User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

    Հարգելի ընկերներ, շատերդ եք նկատում նեկայիս հեռուստաընկերություններում տիրող իրավիճակը:
    Պատկերը հետևյալն է: Հեռուստատեսության բազմաթիվ տափակ շոունները և հաղորդումները, կինոները, մարդկանց արհեստականացնում են, կտրում իրական կյանքից և կամաց կամաց դարձնում մարդուն խոսացող անասուն: Այսօր շատերդ նույնիսկ Ձեր շրջապատում կչանաչեք այդպիսիններին:

    Ինչպես կարելի է պայքարել այս երևույթի դեմ:
    Շնորհակալություն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.12.2009), Tig (30.09.2011), Արևհատիկ (13.01.2010), հովարս (02.03.2012)

  3. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Հումորի արտադրամասերով գործարաններին հատուկ ֆիլտրեր են պետք

    Զարմանալի է. լուսադեմին արթնացել եմ, որ գրեմ ակնհայտ բայց անտեսվող խնդիրներից մեկի՝ USArmenia-ի հումորների մասին ու մտքումս կուտակվածը մատյանումս գրելուց առաջ ակամա համացանցի էջերը թերթեցի եւ նորից բացվեցին USArmenia –ի հումորները…
    Սրանք թունավոր արտանետումների նման ամենուր են: Սա արդեն շատ լուրջ խնդիր է:
    Հումորի արտադրամասերով գործարաններին հատուկ ֆիլտրեր են պետք:
    Վերջերս «Կարգին հաղորդման» ամանորյա ծրագրի նախագիծը նայեցի, հաղորդման բնույթն ուսումնասիրելու համար, ու պարզեցի, որ ամենաքիչը 7 տարի հայությանը մատուցվող սննդակարգի միջոցով ազատ ռադիկալներ կոչվածներն իրենց քայքայիչ գործն են անում:
    Հում ու անհամ հումորով մի ժամանակ արտերկրի արատների հետ ծանոթացրին ու ներմուծեցին, հիմա էլ արատների տեղական արտադրամաս են դրել ու դրանց տարածող ԲԻԶՄԵՍՄԵՆՆԵՐ են դարձել:
    Հայությանը վերածում են ակամա թմրամոլների: Համաշխարհայնացման ցնդող գաղափարները տարածող Բիզմեզման-ները իրենց բիզմեզը Հայաստանում էլ դնելու համար, նախապես, մի լավ ցնցեցին, ընտանիքներ քանդեցին, պայթեցրին, անհավասարակշռություն առաջացրին հայության կյանքում ու ներվերը հանգստացնող, ցավազրկող միջոցների անվան տակ հայության գլխին կապեցին իրենց բիզմեզի արգասիք` տեխնիկական ալկոհոլն ու «երանելության» գիրկը կանչող հոգեմետ դեղերը:
    Արհեստական հորմաններով բտված ու բթացած արտերկրի ռոբոտացած, կոկած-սոկած, քաղաքակրթության ու ազատության դիմակներ հագած արհեստավարժ այլազգիները բնակռում են Հայաստանում ու հայության բնական ինքնավերականգնմանը խոչընդոտելով՝ արհեստական «լավ» պայմաններ են ստեղծում:
    Այս մխացող հումօր-մումօրերի ծուխը փչում են մեղուների վրա, խելռած մեղուների, այսպես ասած, սերունդների համար հավաքված մեղրը խլելով՝ շաքարաջուր են դեմ տալիս:
    Վերջերս «Կարգին հաղորդման», իրոք, լավ խաղ ցույց տվող դերասաններն իբրեւ թե սրամտեցին, ասելով.«... հայերն աշխատել չեն սիրում, դրա համար էլ արտասահմանում չեն կարողանում հարմարվել ու ետ են գալիս...» : Այս տիպի հում անհամություններով չափից դուրս շատ են բտում հայ հասարակությանն ու արդեն համբերության բաժակից թափվում է զայրույթս:
    Հարգարժան Քիրեմիջյանի հաղորդումներից մեկում նշած հեծյալ միջատների պատմությունը հիշեցի.«... հեծյալները իրենց ձուն դնում են մրջունների թրթուռների մեջ ու մրջունները չեն էլ նկատում, որ խնամում են իրենց տեսակի վերացնողին...»:
    Կինո-տեղեկատվա-հումորային նախագծեր-թրթուռների մեջ զարգանում են մեր տեսակի վերացմանը նպաստողները: Այնպես, որ այս նախագծին սնող Հայկոն ու Մկոն շատ ուշադիր պետք է լինեն ու բացահայտեն, թե ինչպիսի՞ նախագիծ-թրթուռների են այսպիսով ծնում:
    Այս նույն հեռուստաալիքում ինչ-որ Խուճուճ ու Կոլոտ եզդի տղաներ էլ կան, որ խաղալուց վատ չեն, բայց հայության ուղեղները ծխելու անզգուշության ոլորտում են, էլի, գործում:
    Ցավալի է...
    Կամաց-կամաց սթափվելու ուղիներ պետք է գտնել: Շատ դժվար չէ. ես «Ծաղկող խաչերը» գրելուց այդպիսի փորձ եմ արել: Խնդրում եմ, տեսեք ստացվե՞լ է, թե՞ բանի պետք չէ
    http://liana-w.livejournal.com/tag/%...89%D4%B5%D5%90 /ամբողջ շարքը կարդացողների խորհուրդները սիրով կընդունեմ/:

    Վերցրած է այստեղից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (13.01.2010), Հանուման (13.01.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Ամենալավ միջոցը ոչինչ չնայելն է: Ազատ ժամանակս տրամադրում եմ ավելի հաճելի զբաղմունքի` Դար ակումբում թափառում եմ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (18.01.2010), Yellow Raven (14.12.2009), Նիկեա (09.08.2012), Ֆոտոն (15.12.2009)

  7. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստատեսության բազմաթիվ տափակ շոունները և հաղորդումները, կինոները, մարդկանց արհեստականացնում են, կտրում իրական կյանքից և կամաց կամաց դարձնում մարդուն խոսացող անասուն
    Մանավանդ Հայլուրը: Օրինակ ասենք մայրաքաղաքում 15 հոգի անկապ ձերբակալվել ա, մի փ հոգի օլիգարխի ախռանիկները ծեծելով կիսամեռ են արել: Միացնում ենք հեռուստացույցը և ցըկցըկան երաժշտության ներքո ուրախ հաղորդավարը հայտնում ա
    «Այսօր Գառնու տաճարի մոտ ճապոնացիները գտել են փղի բրոնզե արձանիկ, Սերժ Սարգսյանը 15 հատ հրամանգիր է ստորագրել, նազդակ-ում 15 000 դոլլարի առևտուր է արվել, դոլլարի կուրսը 385 է, իսկ եղանակը լավ է լինելու»:
    Կա՜յֆ: Իրականույան մասին ոչ մի խոսք:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (14.12.2009), Sagittarius (13.01.2010), Yellow Raven (14.12.2009), Լեռնցի (14.12.2009), Նիկեա (09.08.2012), Տրիբուն (15.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  9. #5
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանավանդ Հայլուրը: Օրինակ ասենք մայրաքաղաքում 15 հոգի անկապ ձերբակալվել ա, մի փ հոգի օլիգարխի ախռանիկները ծեծելով կիսամեռ են արել: Միացնում ենք հեռուստացույցը և ցըկցըկան երաժշտության ներքո ուրախ հաղորդավարը հայտնում ա
    «Այսօր Գառնու տաճարի մոտ ճապոնացիները գտել են փղի բրոնզե արձանիկ, Սերժ Սարգսյանը 15 հատ հրամանգիր է ստորագրել, նազդակ-ում 15 000 դոլլարի առևտուր է արվել, դոլլարի կուրսը 385 է, իսկ եղանակը լավ է լինելու»:
    Կա՜յֆ: Իրականույան մասին ոչ մի խոսք:
    Հա դե լրատվության մասին խոսք չկա, նամանավանդ Հայլուրի, ուղակի ստեղ մի պահ կա էլի..., էդ Հայլուրը ամեն օր մեր բանակը դիտում է, ու սահմանում կանգնած զինվորին ասել, որ շատ վատ ա վիճակը, սխալ կլինի: Չնայած դա չի արդարացնում իրանց վարած քաղաքականությունը: Հ1-ը իրա տախտակ շոուներով ուղակի բարձրագույն դիրքերում է:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե լրատվության մասին խոսք չկա, նամանավանդ Հայլուրի, ուղակի ստեղ մի պահ կա էլի..., էդ Հայլուրը ամեն օր մեր բանակը դիտում է, ու սահմանում կանգնած զինվորին ասել, որ շատ վատ ա վիճակը, սխալ կլինի: Չնայած դա չի արդարացնում իրանց վարած քաղաքականությունը: Հ1-ը իրա տախտակ շոուներով ուղակի բարձրագույն դիրքերում է:
    Սահմանին կանգնած զինվորը գոնե շաբաթը մեկ զանգում ա տուն ու ամեն ինչ իմանում: Եթե նույնիսկ տնեցիք ոչինչ չեն պատմում, մի ուրիշ զինվոր ա արձակուրդից գալիս ու ամեն ինչ պատմում: Կամ նորակոչիկներ են գալիս: Էդ ինֆորմացիան շատ հեշտ են ստանում զինվորները:

    Իրանց արածին ոչ մի արդարացում չկա:
    Մամաս մի 5 տարի Երևան չէր եկել: Երեխես ծնվելուց եկավ մի ամիս մեր հետ ապրեց, խեղճ կինը զարմանքից քար էր կտրել: Մենակ Հայլուրով էր վերջին 15 տարիներին Երևանը տեսել ու ահավոր զարմացել էր, որ ամեն ինչ էնպես չի ինչպես ցույց են տալիս:
    Մի օր աղբն էր տարել թափելու ու աղբարկղում ինչ-որ բան ման եկող բոմժ էր տեսել: Եկել զարմացած պատմում էր: Ու ավելի զարմացավ, երբ իմացավ, որ բոմժերը հարյուրավոր են: Ասում էր «բա Հայլուրով ինչի՞ ցույց չեն տալիս էդ խեղճերին, երբ նայում ենք գալստուկով մաքուր մարդիկ են քաղաքով ման գալիս, ուրախ դեմքերով»:
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (14.12.2009), Norton (14.12.2009), Rammstein (14.12.2009), Աթեիստ (13.01.2010), Լեռնցի (14.12.2009)

  12. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես կարելի է պայքարել այս երևույթի դեմ:
    Շնորհակալություն:
    Կաբելային, արբանյակային, IPTV նայել։ Չնայել հեռուստատեսություն ընդհանրապես։ Տարբերակները շատ են։ Իրականում այդ ուղեղալվացման կազմակերպությունները բավականին մեծ ռեյտինգ ունեն, հակառակ դեպքում այդքան գովազդ չէր լինի։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.12.2009), Աթեիստ (13.01.2010), Արշակ (15.12.2009), Հայկօ (14.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  14. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Հոդվածից բան չհասկացա` անկեղծ ասած:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.01.2010), Արշակ (15.12.2009)

  16. #9
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոդվածից բան չհասկացա` անկեղծ ասած:
    Դե ոչինչ տենց էլ ա լինում:
    Այն հերթական քննադատական հոդվածն է ուղղված տիրող երևույթի դեմ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  17. #10
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    Սիրելի ազգակիցնե́ր, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպությունը խորապես անհանգստացած և վրդովված է Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստաընկերությունների, հատկապես` <<Արմենիա TV >> -ի և <> -ի գործունեությունից, որոնց եթերում երբեմն ծածուկ, իսկ երբեմն էլ բացահայտ կերպով ցուցադրվում են հայակործան, հակաքրիստոնեական, մարդկային առողջ և Աստծո կողմից շնորհված բանականությունը խեղաթյուրող, մարդկային միտքը բթացնող և հայ մարդու ազգային և հոգևոր արժանապատվությունը ոտնահարող հեռուստահաղորդումներ:
    Այսօր նաև հեռուստաընկերությունների շնորհիվ Հայաստանի վրա է բացվել ամբողջ աշխարհի կոյուղին, որը բոլոր ծորակներից աղբաջուր է հոսեցնում մեր երեխաների հոգիների մեջ: Այդ կեղտը հոսեցվում է բոլոր տարիքի հայերի հոգիների և մտքի մեջ` գիտակցության ձեռնածման տարբեր տեխնոլոգիաների կիրառումով, այդ թվում` ամենագարշելի արտասահմանյան ու տեղական <<սերիալներով>>, սեքսը և անբարոյականությունը քարոզող հեռուստածրագրերով, ազգային արժեքները ոտնահարող հումորային հաղորդումներով, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանին նսեմացնող <<Կարգին>> հաղորդումը և <<32 ատամ>> ակումբը, հայ ավանդական ընտանիքի կերպարը խեղաթյուրված ներկայացնող Նահապետն ու Հապետը և նրանց արվամոլ որդու արկածները, հայ ընտանիքի հավաքականությունը ոտնահարող Պուզոյանի և Վիպոյանի ընտանիքների միասնականության խորհրդանիշը հանդիսացող անբարոյական Վարսիկի մտքի փայլատակումները: Այն մարդիկ, ում համար այս ամենը թվում է բնականոն և ոչ նողկալի, ապա այդպիսիք լուրջ խնդիր ունեն. նրանց ուղեղների լվացման գործընթացը սկսված է, իսկ երբ ավարտվի, այլևս նրանք մարդ կոչվել չեն կարող, այլ կկոչվեն մարդ-ստրուկ, ով չունի սեփական գիտակցություն, ում միտքը կառավարվում է ոչ դրա տիրոջ կողմից և ով իր հոգին հավիտյան ծախել է սատանային:
    ԶԼՄ-ների միջոցով կարելի է հասարակական նոր կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջը և աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում: Ծախու ԶԼՄ-ների միջոցով մութ ուժերը հաջողել են հասնել նրան, որ <<այսօր ամուսնալուծությունը կշտամբանք չի հարուցում, ինքնասպանությունների թիվը շեշտակիորեն աճում է, սոցիալական կանոններից շեղումները և սեռական խաթարված հակումները, որոնց մասին հիշատակելը գռեհիկություն էր համարվում կարգին միջավայրում, սովորական երևույթ են դարձել և առանձնապես որևէ բողոք չեն առաջացնում, հայ ազգային և հոգևոր արժեքները գրեթե ամենուրեք ծաղրուծանակի են ենթարկվում:
    Այս ամենը մեզ հուշում է, որ այլևս, ժամանակն է հեռուստացույցի միջից հեռացնել նմանատիպ հեռուստաալիքները և հատկապես` <<Արմենիա>> և << TV-5>> հեռուստաընկերությունները:
    Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայորդի իր մեջ կատարի համապատասխան վերլուծություններ և որոշի թե ինչ ճանապարհով պետք է պայքարել այդ հեռուստաաղբը արտադրողների դեմ:

    Հարգանքներով ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպություն www.hzorhayastan.do.am

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.01.2010)

  19. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կ<<Արմենիա TV >> -ի և <> -ի գործունեությունից
    Հայտարարության մեջ նման անփութությունն արդեն չի տրամադրում հայտարարությունը մինչև վերջ կարդալ ու լուրջ վերաբերվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.01.2010), Kuk (12.01.2010), Norton (13.01.2010), Ungrateful (12.01.2010)

  21. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտարարության մեջ նման անփութությունն արդեն չի տրամադրում հայտարարությունը մինչև վերջ կարդալ ու լուրջ վերաբերվել:
    Բա որ հղումը բացես Ոնց որ ամբողջ կայքը վերնագիր լինի Բա գույները
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. #13
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտարարության մեջ նման անփութությունն արդեն չի տրամադրում հայտարարությունը մինչև վերջ կարդալ ու լուրջ վերաբերվել:
    , լավն էր ախպեր: TV5 պիտի լիներ:

    Բայց մի հարց, հայտարարություն անոնղներին նկատի ունես, թե հայտարարության բնույթը:

    Օրիգինալ տեքստում կա գրած TV5-ը, տեխնիկական սխալ է եղել:

    հ.գ. Համոզված եմ, որ ոչ թե բերածդ վրիպակն է ոչ լուրջ վերաբերմունքիդ պատճառը, այլ տրամադրվածությունդ է. քանզի, եթե այդպիսի մի վրիպակ նկատեիր ասենք ԼՏՊ-ի ելույթի մեջ, ի սկզբանե կգտնեիր, որ ինչ որ վրիպակ կա, և ելույթին հաստատ լուրջ կվերաբերվեիր:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  23. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    , լավն էր ախպեր: TV5 պիտի լիներ:

    Բայց մի հարց, հայտարարություն անոնղներին նկատի ունես, թե հայտարարության բնույթը:
    Հատուկ մտա իրենց կայքը՝ ստուգելու:
    Վրիպակն էնտեղ էլ կար:
    Ընդհանուր ամեն ինչը չտրամադրող ու անլուրջ տպավորություն թողեց: Կանխակալ կարծիք չէի կարող ունենալ, քանի որ «Միացյալ Հայք»-ը չգիտեմ թե ովքեր են. անգամ կարող էին գաղափարական համախոհներս լինել: Բայց էն ինչ տեսա, ինձ ենթադրել տվեց, որ Ճ կարգի խումբ է, ով զբաղված է զուտ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ տալով, ու անգամ դա լավ պատրաստված չի անում: Գուցե և սխալ եմ: Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ նման վրիպակ տեսնելուց չէ, վատ չէի տրամադրվի, որովհետև վերջինիս նախկին գործունեությունն արդեն լավ է տրամադրել նրա նկատմամբ: Եթե այս կազմակերպությանն էլ նախկինում ճանաչած ու լավ վերաբերված լինեի, վրիպակը բանի տեղ չէի դնի: Բայց քանի որ առաջին ծանոթություն էր, առաջին պլան դա մղվեց, ինչը շատ բնական է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա

    Ամեն դեպքում պետք չէ ձևային երևույթները քննարկել, այլ բուն նյութը: Ամբողջ հայտարարության տեքստը իրոք որ հմուտ չի կազմված, բայց մտահոգությունը տեղին է ու երևույթը անհանգստացնող:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (13.01.2010)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •