User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական սերիալների “փառքն” ու թշվառությունը
    Հինգշաբթի 16 Փետրվար 2012 10:20

    Հայկական հեռուստաեթերի դոմինանտը սերիալներն են: Ամեն աշխատանքային օր` ժամը 20:00-ից մինչ կեսգիշեր, որոշ դեպքերում՝ նաեւ հանգստյան օրերին, շաբաթվա կտրվածքով կրկնությամբ, մեկը մյուսին հաջորդելով ու լրացնելով, էկրանին են հայտնվում նույն` պրիմիտիվ բովանդակությամբ, ագրեսիայով ու զավեշտով լի հեռուստասերիալները:

    Մեդիամաքս-ի թղթակիցը հեռուստասերիալների, դրանց բովանդակության ու հնարավոր ազդեցության մասին զրուցել է հոգեբանի, կինոգետի եւ այլ մասնագետների հետ:

    Բրազիլական հեռուստասերիալներից “սեր” կրկնօրինակող սերիալ արտադրողները՝ փորձելով ավելի “հետաքրքիր ու գրավիչ” սյուժե ունենալ, ձեռքերն ուղղեցին պետության համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի ինստիտուտների, ինչպիսիք են, օրինակ, բանակը, ոստիկանությունը, դպրոցը, իսկ սցենարիստները գործի անցան` առանց կշռադատելու, թե ինչ ազդեցություն ու նշանակություն կարող է ունենալ իրենց կերտած հերոսի մի անզգույշ արտահայտությունը կամ պահվածքը:

    «Արմենիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանության աջակցությամբ ներկայացնում է "Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալը, որը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա: "Իրական փաստեր, իրական պատմություններ, բեկվող ճակատագիր, դառը ճշմարտություն եւ արդար որոշումներ”,- հեռուստասերիալին նման նկարագիր է տրված հեռուստաընկերության պաշտոնական կայքում:

    250 եւ ավելի սերիա ունեցող հեռուստասերիալում ներկայացված ոստիկանի կերպարը այնքան էլ չի համապատասխանում հասարակության իդեալին: Սերիալում ներկայացված է մի կառույց, որի շնորհիվ հասարակ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված ու ապահով զգա, վստահի ոստիկանին: Հարց է առաջանում` որքանո՞վ է ճիշտ ներկայացված այդ ինստիտուտը, ո՞վ է հետեւում հեռուստասերիալի սյուժեին ու բովանդակությանը, ինչը շատ հաճախ սխալ կարծրատիպեր կարող է ձեւավորել հասարակության մեջ:

    ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ "Եզրագծից այն կողմ”-ի հետ կապ ունեն այնքանով, որքանով մյուս հեռուստասերիալների. ցուցաբերվում է զուտ տեխնիկական եւ նկարահանումների հետ կապված աջակցություն: Իսկ "Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալի ստեղծագործական խմբից Լիլիթ Սարգսյանը մեզ ասեց, որ շահագրգռված չեն տեղեկություններ տրամադրել իրենց աշխատանքի վերաբերյալ:

    2010 թվականից Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում է դրամա ժանրում նկարահանվող “Հրեշտակների դպրոցը” հեռուստասերիալը: Երբ 2010-ին Ռուսաստանի առաջին ալիքում հայտնվեց երիտասարդ կինոռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկայի "Школа" հեռուստասերիալը, ՌԴ-ում բողոքի մեծ ալիք բարձրացավ դրա բովանդակության ու գռեհկության վերաբերյալ, ինչի արդյունքում կառավարությունը միջնորդեց, որ սերիալը դադարեն ցուցադրել: Կարճ ժամանակ անց Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտնվեց “Հրեշտակների դպրոցը”` կրկնօրինակելով ռուսական նախագծից կերպարներ, որոնք հայ աշակերտի համար չեն:

    ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը “Հրեշտակների դպրոցը” հեռուստասերիալի բովանդակությանն այնքան էլ ծանոթ չէ, բայց, ինչպես ինքն է նշում, տեղյակ է, թե ինչ են խոսում դրա վերաբերյալ: Նարինե Հովհաննիսյանը հրաժարվում է սերիալի մասին իր կարծիքը հայտնել` խոստանալով, որ հետեւելու է դրա բովանդակությանն ու ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչը բացասական հետք կթողնի դպրոցի վրա:

    2009 թվականից Շանթ հեռուստաընկերության եթերում է “Բանակում” հեռուստասերիալը: ""Բանակում"-ը սերիալ է, որտեղ ներկայացվում է հայ զինվորի առօրյան՝ իր բոլոր մանրամասներով, զվարճալի պատմություններով, ծառայության ընթացքում կոփվող բնավորությամբ, հրամանատարների՝ զինծառայության հանդեպ պահանջկոտ վերաբերմունքով: Սյուժեները գրավում են յուրօրինակությամբ եւ կարեւորը՝ ուղղորդում լուրջ վերաբերվել զինծառայությանը, հարգել բանակը, սիրել հայրենիքն ու պատասխանատվության զգացում ունենալ...”,- սա հեռուստաընկերության պաշտոնական կայքում սերիալին տրված բնութագիրն է, ինչի հետ համամիտ չէ “Հայ Զինվոր” թերթի գլխավոր խմբագիր, գնդապետ Սեյրան Շախսուվարյանը:

    “Միշտ ասել եմ` այդ սերիալը չեմ ընդունում, այն չի արտացոլում բանակի կյանքը: Ես եղել եմ նաեւ շնորհանդեսին, այնտեղ էլ ասել եմ, որ խեղկատակություն է, դա հումոր չի, այդ հումորն ինձ համար ընդունելի չի”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Սեյրան Շախսուվարյանը:

    Հեռուստասերիալի բովանդակության ու սյուժեի մասին փորձեցինք խոսել նաեւ “Բանակում” սերիալի ստեղծագործական կազմի հետ, զրույցը, սակայն, չկայացավ` իրենց իսկ ցանկությամբ:

    Բլոգեր Տիգրան Քոչարյանը եւս բացասական կարծիք ունի “Բանակում”-ի մասին. “Բանակն այնպիսի թեմա է, որը սերիալներով չպետք է լուսաբանվի, հատկապես` նման անմակարդակ ձեւով”:

    Հոգեբան Կարինե Նալչաջյանը հնարավորինս հեռու է մնում հեռուստասերիալներից. “Չեմ կարողանում դիմանալ այդ գռեհկությանը: Երիտասարդների, տղամարդկային այդ կերպարները` իրենց գողական ապրելակերպով, ժարգոնային խոսելաձեւով, յուրահատուկ ժեստիկուլյացիայով եւ դեմքի ծամածռությամբ ուղղակի զզվանք են առաջացնում: Դրանով իրենք ուզում են ուժեղ տղամարդու կերպար ստեղծել` չգիտակցելով, որ ինչ մատուցվում է, դրա հիման վրա էլ կառուցվում են իդեալները, պատանիների համար տղամարդու ուժեղ ու ազդեցիկ կերպարի մոդելը դառնում է դա, նրանք անմիջապես վերցնում են, յուրացնում եւ իրենց համար չափանիշ դարձնում”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է հոգեբանն ու հավելել,- “Պատահական չէ, որ փողոցը, դպրոցը լցվում են միջանձնային հարաբերությունների հենց այդ որակով, որում քարոզվում է բռնությունը, գռեհկաբանությունը, ձեւավորում ու դաստիարակում երեխաներին: Ես նայում եմ այդ սերիալներում խոսող կանանց` մի տեսակ դժգոհ, “մուննաթ” արտահայտող դեմքերով, տարօրինակ խոսելու տոնով, դեմքի ոչ կանացի արտահայտություններով կերպարներ, որոնք հասարակության վրա սոցիալականացնող ազդեցություն են թողնում: Մեր հեռուստաընկերությունները կարծես մեկը մյուսի հետ մրցում են, թե ով ավելի վատթար, ավելի գռեհիկ բան կստեղծի, հետո էլ ասում են` պահանջարկ կա: Այդ պահանջարկը ձեւավորվում է, երեխան ի՞նչ իմանա` ուրիշ ի՞նչ կարող է նայել, եթե միայն դա է ցուցադրվում”:

    Կարինե Նալչաջյանը չի բացառում, որ հեռուստասերիալները որոշակի պահանջմունք են բավարարում. “Կան մելոդրամատիկ բովանդակության սերիալներ, որոնք պետք են տատիկներին, պապիկներին, այն մարդկանց, ովքեր դուրս են եկել ակտիվ գործունեությունից, իրենց առօրյան մի տեսակ դատարկ է դարձել, իրենք կարող են որոշ չափով ուրիշի կյանքի մեջ մտնել, լիցքաթափվել, բայց երբ այն դառնում է ակտիվ, գործունյա, էլ չեմ ասում՝ զարգացման ընթացքում գտնվող երիտասարդի կյանքի մի մասը, ուղղակի անթույլատրելի է”:

    Հոգեբանն ահազանգում է. “Պետք է կանգ առնել: Նման հեռուստասերիալների միջոցով մեր որակն է փոխվում, հասարակության հոգեբանական կերպարը. այստեղ շատ լուրջ ու մտածված մոտեցումներ են հարկավոր”:

    Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւս մեծ է համարում հեռուստասերիալների ազդեցությունը. “Այն, ինչ ցուցադրվում, քարոզվում է այդ սերիալներում, բացասական ազդեցություն ունի մեր մատաղ սերնդի դաստիարակման վրա”: Գեւորգ Գեւորգյանը կարծում է, որ սերիալներն եթերում հայտնվեցին դաշտի դատարկ լինելու պայմաններում. “Ես այդպես խիստ չեմ դատում սերիալների առկայությունը. ժամանակին դա անհրաժեշտություն էր, դաշտը դատարկ էր, բան չկար նայելու, ընդօրինակեցին դրսի սերիալները, մեր ժողովուրդը, կարծես, ընտելացավ նման կարգի ֆիլմեր նայելուն, հիմա մենք պետք է փորձենք կամաց-կամաց այդ դաշտը ետ բերել դեպի ուրիշ կինո, կարծում եմ, մեզ կհաջողվի”:

    Գեւորգ Գեւորգյանը սերիալների դրական կողմը համարում է շատերի համար ապրուստի միջոցի ստեղծումը. “Մեծ իմաստով սերիալը, որպես տեսակ, ամեն տեղ էլ կա, չես կարող ժողովրդին ստիպել, որ մի տեսակի ֆիլմ սիրի, ինչպես չես կարող բոլորին ասել, որ միայն դասական երաժշտություն լսեն. դա անհնար է: Կարծում եմ, ժամանակի ընթացքում տեւողության, ասելիքի իմաստով որակական փոփոխություններ կդիտվեն, սերիալում կլինի ոչ թե բռնություն ու գողական կյանք, այլ մեր լավագույն մշակույթը ներկայացնող բովանդակություն”:

    Կինոգետը դաշտը մաքրելու միակ տարբերակն այլընտրանքի ստեղծումն է համարում, արտադրանք, որը կկարողանա մրցել ու մտնել ժողովրդի կյանք:

    “Հիմա մենք անում ենք “Կինոաշուն” ծրագիր, որը հնարավորություն է տալիս ողջ հանրապետության տարածքում` դպրոցներում, ինստիտուտներում, զորամասերում տարածել հայկական կինոն, կան այլ ծրագրեր եւս, որտեղ ներկայացվում են կինոյի վարպետների աշխատանքները”:

    Կինոկենտրոնի տնօրենը կարեւոր է համարում նաեւ մասնագիտական ուղղվածություն ունեցող սերիալներում համակարգված աշխատանքը. “Այն տեսարանները, որոնք ընդգրկում են դպրոց, բանակ, հասարակական միջավայր, պետք է տվյալ մասնագետների հետ խորհրդակցել, եւ այդ դեպքում կունենանք գրագետ ու ոլորտին համապատասխան ինֆորմացիա, վերջ կդրվի գռեհկությանը, լեզուն կդառնա ավելի գրական ու կոռեկտ”:

    Սիրանուշ Եղիազարյան

    Աղբյուր՝ mediamax.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.02.2012), Արէա (16.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •