Դե ախր ցավալին հենց էն ա, որ էսօր ՀՀ-ում հեռուստադիտող զանգված հիմնականում կազմում են տնային տնտեսուհի երիտասարդ կանայք, դպրոցական և ուսանողուհի աղջիկները, ու տատիկները, և, հետևաբար, հեռուստատեսությունն էլ աշխատում ա դրանց ճաշակը բավարարելու համար: Ինչքան ուզում ես միջին ստատիստիկական տատիկին գլխից խփի, ասա կայնի, էսօր թույն ֆուտբոլ ա, կամ թույն կինո ա, կամ արի էսօր լավ ինտելեկտուալ խաղ կա, էդ նայենք, չէ, ինքը ու իրա սերիալները: Դրա համար էլ էս վիճակն ա: Իրավիճակը կարան փոխեն մի քանի կոնկրետ ուղղվածության տեղական ալիքները, որոնք իրենց կոնկրետ ուղղության սիրահար-հեռուստադիտող զանգվածին կհավաքեն, բայց, անգամ մանկական "Հայրենիքն" ա ստեղ փակվում, ինչի՞ մասին ա խոսքը:
Էդ սաղ նրանից ա, որ մեր պետության բնակչության ճնշող մեծամասնությունը ծերացած, կամ ծերացող ա, եղած ջահելությունն ինտերնետում ա, թիվի չի նայում, կամ կաբել ու սպուտնիկ, որտև չի ուզում, որ իրա ուղեղն էլ լվան, դրա համար ջոկում ա, տեղականը չի նայում: Երբ որ ջահելությունը ստե շատանա (էս ուրիշ, չիրականացող հեքիաթ ա) հեռուստատեսությունը ուղղությունը կփոխի:
Ես Դալլասի ծրագրին այդքան հնչեղություն չէի տա այն առումով, որ այդ գործընքացը իրականացվում է ողջ աշխարհում, այլ ոչ թե միայն հետխորհրդային երկրներում:
Սա ուղակի աշխարհի բնակչությանը հեշտ կառավարելի դարձնելու գործընթաց կարելի է համարել, այլ ոչ թե ինչոր կոնկրետ պետության դեմ:
Հիմա սա չի կարևորը, կարևորը այն է, որ հասարակության մեջ սրա դեմ ձևավորվի իմունիտետ: Ու ոչ թե ձգտենք ուրիշի "լավի" մեջ բավարարում գտնել, այլ ունենալ սեփական լավը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Varzor (05.12.2011)
Այ հենց դա է խնդիրը: Ամերիկացիք ամբող աշխարհով մեկ Դալլաս են անում բոլոր այն երկրներին, որոնց ուզում են կազմալուծել ու կառավարել:
Ու թարսի պես ծրագրում ներառված է նաև այդ "դավադրությունը" հասկացող, իմունիտետի ձգտող ու սեփական լավին ձգտող մարդկանց դեմ կիրառվող քայլերը: Ու լավ էլ կիրառում են:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Tig (05.12.2011)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Mark Pauler (12.12.2011), Ֆոտոն (28.02.2012)
Էս էլ մեր սպասված սոցիալական հոլովակը
Երեխաները Ձմեռ Պապիկից մաքուր եթեր են ուզում (տեսանյութ)
Երեխաները Ձմեռ Պապիկից մաքուր եթեր են ուզում… Ցավալի է, բայց փաստ: Այո, որոշեցինք այս անգամ երեխաների միջոցով խոսել մեր հեռուստաեթերի ոչ մաքուր լինելու մասին: Հասկանում ենք, որ նման բաները շատ փոքր ազդեցություն են ունենալու բուն հեռուստաեթերի որակը ապահովող մարդկանց վրա: Բայց նման սոցիալական հոլովակնեն ու ակցիաները կամաց-կամաց հասարակական լայն շերտերի քննարկման առարկա են դարձնելու արդեն իսկ մեծ արձագանք գտած հեռուստաեթերի աղբահանման խնդիրը: Մենք չենք ասում, թե լավ բաներ չկան, բայց վատը այնքնան շատ է, որ լավերի մասին խոսելու հերթը չի հասնում: Եվ ինչո՞ւ հատկապես երեխաների միջոցով ենք փորձում բարձրացնել խնդրի հրատապությունը, քանի որ ամենաշատը այդ աղբի ազդեցությունը երևում է հենց երեխաների վրա: Երեխան սպունգի նման բան է, ինչ տաս այն էլ կներքաշի իր մեջ: Եվ մեծանալուն զուգընթաց իր միջի կուտակածը դուրս է հանելու: Հիմա պատկերացրեք, թե մի քանի տարի հետո մեր այսօրվա երեխաներից ինչ է դուրս գալու: Եթե ցանկանում ենք ունենալ հզոր ու մաքուր սերունդ, ուրեմն այսօր պիտի նրանց մեջ մտցնենք այդ հզորությունն ու մաքրությունը: Տիգրան Մարտիրոսյան
Աղբյուր` interpress.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սա էլ խոսքերը՝
Մեր եթերը գորշ է ու անգույն,
Եթերում մեր անվերջ լաց ու բռնություն է ,
Եթերից հոգնել ենք մենք արդեն
Եվ ուզում ենք , որ տիրի գեղեցկությունը:
Ու այդժամ լի ժպիտներ
Կլցնեն աշխարհը մեր ,
Երբ եթերը ողողի հեքիաթն ու սերը.
Ժպիտներն են պակասում
Եթերից մեր գորշագույն,
Որ աչքերը մեր փայլեն ինչպես աստղերը:
//// 2 անգամ
Ձմեռ պապ ջան բեր մեզ լուր բարի ,
Որ եթերը մեր սիրով մաքրվելու է ,
Կլինեն մուլտեր ` գույներով լի,
Եվ հեքիաթ, որտեղ բարին միշտ հաղթելու է
Ու այդժամ լի ժպիտներ
Կլցնեն աշխարհը մեր ,
Երբ եթերը ողողի հեքիաթն ու սերը.
Ժպիտներն են պակասում
Եթերից մեր գորշագույն,
Որ աչքերը մեր փայլեն ինչպես աստղերը:
//// 2 անգամ
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
աութսայդերների մեջ աութսայդեր
Հագելիներս ինչ եք դառնում հեռուստատեսության գերի, հետո էլ սկսում քննադատել այս, կամ այն հեռուստաալիքը: Միևնույն է ոչ մի քեզ պիտանի տեղեկությում, չես ստանա…
Ցուցադրվածը տխմարագույն տեսանյութեր են (ֆիլմեր, լրատվություն, հեռուստաշոուներ, սերիալներ և այլն…), իսկ դրա համար չարժի վատնել Ձեր թանկագին ժամանակը:
Չէ որ Ձեր կյանքն են անիմաստ վատնում…
Varzor (26.12.2011)
ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ - Գարեգին Նժդեհ
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակարպիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւլոյս չտեսնէին:
Ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իրժողովրդի մտա-μարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէքունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սեփական մտաբարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամանցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ: Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառութեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեանմէջ, արձագանքը հանդիսանալով կա՜մ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի,կա՜մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւշահերի:
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին,եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ`առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ,քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն - ահա՜ մեր ՙխայթող՚ թերթերի հրա-պարակախօսութիւնը: Երμ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանքՙմաքրասիրաբար՚ դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան,լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով - ՙսրիկայ՚, ՙառաւ-փախաւ՚, ՙքառանկիւն գլուխ՚, բարոյական ոչնչութիւն՚, ՙխայտառակութեան դրօշ՚, եւլն.: Այդ թերթերի μովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսականէթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդթերթերի խմբագիրները գիտե՞ն թէ խօսքը - դա մարդուս μարոյականշունչն է, թէ ինչ որ մտքերն` այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մերներքին մարդը:
Միշտ էլ երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմՙթերթերի իրար ոչնչացումը՚ խորհրդանշող մի ծաղրանկար`ՙօձերիկռիւը՚ խորագրութեամբ: Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերըուտում են իրար եւ կռւադաշտում մնում է... երկու պոչ միայն...
Ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշա-կելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասիանունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ - դա առնւազն հրէշութիւնէ, դա ասել է` հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դաասել է` նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողովուրդը:Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն: Թողնե՜նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտան-գաւոր կռիւը` կռւադաշտում մի օր ՙերկու պոչ՚ չթողնելու համար:
ՙՕրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն էաշխարհի՚: Քիչ խօսք, շատ օրինակ` ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների` չկայդաստիարակութիւն: Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւենանցեալի μարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանքμնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէմահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանքյաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն,թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդիհամար Գ-ն, եւլն.:
Թող գիտակցեն հետեւեալը.
- ՙՄարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւա-գիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն՚ (Նիցշէ):
Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախհիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին: Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թողայցի տանեն նրան պատմական այն μոլոր վայրերին, որոնց հետ կապւածէ հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին` մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելիդաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին: ՙՄեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ՚ - ահա՜ թէ ինչը ուժեղ կը դարձնիմեր ժողովուրդը եւ ահա՜ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը: Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը - յուսալի է մեր ապագան: Չե՞ն կարող - թող դադարեն թուղթ սեւացնելուց: Աւելի պիտ հիանալ այն խմμագիրների լռութեամμ, որոնք չեն ուզումմիայն աղմուկ եւ ՙփոշի՚ բարձրացնել:
Հ.Գ. Այս ամենը շատ արդիական է նաև այսօր և վերաբերվում է նաև հեռուստատեսությանը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ստորագրահավաք հանուն սերիալների որակի բարձրացման
Շաբաթ` 28.01.2012թ. ժամը 13:00-18:00
Օպերայի և բալետի թատրոնի Հովհաննես Թումանյանի արձանի մոտ
Ձեր մասնակցությամբ, "Հանուն սերիալների որակի բարձրացման" ստորագրահավաքին, արտահայտեք ձեր վերաբերմունքը այսօրվա հեռուստաեթերի վերաբերյալ: Մենք՝ վաղվա սերունդը, պահանջում ենք որակյալ եթեր, և հույս ունենք, որ դուք էլ մեր կողքին կլինեք: Ստորագրաթերթիկի տեքստը հետևյալն է "Ստորագրելով այս թերթիկը՝ մենք հույս ունենք, որ կվերանայվեն հեռուստասերիալների բովանդակությունը և ծավալը եթերում՝ տեղ հատկացնելով ճանաչողական հաղորդումներին"
հ.գ. Դպրոցականների կազմակերպած ստորագրահավաքն է: Եկեք միանանք![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Varzor (31.01.2012)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մեր ագրեսիվ, նյութապաշտ և արժեհամակարգից զուրկ հեռուստաեթերը
ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2012
Ո՞րն է քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Ինձ անակնկալի բերած ու անպատասխան մնացած հարցը առիթ դարձավ խորհելու, որ լավ, սիրելի հաղորդում չունեմ, բայց կա՞ն արդյոք հաղորդումներ, որոնք արժե դիտել:
Երեկոյան միացրեցի հեռուստացույցը և սկսեցի «թերթել» ալիքները. սերիալից բացի ոչինչ չգտա: Ընդ որում, անկախ ալիքից և սերիալի անվանումից, բովանդակությունը կարծես նույնն է` զենք, շքեղ մեքենաներ, մեծ ու ճոխ առանձնատներ, լպիրշ, բայց հարուստ երիտասարդներ, որոնց ամեն ինչ կարելի է հոր փողերի շնորհիվ, դժբախտ ու բոլոր առումներով ոտնահարված աղքատներ, որոնք կարող են միայն լացել իրենց սև բախտը և լավ ապագայի հույս չունեն, դժբախտ ու օրնիբուն լացող կանայք, որոնք պարբերաբար ծեծ են ուտում ամուսիններից, կնոջը «շան տեղ չդնող», հազար հատ սիրուհի և ապօրինի զավակ ունեցող տղամարդիկ:
Սերիալներում էլ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ մանրակրկիտ ցուցադրվող շքեղ ու թանկարժեք մեքենաները, ճոխ կահավորված տները, ֆիրմային խանութների նոր տեսականին, հյուրանոցների ու ռեստորանների մատուցած ծառայությունները:
Պետք է նաև նշել, որ սերիալների կրկնությունները միմյանց հերթ չեն տալիս: Արմենիա հեռուստաալիքով, օրինակ, սերիալները մինչև 4-5 անգամ կրկնվում են, այնպես որ ուզես թե չուզես, եթե հեռուստացույց միացնելու հանդգնություն ես ունեցել, ուրեմն պետք է սերիալ դիտես:
Նշված հեռուստատեսության սերիալներից ներկայումս մեծ մասսայականություն են վայելում երկուսը` «Դժվար ապրուստը» և «Ոստիկանները»: Առաջինում իսկական խառնաշփոթ է. ով ում հասնում ծեծում ու անպատվում է. ամուսինը կնոջը, որդին մորը, եղբայրը քրոջը, սիրեկանը սիրուհուն ու նաև ընթացքում` ով ում հանդիպի: Ընդ որում, սերիալում դրական ու բացասական հերոսներին միմյանցից տարբերակելը դժվար է. բոլորն էլ հարբելու աստիճան խմում են, հարկ եղած դեպքում թմրանյութ օգտագործում, ծեծում շրջապատի կանանց և նաև ում վրա ուժը պատի ու այդպես շարունակ:
«Ոստիկանները» սերիալն էլ նույն հաջողությամբ կարող էր անվանվել, ասենք, «Հանցագործները», որովհետև ֆիլմի հանցագործ հերոսները ոստիկաններից շատ են, իրենց սև փողերի հաշվին շքեղ կյանք են վարում, աջ ու ձախ անպատիժ սպանում ու համարյա միշտ ջրից չոր դուրս գալիս: Ո՞ւմ են պետք ոստիկանը և օրենքը, եթե հարկ եղած դեպքում փողը երկուսից էլ ուժեղ է:
Երեկոյան «Շանթով» էլ մեկը մյուսին հաջորդում են հեռուստաընկերության արտադրանք սերիալները` «Եդեմի գաղտնիքները», «Անուրջներ», «Բանակում», «Ջեմիկը»: Բարեբախտաբար, այս սերիալներում քրեականը, զենքերը, «լավ տղաների ռազբորկաները», արյունոտ տեսարանները քիչ են, բայց դժվար է այս սերիալներն օրինակելի համարել: Առաջինում ֆիլմի հերոսուհին ջանք ու եռանդ չի խնայում իր սիրեցյալի ընտանիքը քանդելու համար, թքած թե վերջինս երեխաներ ունի, սիրում է իր կնոջը: Ինքնասիրություն ասվածն էլ խորթ հասկացություն է հերոսուհու համար (ինչպես և հայկական սերիալների կին հերոսների մեծ մասի համար):
Սերիալներից ուշագրավ է Ջեմիկը, որը հումորի է վերածել ընտանեկան արժեքները ու չգիտես, թե ինչ նպատակ է հետապնդում: «Օրինակելի» հերոսուհին ինքնակոչ արվեստագետ ու նյութապաշտ մայր է, որն իր երեխաներից առավել սիրում է փողը, չի զլանում որդու փողերը գողանալ, լրտեսում է որդուն ու նրա կնոջը, ամեն կերպ միջամտում նրանց կյանքին: Գագաթնակետը, սակայն, հարս-սկեսուր հարաբերություններն են:
Դեկտեմբերին, երբ հանրությունը դատապարտում էր 20-ամյա Մարիամի հետ տեղի ունեցածը (վերջինիս ամուսինն ու սկսեուրը ամիսներ շարունակ Ռուսաստանում խոշտանգումների էին ենթարկել, նվաստացրել ու փակի տակ պահել) և պահանջում սկսերոջը ձերբակալել ու արդար դատաքննություն իրականացնել, հենց նույն ժամանակ Ջեմիկը ճիշտ հակառակն էր քարոզում. հերոսուհին երևակայել էր, թե հարսը թուղթ ու գիր է արել, ու վերջինիս աթոռին կապած` կտտանքների էր ենթարկում` խոստովանություն կորզելու համար:
Առավել բարդ է Հանրայինը դիտելու հարցը: Երկու տարի տևած «Աննայի» ամենօրյա լաց ու կոծից, ողբից ու պատճառած սթրեսից հետո, երբ միացնում ես Հանրայինը ու էլի նույն դերասաններին տեսնում` գրեթե նույն կերպարով, ակամա սարսափում ես, որ հիմա էլի կսկսեն ողբալ: Փորձությունը հաղթահարել չկարողացա:
Այլ հարթություն է Հ2-ը, որը, որ ժամին ուզում ես միացրու` ռաբիզ երաժշտություն է հեռարձակում:
Ընդհանուր առմամբ հեռուստաեթերը բաղկացած է սերիալներից, գովազդներից և լրատվական ծրագրերից: Վերջիններս էլ լրացնում են սերիալների ստեղծած ագրեսիվ-ողբերգական ֆոնը. երբեմն ողջ լրահոսի ընթացքում անգամ մեկ դրական լուր չի հաղորդվում` սպանություն, պայթյուն, ահաբեկչություն, պատերազմ, զոհեր, վիրավորներ, աղետներ, համաճարակ, մի խոսքով, ըստ լրատվականների, աշխարհի վերջը եկել է: Մի առիթով տատիս արտահայտությունը տեղին է ամենօրյա լրահոսի համար. «Քա, սևավոր, խո բայղուշ չե՞ս, սաղ աշխարհում մի հատ լավ բան չի՞ եղել»:
Հեռուստաընկերությունները, փաստորեն, ոտնահարում են բոլոր նրանց իրավունքները, ովքեր չեն ուզում սերիալ դիտել: Առավել վատ վիճակում են երեխաները. նրանց համար օրվա ընթացքում գեթ մեկ մուլտ կամ մանկական հաղորդում չի ցուցադրվում: Ծնողներին մնում է արգելել երեխաներին հեռուստացույց դիտել կամ թույլ տալ, որ սերիալ դիտեն:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը, որ հայաստանյան հեռուստաեթերի բովանդակության ուսումնասիրություն է կատարել, նշում է, որ գիտական միջավայրում հեռուստատեսությունը դիտարկվում է որպես սոցիալականացման միջոց: Իսկ 3-4 տարեկաններից մինչև դեռահասների համար այն ունի նաև կրթադաստիարակչական նշանակություն, քանի որ վերջիններս ընդօրինակում են հեռուստատեսությամբ տեսածը` այն համարելով կյանքի իրողություն:
Ամփոփելով հեռուստաեթերի առյուծի բաժինը զբաղեցնող սերիալների բովանդակությունը` Միրաքյանը նշում է, որ դրանք մի քանի բան են քարոզում, բայց գլխավորը ագրեսիվ սոցիալական դիրքորոշումն է: Այսինքն` հեռուստացույց դիտող երեխան սովորում է, որ շրջապատում հարց լուծելու միակ և լավագույն եղանակը ագրեսիան է: Երկրորդը, ըստ Միրաքյանի, նյութապաշտության քարոզչությունն է, շքեղ կյանքի իդեալականացումը: Երրորդը լեզվամտածողության խեղումն է, քանի որ սերիալների լեզուն, բառապաշարը, մաքուր հայերենից բացի, ամեն ինչ պարունակում է` փողոցային, կրիմինալ ժարգոն և այլն:
Այս ամենի հետևանքով աճող սերունդը հեռուստատեսությունից սովորում է ագրեսիայի նոր մեթոդներ, կարող է վերանայել իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները (մայրիկն ասում է, որ ուրիշին հարվածելը, ծեծելը վատ բան է, չի կարելի, իսկ հեռուստատեսությամբ «լավ տղան» այլոց ծեծելով ու սպանելով է հաջողության հասնում), նվազում է ուրիշի նկատմամբ կարեկցանքը, զգայական բթացում է տեղի ունենում, նաև շրջապատի նկատմամբ կասկածամտություն է առաջանում: «Մեր հասարակության մեջ լարվածությունը բարձր մակարդակի վրա է»,- ամփոփում է Միրաքյանը:
Հայրենական արտադրության սերիալների ինդուստրիայի զարգացմանը զուգահեռ տարեցտարի ավելանում է հանցագործությունների թիվը. օրինակ` 2010-ին, 2005-ի համեմատ, հանցագործությունների թիվը կրկնապատկվել է: Միրաքյանը նշում է, որ չբացառելով տնտեսական ճգնաժամի գործոնը` մեծ է նաև հեռուստատեսության դերը` սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագործությունների 30 տոկոսի դրդապատճառը սոցիալական գործոնը չէ, այլ մտածողությունը, գաղափարները:
Միրաքյանը նշում է, որ մեր հեռուստաեթերում ներկայումս ամենակարևորը սերիալներն են, դրանց մասին է շատ խոսվում, քանի որ ցուցադրվում են փրայմ-թայմին և օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնվում են:
Սերիալների կամ հեռուստաեթերի ցանկացած քննադատություն, սակայն, դեմ է առնում հեռուստատեսության ներկայացուցիչների նույն պատասխանին. մարդկանց պահանջմունքն է այդպիսին: Սա պատասխանատվությունից խուսափելու և որակյալ արտադրանքի մասին չմտածելու լավագույն պատրվակն է:
Միրաքյանը նշում է, որ ազդեցության մեթոդները ստանդարտ են, մարդիկ զգայական մակարդակով կախվածության մեջ են հեռուստատեսությունից, սերիալներից: Այսինքն` սերիալ դիտողների թիվը հաստատ չի պակասի, եթե սերիալի բովանդակությունը փոխվի, ասենք` հանցավոր կյանքը քարոզելու փոխարեն մի քիչ հայրենասիրություն ցուցադրեն:
ԱՄՆ-ում, օրինակ, դեռ 60-ականներին են խնդրին լուծում տվել. սերիալներում հերոսը երկրի ճիշտ քաղաքացին է, արդար մարդը, բանիմաց ու գործին նվիրված ոստիկանը և այլն:
Հնարավո՞ր է արդյոք, որ մեզ մոտ էլ քննադատությունը և դժգոհությունները արդյունք ունենան, և ի վերջո ունենանք որակյալ հեռուստաեթեր կամ գոնե որակյալ սերիալներ: Դժվար թե: Ներկայիս սցենարիստների երևակայությունն արդեն սպառվել է, այլապես բոլոր սերիալները նույն տաղտուկ բովանդակությունը չէին ունենա: Իսկ ավելի բարձրարժեք գործերի համար պետք են համապատասխան արժեհամակարգ ունեցող մասնագետներ, որոնք չկան կամ եթե լինեն էլ, դժվար թե նրանց ձայնը հասանելի լինի. ոլորտում բոլոր աթոռները «ցմահ» զբաղեցրած են:
Աղբյուր՝ ankakh.com
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ