Նախ նշեմ , որ օրինակը ոչ թե վերաբերում էր հենց օնիկին ու Վարդուշին այլ քո հարցին, որը շատ տարօրինակ ինձ թվաց, ինչ էր նշանակում օրինակ բերել թե այդ շղթան երկար է: Ինչ վերաբերում է վերավաճառողներին, ապա այստեղ օնիկի տակ կարելի է հասկանալ լուրջ բիզնեսմենների, որոնք խեղճ Օնիկի նմաններին օգտագործելով փող են աշխատում , միևնույն ժամանակ թալանելով սպառողներին: Վերավաճառքը կարող է ավելի լուրջ բաների հանգեցնել, և նույնիսկ խորը գնային ցնցումների, հասկանում ես մենք ստեղ պարզացրած պայմաններով ենք խոսում սակայն այդ նույն մրգի, մսի, կոշիկի և այլնի բիզնեսը անում են լուրջ մարդիկ, որոնք փաստացի իրենց համար ապահովում են գերշահույթներ: Ինչ վերաբերում է գազի գնին,հոսանքի գնին իհարկե սրանք էլ են հանդիսանում գնային ցնցումների պատճառ, սակայն եթե խոսքը գնում է մասնավորապես մրգի շուկայի մասին, ապա ես չեմ հասկանում եթե գազի գինը բարձրանա, ասենք ճապոնիայից բերած խաղողի գինը ուղիղ ինչու պիտի բարձրանա: Հա կարելիա ասել, որ այդ նույն վերավաճառողը տեսնելով, որ իր տունը չի կարանալու տաքացնի, եթե նույն գնի վրա մնա , ապա սա ուրիշ հարցա: Ես կարող եմ ասել, որ գնային ցնցումները հետևանք են կոմպլեքս պատճառների և նշել, որ վերավաճառողների շղթան չի կարող հանգեցնել ցնցումների սխալ կլինի, այդ դեպքում ես քեզ կարող եմ հարցնել, բեր հիմնավոր փաստարկներ թվերով, որոնք կհիմնավորեն, որ ասենք մրգի գինը ավելի շատ փոխվել է, ոչ թե վերավաճառողների շղթայի մեծացումից այլ ասենք գազի գնի բարձրացումից? Հետո իսկ ուր է կառավարությունը, չէ որ հո 17-րդ դարի պետությունում չենք ապրում, որ ժողովրդի վրա 500 տոկոս հարկ դնեն, ասենք գազի թանկացում, ջրի, սնունդի տեսքով ու ասեն դե ապրենք: Ահա այստեղ է, որ պետք է արձագանքեն մեր տնտեսական բլոկի պատասխանատուները: Որոնք ունեն երկու տարբերակ կամ աշխատավարձները բարձրացնեն կամ գները իջեցնեն:
Էջանիշներ