գիրք, սակայն բարձրորակ տպագրությունն ու նկարազարդումները հավելյալ ծախսեր են պահանջում, ինչը մեծացնում է նաև գրքի ինքնարժեքը, մինչդեռ այժմ իրենց հրատարակած գրքերը շատ մատչելի են՝ մի քանի հարյուր դրամ։

    «Մանկական գրքերը եզակի ժանրային գրքեր են, որոնք ունեն պահանջարկ։ Բայց շուկան հեղեղված է անճաշակ, գրականությունից հեռու գրքերով, և դժվար է դա վերահսկելը, մանավանդ որ մանկական գրականությամբ զբաղվող գրականագետներ գրեթե չունենք»,- ասաց Միլիտոնյանը։

    Գրողի բնորոշմամբ՝ այսօր երեխաների մտածողությունը խեղվում է ամենուր լսվող գռեհիկաբանությունների և ժարգոնի պատճառով, իսկ իսկական մանկական ստեղծագործություն գրելն իրականում չափազանց դժվար է. պետք է հաշվի առնել երեխայի հոգեբանությունը, լեզվամտածողությունը, առանց որի ստեղծված գործը մանկապատանեկան չի կարող համարվել։

    «Մանկապատանեկան գրականությունը պիտի մեզ փրկի մեզնից»,- հավելեց Միլիտոնյանը։

    Աղբյուր՝ lurer.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (30.11.2011), movsal08 (30.11.2011), Ripsim (30.11.2011), Varzor (30.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •