Տիգ ջան, որքան էլ քեզ հետ համամիտ եմ, այնուամենայնիվ, իմ կարծիքով մեր երիտասարդության մեծամասնությունը այդ պահանջը չունի: Մի գուցե ունի կարիքը, բայց չի գիտակցում, պայց պահանջ` չունի: Իմ կարծիքով քանակական առումով այդպիսի պահանջ չունեցողները գերազանցում են, ուստի իրենք էլ թելադրում են շուկայի պահվածքը: ԲԱն չունեմ ասելու, կարող է ստեղծվել մի հեռուստաընկերությունը, որը կբավարարի նաև քչերի պահանջը, սակայն դրանով իսկ իր եկամուտների մի մասի վրա խաչ կքաշի, ինչին կամ չեն գնա, կամ կփորձեն հավելյալ վճարների միջոցով լրացնել պակասը:
Ըստ ինձ լավագույն տարբերակը վճարովի հեռուստաեթերի տարբերակն է` վճարիր յուրաքանչյուր դիտածդ ալիքի համար: Եթե դուրդ չի գալիս` հրաժարվում ես այդ ալիքից: Սակայն բիզնեսմենի համար որն է լավ` 100 հոգու մեջ բավարարել 10 հոգու պահանջարկ և կորցնել մնացած 90-ից 10 հոգու պահանջարկ` 80 արդյունք, թե ասենք բավարարել 90 հոգու պահանջարկ, կորցնելով 10 հոգու պահանջարկը` 90 արդյունք: Ոնց տեսնում ես թվաբանությունը այլ բան է ասում:
Ըստ ինձ այս հարցը պետական մակարդակի հարց է և դրանով զբաղվելու ամենաշահագրգիռ կողմը պիտի լինի հենց պետությունը: Չպիտի բարձիթողի վիկաի թողնի այն ոլորտը, որը սերունդ է մեծացնում, սերունդ, որը այդ եպոտթւայն համար հենարան է լինելու: Եթե այդ հենարանը խարխլվեց, ապա պետությունը կքանդվի, աթոռներն էլ ոչ մեկին պետք չեն լինի:
Պիտի պետական պահանջով և վերահսկողությամբ բոլոր հեռուստաընկերություններն անխտիր ունենա պարտադիր ծրագրային պահանջներ: Անշուշտ դա այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը կոնկրետ կողմնորոշում չունի: բայց նույնիսկ դրանց համար էլ կարելի է սահմանել պարտադիր ծրագրայյին նորմեր: Օրինակ` երաժշտական հեռուստաալիքը պարտավոր է ունենալ օրական/շաբաթական կոնկրետ քանակով եթերաժամ, որը տրամադրված է դասական, ազգագրական, ժողովրդական և այլ պետականորեն որոշված երաժշտական ծրագրերին: Նույն կերպ կարելի է սահմանել նաև ընդհանուր կողմնորոշման հեռուստաալիքների եթերի պարտադիր մասը:
Բայց ստեղ հակասություն կա: Պարտադիր և վերահսկվող եթերը նշանակում է նաև մասնակի ցենզուրա: Իսկ դա արդեն խոսքի և մտքի ազատության սահմանափակում կարող է դիտարկվել: Բացի այդ ցենզուրան "խասյաթ" ունի աճելու և տարածվելու, որը նունպես վտանգավոր է:
Ի դեպ շատ մարդիկ այս հարցը լուծել են յուրովի` օտգվում են վճարովի կաբելային կամ ինտերնետային հեռուստածառայություններից, դիտում են իրենց ուզածը: Սակայն սրա վատ կողմնայն է, որ այդ ամենը հեռու է մայրենի լեզվից և ազգային մշակույթից:
Ամեն դեպքում, համամիտ եմ, որ առկա միջոցներով պետք է պայքարել: Դա մեզ և մեր երեխաների, մեր սերունդների համար է:
Էջանիշներ