Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն ես նշեմ, որ շահույթի ապահովման հավասարության տակ ես ավելի շատ ի նկատի եմ ունեցել շահույթ ապահովելու համար հավասար պայմանների ստեղծում: Իհարկե շահույթը սահմանափակել չարժի, սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ շահույթի վաստակումը ուրիշների ծայրահեղ կողոպուտի միջոցով անթույլատրելի է: Վերջի վերջո պետությունը հենց ինքը փորձում է թուլացնել սոցիալական լարվածությունը և հետևապես ինչ-որ ձևով, իհարկե անուղղակի եղանակներով պետք է թույլ չտա գների էական տատանումների:
Adriano ջան ես հասկացա քո ասածը, բայց հիմա մեր պետությունում ամեն ինչ ղեկավարության ձեռքնա, իրենք բերում են, իրենք վաճառում են, ո՞վ պիտի սահմանի էդ հավասարությունը: Իրենք իրենց դեմ պիտի աշխատեն հա՞