Հարգելի ակումբցիներ ջան, առաջարկում եմ հեռուստաեթերի աղբին ընդդեմ ֆլեշմոբ կազմակերպել: Ամենակարևոր նպատակը այն է, որպիսի ցույց տանք, որ մեր երիտասարդությունը ունի պահանջ մաքուր և մակարդակով հեռուստաեթերի: Այլապես ամեն մի առիթով չեն զլանում շեշտել, որ ինչ պահանջարկ կա այն է ցուցադրում ենք: Ֆլեշմոբը ցանկանում եմ անցկացնենք միաժամանակ շատ վայրերում: Գոնե մի 3 տեղ Երևանում և ՀՀ-ի տարբեր մասերում: Գյումրիից արդեն արձագանքներ կան: Վանաձորից սպասում ենք: Գորիսում նույնպես կմիանան: Կողբի գեղարվեստի դպրոցում պարտաստ են անցկացնել, նույնիսկ մի քանի ծաղրանկերներ են ուղարկել, որոնք քննարկման ընթացքում կտեղադրեմ, կամ ավելի լավ է Սաթենիկը կտեղադրի: Ներկայացնեում եմ ֆլեշմոբի նախնական ծրագիրը: Խնդրում եմ կոչերի ու պահանջների մասով օգնեք ավելի հստակ ու ազդեցիկ խոսք մշակելու հարցում:
Հեռուստաեթերի աղբին ընդդեմ ֆլեշմոբի նախնական սցենար
Որևէ մարդաշատ վայրում հավաքվում է 10-15 մարդ: Ամեն մեկն իր աթոռով: Մեկ հեռուստացույց է բերվում, սա էլ իր աթոռով: Հեռուստացույցը դրվում է աթոռին: Վրան փակցվում է սպիտակ թղթի վրա գրված “ԱՂԲ” բառը: Բոլոր մասնակիցները շարում են իրենց աթոռները հեռուստացույցի դիմաց, նստում և սկսում ուշադիր նայել էկրանին գրված “ԱՂԲ” բառին: Այս ամբողջ գործընթացը նկարահանում է օպերատորը /մասնակիցներից մեկը վիդեո նկարող որևէ սարքով/: Օպերատորը կամաց կամաց մոտենում է նստածներին և մեծ պլանով վերցնում նրանցից մեկին: Տվյալ մասնակիցը բարձրաձայն անում է մեկ արտահայտություն կապված հեռուստաեթերի աղբի վերապերյալ, կամ այդ աղբը մաքրելու վերաբերյալ պահանջ է արտահայտում:
Օրինակ՝
- Դադարեցրեք հեռուստաեթերից աղբի մատուցումը:
- Վերջ տվեք անիմաստ և դեգրադացնող սերիալների ցուցադրմանը
- Դադարեցրեք նպաստել ցածր ճաշակի ձևավորմանը
- Ձևավորեք նորմալ պահանջարկ
- Վերջ տվեք տափակ հումորներին
- Դուք ինքներդ լավ գիտեք ձեր աղբն էլ, նորմալ ցուցադրվող նյութերն էլ, բարձրարժեք նյութերն էլ: Խնդրում ենք մաքրեք եթերը աղբից, ու մատուցեք նորմալ և բարձրարժեք տեսանյութեր:
- …
- …
- …
- …
Երբ բոլորը հայտվնում են հեռուստացույցին մեջքով դիրքում: Մի քանի րոպե այդպես լուռ նստելուց հետո, վեր են կենում: Շրջան կազմում հեռուստացույցի մոտ: Պոկում են էկրանին գրված թուղթը: Վառում: Այնուհետև հանում մեկ ուրիշ նախորոք պատրաստած թուղթ, որի վրա գրված է “Պահանջում ենք մաքուր եթեր” և նկարված է ծիածան: Ու այստեղ պիտի հնչեն ուրախության ճիչեր )))
Չենք մոռանում, որ այս ամենը ֆիքսում է օպերատորը: Հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում ենք թեթևակի մոնտաժ, դիտելի տեսանյութ ստանալու համար: Սա արդեն ամեն մեկն ըստ իր ճաշակի և կարողության: Տեսանյութերը տեղադրում ենք յութուբում: Բնականաբար տարածում և ուղարկում հեռուստաընկերությունների էլեկտրոնային հասցեներին:
Հիմա մի խուբ հավաքվում է ՀԱԹ-ում /բանգլադեշ/ անցկացնելու համար: Լավ կլիներ մի 2 խումբ էլ կազմավորվեր Երևանի այլ վայրերում անցկացնելու համար: Ֆլեշմոբը կանցկացնենք 10-15 հոգանոց խմբերով, որպիսի դա անցկացնելու համար քաղաքապետարանից հատուկ թույլատրության կարիք չլինի: Եթե կկազմավերվեն ավելի շատ խմբեր, դա միայն գործի հաջողության գրավականը կմեծացնի: Դե ինչ կասե՞ք
Հա, ու բոլորիդ օգնությունն է պետք կոչերի ու պահանջների մասով լավ հստակ ու ազդեցիկ խոսք կազմելու հարցում: Իմ գրածները հեչ դուրս չեն գալիս...
Էջանիշներ