User Tag List

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Հեռուստաընկերություններ: Ուղեղի լվացման լավագույն միջոցներից:Ինչպես պայքարել դրա դեմ:

  1. #136
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ խիստ կասկածում եմ, որ դա մոտ ապագայում կլինի... Դեռ երկար ժամանակ ա պահանջվում մեր հայ ազգի , ավելի ճիշտ գոնե մեծամասնության մենթալիտետը փոխելու համար:
    Էնքան են շնչել ու արտաշնչել դժվար ապրուստներով ու աննաներով, որ շատ դժվար կլինի փոխելը:
    Բայց ցավն էլ էնա , որ ոչ ոք ոչինչ չի անում էդ փոխելու համար
    Փոփոխման գործընթացը արդեն իսկ ընթացքի մեջ է: Ու համոզված եմ, որ փոփոխությունը դեպի դրականն է լինելու ու երկար չի սպասեցնելու իրեն...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (15.07.2012)

  3. #137
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Փոփոխման գործընթացը արդեն իսկ ընթացքի մեջ է: Ու համոզված եմ, որ փոփոխությունը դեպի դրականն է լինելու ու երկար չի սպասեցնելու իրեն...
    Հուսանք ,փորձենք, մի բան փոխենք…..
    Փոփոխություն մի գուցե լինի, բայց չեմ կարծում , որ դա մոտ ապագայում է:


  4. #138
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսանք ,փորձենք, մի բան փոխենք…..
    Փոփոխություն մի գուցե լինի, բայց չեմ կարծում , որ դա մոտ ապագայում է:
    Հուսալ պետք չի, ըստ ՀՀ գործող կանոնների հավատալ է պետք, հավատանք, որ փոխենք
    Կամ էլ ընենց պիտի անենք, որ ՍՍ-ն մի օր պատահաբար հայկական ալիք դիտի ու իր համար դա դուրեկան չլինի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.07.2012), Ruby Rue (17.07.2012), Tig (17.07.2012), Արէա (17.07.2012), Շինարար (18.07.2012)

  6. #139
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսալ պետք չի, ըստ ՀՀ գործող կանոնների հավատալ է պետք, հավատանք, որ փոխենք
    Կամ էլ ընենց պիտի անենք, որ ՍՍ-ն մի օր պատահաբար հայկական ալիք դիտի ու իր համար դա դուրեկան չլինի
    հավատանք, որ փոխենք ավելի լավ ա մի բան անենք , օրինակ ընդհանրապես մարդիկ թող սերիալների թրաֆիկ չապահովեն / ի՜նչ ոմ է ասում/, թե չէ էսքան հավատացինք, ինչ փոխվեց


  7. #140
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    հավատանք, որ փոխենք ավելի լավ ա մի բան անենք , օրինակ ընդհանրապես մարդիկ թող սերիալների թրաֆիկ չապահովեն / ի՜նչ ոմ է ասում/, թե չէ էսքան հավատացինք, ինչ փոխվեց
    Դե ես էլ եմ ուզում, որ մարդիկ լավ ապրեն, որ աշխարհին խաղաղություն լինի, որ բնությունը չաղտոտեն ու տենց լիքը գեղեցիկ ու լիրիկական բաներ, բայց իրականությունը չի համընկնում մեր ցանկությունների հետ: Բնական է, եթե ամեն մեկս մեր ցանկությունների իրականացման պահով գոնե մի փոքրիկ բան կատարենք, միգուցե մի բան փոխվի, բայց արի ու տես որ հակառակ ցանկութուններ ունեցողներն էլ քիչ չեն, ու դեռ մի բան էլ ավելի գործունյա են ու լծակների տիրապետող:
    Ըստ ինձ սերիալների պահանջարկ ունեցող հասարակության ներկայացուցիչների քանակն ավելի մեծ է, քան դրանցից գարշողների քանակը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (09.08.2012)

  9. #141
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես էլ եմ ուզում, որ մարդիկ լավ ապրեն, որ աշխարհին խաղաղություն լինի, որ բնությունը չաղտոտեն ու տենց լիքը գեղեցիկ ու լիրիկական բաներ, բայց իրականությունը չի համընկնում մեր ցանկությունների հետ: Բնական է, եթե ամեն մեկս մեր ցանկությունների իրականացման պահով գոնե մի փոքրիկ բան կատարենք, միգուցե մի բան փոխվի, բայց արի ու տես որ հակառակ ցանկութուններ ունեցողներն էլ քիչ չեն, ու դեռ մի բան էլ ավելի գործունյա են ու լծակների տիրապետող:
    Ըստ ինձ սերիալների պահանջարկ ունեցող հասարակության ներկայացուցիչների քանակն ավելի մեծ է, քան դրանցից գարշողների քանակը:
    Իսկ եթ՞ե օրինակ էդ սերիալները որակը գնալով բարձրացնեն: Օրինակ սկսեն էդ ողբախառն բաները հանել, քիչ-քիչ իմաստ դնել, նու որոշ ժամանակ հետո գոնե էդ սերիալները նայելով մի բան կսովորեն, համ էլ , որ գոնե 100 հատ սերիալ նկարելու փոխարեն 1 հատ նկարեն, օրինակ ասենք «Արշակունիներ», հաստատ որակն էն չի լինի, ոչ էլ բյուջեն կների, բայց հաստատ ավելի լավը կլինի քան էն ողբերը


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (17.07.2012)

  11. #142
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթ՞ե օրինակ էդ սերիալները որակը գնալով բարձրացնեն: Օրինակ սկսեն էդ ողբախառն բաները հանել, քիչ-քիչ իմաստ դնել, նու որոշ ժամանակ հետո գոնե էդ սերիալները նայելով մի բան կսովորեն, համ էլ , որ գոնե 100 հատ սերիալ նկարելու փոխարեն 1 հատ նկարեն, օրինակ ասենք «Արշակունիներ», հաստատ որակն էն չի լինի, ոչ էլ բյուջեն կների, բայց հաստատ ավելի լավը կլինի քան էն ողբերը
    Այդ մասին արդեն շատ ենք խոսել` ինչ համար դա անեն? Որակով ապրանք ստանալու համար պիտի լրացուցիչ գումարներ ծախսեն: Ինչ համար ծախսեր կատարեն, եթե առանց դրանց էլ են իրենց գումարը վաստակում?
    Դե թող Լֆիկն էլ օղու որակը բարձրացնի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (18.07.2012)

  13. #143
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ մասին արդեն շատ ենք խոսել` ինչ համար դա անեն? Որակով ապրանք ստանալու համար պիտի լրացուցիչ գումարներ ծախսեն: Ինչ համար ծախսեր կատարեն, եթե առանց դրանց էլ են իրենց գումարը վաստակում?
    Դե թող Լֆիկն էլ օղու որակը բարձրացնի
    Հիհ, իրա սպիրտից բացած «արաղը» սերիալների նման պահանջարկ ունի՝ լիքը , էժան, բոլորին հասանելի, անորակ...
    Բայց եթե էդքաաա՜ն ապուշությունների բյուջեն միավորեն, մի հատ նորմալ բան կարող ա ստացվի նկարել …Ճ


  14. #144
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիհ, իրա սպիրտից բացած «արաղը» սերիալների նման պահանջարկ ունի՝ լիքը , էժան, բոլորին հասանելի, անորակ...
    Բայց եթե էդքաաա՜ն ապուշությունների բյուջեն միավորեն, մի հատ նորմալ բան կարող ա ստացվի նկարել …Ճ
    Բայց նույն եկամուտը չէին ստանա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #145
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ նկատել եք, որ արդեն հստակ կարելի է ալիքները կատեգորիաների բաժանել.
    1. հայկական կամ լատինաամերիկյան սերիալների հեղեղ-գովազդ-լուրեր-տափակ շոու-հազվադեպ հետաքրքիր հաղորդում (Շանթ, Արմենիա)
    2. հայկական սերիալների հեղեղ-գովազդ-լուրեր-տափակ շոու-հազվադեպ հետաքրքիր հաղորդում-նաֆթալինոտ ֆիլմ (Հ1, Հ2, Կենտրոն, Երևան)
    3. լավից վատից հաղորդում (նաև մանկական)-ֆիլմ-գովազդ-ոչ հայկական կամ լատինաամերիկյան սերիալ (Ար, Շողակաթ, ATV, Երկիր Մեդիա)
    4. գովազդ-տափակ հաղորդում-տեսահոլովակ (Լայմ, Դար 21)
    5. ArmNews

    Ուշադրություն դարձրեք` առաջնակարգ ռեյտինգ ունեցող ու հարուստ հեռուստաալիքների եթերի ֆորմատներին
    Վերջին խմբագրող՝ Varzor: 19.07.2012, 14:46:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #146
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նույն եկամուտը չէին ստանա
    Այդ իսկ պատճառով հիմա վիտամինը նայող կա, իսկ 32 ատամի աուդիտորիան մինչև 10 անգամ պակասա:
    Առանձնացան հովանդավորների համար, ու արդյունքում մեկը դարձավ ահավոր անորակ...

  17. #147
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.07.2012)

  19. #148
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    movsal08 (30.07.2012)

  21. #149
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռուստաընկերությունների հակասոցիալական քաղաքականության պաշտպանների քարոզչական թեզերն ու դրանց հակաթեզերը

    Վերջին շրջանում ձևավորվել են քաղաքացիական շարժումներ մի շարք թեմաների շուրջ: Քաղաքացիական շարժումները տարածում և ճանաչում են գտնում լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների լուսաբանումների արդյունքում, սակայն ի՞նչ իրավիճակում կհայտնվի քաղաքացիական շարժումը, եթե ուղղված է լինի հենց լրատվամիջոցների, մասնավորապես ԶԼՄ-ներից ամենամեծ ազդեցություն ունեցող՝ հեռուստաընկերությունների քաղաքականության դեմ: Նման անշնորհակալ իրավիճակում է հայտնվել «Մաքուր եթերի պահանջ» նախաձեռնությունը: Անշնորհակալ, որովհետև հանրային լայն շերտերի կողմից հայկական հեռուստաեթերի բովանդակային փոփոխությունների պահանջ վաղուց կար, սակայն երբ նախաձեռնող խումբ հայտնվեց, որը սկսեց այդ գործով հետևողկանորեն զբաղվել՝ հասկանալի պատճառներով հայտնվեց որոշ հեռուստաընկերությունների կոշտ քննադատության ալիքի տակ: Քննադատությունն իրականացվում էր ինչպես ուղղակի հեռուստաընկերություններում աշխատող անձնակազմի, այնպես էլ հեռուստաընկերությունների տեսակետին համարժեք կարծիք ունեցող փոքրամասնության խոսքը լուսաբանելու միջոցով:

    Ստորև ներկայացնում ենք ներկա հայկական հեռուստաընկերությունների սոցիալ-մշակութային քաղաքականությունն արդարացնող կողմի հնչեցված քարոզչական թեզերն ու դրանց պատասխանները:

    1-ին քարոզչական թեզ՝ հեռուստաընկերությունները ցուցադրում են իրականությունը, մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվում իրականում:

    Հիշեցնենք, որ այս թեզն օգտագործվում է հայկական հեռուստասերիալների հակասոցիալական, քրեական քարոզչությունն արդարացնելու օգտին: Եթե խոսքը վերաբերեր հեռուստաընկերությունների լրատվական, վերլուծական, և ոչ թե սոցիալ-մշակութային գործառույթներին՝ կարելի էր ընդունել, որ հեռուստաընկերությունները պետք է ձգտեն իրականությունը ներկայացնել, սակայն սա այդ դեպքը չէ: Եթե նույնիսկ հեռուստասերիալներում ներկայացվող «իրականությամբ» ապրում է մեր հասարակության մեկ կամ տասը տոկոսը, ապա այդ իրականությունը հեռուստասերիալներով ներկայացնելու արդյունքում այդ տաս տոկոսը վերածվում է տասնհինգի, քսանի, երեսունի: Այստեղ հարց է առաջանում, թե չկա՞ արդյոք այլ իրականություն, որն օրինակելի կլինի, որի ներկայացումը եթերով պետության, հասարակության համար վտանգներ չի պարունակում, ինչպիսիք որ կան քրեական, ագրեսիվ, «գողական» ենթամշակույթը ներկայացնող հեռուստասերիալներում:

    2-րդ քարոզչական թեզ՝ հեռուստասերիալներն աշխատանքով են ապահովում հարյուրավոր մարդկանց, ուզում եք, որ նրանք գործազու՞րկ դառնան:

    Հեռուստաընկերությունների բովանդակային հակասոցիալական, հակամշակութային քաղաքականությունը մի քանի հարյուր աշխատատեղերով արդարացնելը նույնն է, եթե ասենք, որ թմրանյութերի բիզնեսով զբաղվող մարդիկ հաց են վաստակում, չի կարելի նրանց զրկել մի կտոր հացից: Համեմատությունը քրեական հանցագործության հետ պատահական չէ, որովհետև շատ զարգացած երկրներում հայկական հեռուստաընկերությունների նման բովանդակային քաղաքականությունը քրեորեն պատժելի է: Բացի այդ «մաքուր եթերի» պահանջ ներկայացնողները ոչ թե եթերից հեռուստասերիալների դադարեցում են պահանջում, այլ միայն դրանց բովանդակային դրական փոփոխություններ:

    3-րդ քարոզչական թեզ՝ հեռուստասերիալների արդյունքում մարդիկ ավելի հաճախ են սկսել թատրոն գնալ:

    Այս թեզը շատ նման է նախորդին՝ երկու դեպքում էլ մի ոլորտի բացասական հետևանքներն արդարացվում են այլ ոլորտներում ունեցած դրական նշանակությամբ: Այս թեզում խախտվում է պատճառահետևանքային կապը՝ եթե թատրոնի դերասանների հեռուստասերիալներում խաղալու արդյունքում մի քանի տոկոսով ավելանում է թատրոն հաճախորդների թիվը, դա դեռ չի նշանակում, որ հեռուստասերիալները պետք է իրենց իրավունք վերապահեն հակասոցիալական, քրեական արտադրանք հրամցնել ողջ հանրությանը՝ իր բոլոր հետևանքներով:

    4-րդ քարոզչական թեզ՝ հանցագործություններն ու բռնությունը միշտ էլ ուղեկցել են մարդկանց, հեռուստաընկերություններն այս հարցում որևէ նշանակություն չունեն:

    Բնականաբար, շատ են հանցագործները, որոնց օրինազանցության պատճառը հեռուստատեսությունը չէ, որովհետև հանցագործություններ կատարվել են մարդկության պատմության հնագույն ժամանակներից, և դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն հեռուստաընկերությունները ցուցադրում են քրեական վարքի մոդելներ, որոնք, կրկնօրինակման առարկա դառնալով, ավելացնում են եղած բռնությունների ու հանցագործությունների թիվը, տոկոսը:

    5-րդ քարոզչական թեզ՝ հեռուստաընկերությունների բովանդակային քաղաքականությանը խառնվելը գրաքննություն է:

    Այս քարոզչական թեզի կողմնակիցները կամ գործի բերումով կամ էլ այլ պատճառներով հավատում են այն միֆին, որ լրատվամիջոցները կարող են և պետք է օբյեկտիվ լինեն: Սակայն ժամանակակից սոցիոլոգիան այլևս մերժում է օբյեկտիվության հնարավորության գաղափարն ու դրա փոխարեն առաջ է քաշել ինտերսուբյեկտիվիզմ հասկացությունը: Շատ չմանրամասնելով օբյեկտիվիզմի մասին միֆը՝ նշենք, որ հեռուստաընկերությունների սոցիալ-մշակութային քաղաքականությունը վերահսկող կառույցներ կան բոլոր զարգացած երկրներում, որովհետև լրատվամիջոցները ոչ ֆորմալ կրթական ինստիտուտներ են և դրանց գործունեությունից է կախված՝ կձևավորվի առողջ հասարակություն, թե՝ ոչ: Այդ նպատակների համար Ֆրանսիայում գործում է «Բարձրագույն աուդիովիզուլ խորհորդը» (CSA), Մեծ Բրիտանիայում՝ «Կապի կառավարման» մարմինը (Ofcom) և այլն: Ընդհանրապես, կոմերցիայի չարաշահումը թույլ չտալու համար աշխարհի բազմաթիվ պետություններ մասնակցում են հեռուստատեսության եթերային քաղաքականության մշակման գործին:

    6-րդ քարոզչական թեզ՝ հանրապետության նախագահն իրավունք չունի խառնվել հեռուստաընկերությունների քաղաքականությանը, սխալ է նախագահին նամակ ուղղել հեռուստաընկերությունների հակասոցիալական քաղաքականության փոփոխման առաջարկով:

    Վերոնշյալ թեզն ավելի մասնավոր է, և վերաբերում է վերջերս մի շարք մտավորականների, մշակույթի գործիչների ու հասարակական կազմակերպությունների կողմից նախագահին ուղղված նամակին, որով պահանջ էր դրվում վերջ տալ հեռուստաընկերությունների հակասոցիալական քաղաքականությանը:

    Սակայն հատկապես ՀՀ նախագահին նամակն ուղարկելն ուներ հիմնավոր պատճառներ.

    Ա) Հայկական հեռուստաեթերը հնարավոր է կարգավորել միայն ինստիտուցիոնալ ենթահամակարգերի ձևավորման միջոցով, որոնք մեզանում բացակայում են, և որոնց ստեղծումը հնարավոր է միայն ամենաբարձր միջնորդությամբ:

    Բ) Ոլորտում առկա են բազմաթիվ օրենսդրական բացթողումներ, որոնցով զբաղվելու ցանկություն չուներ ոչ մի խորհրդարանական խմբակցություն: Արդյունքում ամենամեծ խորհրդարանական մանդատ ունեցող կուսակցության ղեկավարին հասարակական պահանջարկ ներկայացնելուց բացի այլ ելք չէր մնում:

    Գ) Ոլորտի կարգավորմամբ զբաղվով «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը» օրենքների բացակայության պատճառով որևէ դերակատարություն ու գործառույթ չունի, ինչի արդյունքում նրանց դիմելն անիմաստ էր:

    7-րդ քարոզչական թեզ՝ պետությունը կարող է միջնորդել միայն հանրային հեռուստաընկերությունների քաղաքականության հարցում, և իրավունք չունի խառնվել մասնավոր հեռուստաընկերությունների քաղաքականությանը:

    Հանրային հեռուստաընկերության դեպքում պետական միջամությունը պարտավոր է, որովհետև հանրային հեռուստաընկերությունները պարտավոր են բավարարել հանրային պահանջները, սակայն դա չի նշանակում, որ մասնավոր հեռուստաընկերություններն իրավունք ունեն սոցիալ-մշակութային տեսանկյունից ամենթողության քաղաքականություն վարել: Քանի որ պետության քաղաքացին ձևավորվում, դաստիարակվում է այդ թվում նաև մասնավոր հեռուստաընկերությունների միջոցով՝ անհրաժեշտ են ընդհանուր օրենքներ, որոնք թույլ չեն տա քրեական, հակասոցիալական վարքի մոդելներ քարոզել մասնավոր ալիքների եթերում (խոսքը չի գնում մասնավոր հեռուստաընկերությունների լրատվական, վերլուծական գործառույթների վերահսկմանը):

    Վահրամ Միրաքյան

    07.08.12

    Աղբյուր՝ times.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.08.2012)

  23. #150
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nimra (30.08.2012), Ֆոտոն (30.08.2012)

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ուղեղի բթացում, դեբիլություն
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.11.2009, 16:27
  3. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07
  4. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48
  5. Ուղեղի սկաներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.02.2008, 13:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •