User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնային ամանորյա շոկերը արդարացված են, թե ոչ?

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    2 4.76%
  • ոչ

    34 80.95%
  • չգիտեմ

    6 14.29%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

  1. #16
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն հարցը այժմ դրված է այսպես հնարավոր չէ տնտեսվարող սյուբեկտների համար սահմանել շահույթ ապահովելու հավասարություն, որով իսկ բոլորը կապահովեն իրենց շահույթը, սակայն ոչ սպառողներն թալանելու հաշվին, այլ ապրանքների ծավալների մեծացման հաշվին:
    ո՞վ ու ինչի՞ հիման վրա պիտի սահմանի էդ հավասարությունը:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. #17
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՞վ ու ինչի՞ հիման վրա պիտի սահմանի էդ հավասարությունը:
    Ուրեմն ես նշեմ, որ շահույթի ապահովման հավասարության տակ ես ավելի շատ ի նկատի եմ ունեցել շահույթ ապահովելու համար հավասար պայմանների ստեղծում: Իհարկե շահույթը սահմանափակել չարժի, սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ շահույթի վաստակումը ուրիշների ծայրահեղ կողոպուտի միջոցով անթույլատրելի է: Վերջի վերջո պետությունը հենց ինքը փորձում է թուլացնել սոցիալական լարվածությունը և հետևապես ինչ-որ ձևով, իհարկե անուղղակի եղանակներով պետք է թույլ չտա գների էական տատանումների:

  3. #18
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ես նշեմ, որ շահույթի ապահովման հավասարության տակ ես ավելի շատ ի նկատի եմ ունեցել շահույթ ապահովելու համար հավասար պայմանների ստեղծում: Իհարկե շահույթը սահմանափակել չարժի, սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ շահույթի վաստակումը ուրիշների ծայրահեղ կողոպուտի միջոցով անթույլատրելի է: Վերջի վերջո պետությունը հենց ինքը փորձում է թուլացնել սոցիալական լարվածությունը և հետևապես ինչ-որ ձևով, իհարկե անուղղակի եղանակներով պետք է թույլ չտա գների էական տատանումների:
    Adriano ջան ես հասկացա քո ասածը, բայց հիմա մեր պետությունում ամեն ինչ ղեկավարության ձեռքնա, իրենք բերում են, իրենք վաճառում են, ո՞վ պիտի սահմանի էդ հավասարությունը: Իրենք իրենց դեմ պիտի աշխատեն հա՞
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  4. #19
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Adriano ջան ես հասկացա քո ասածը, բայց հիմա մեր պետությունում ամեն ինչ ղեկավարության ձեռքնա, իրենք բերում են, իրենք վաճառում են, ո՞վ պիտի սահմանի էդ հավասարությունը: Իրենք իրենց դեմ պիտի աշխատեն հա՞
    Ես հասկանում եմ քեզ, սակայն չեմ հասկանում ինչի շատ ապրանք չեն բերում: Չնայած եթե քչով կարելի է ստանալ շատի շահույթ չեն բերի : Սակայն անհրաժեշտ է խթանել փոքր ու միջինին, այսինքն տնտեսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում գոնե մի քիչ հաշվի կառնվեն սպառողների շահերը:

  5. #20
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասկանում եմ քեզ, սակայն չեմ հասկանում ինչի շատ ապրանք չեն բերում: Չնայած եթե քչով կարելի է ստանալ շատի շահույթ չեն բերի : Սակայն անհրաժեշտ է խթանել փոքր ու միջինին, այսինքն տնտեսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում գոնե մի քիչ հաշվի կառնվեն սպառողների շահերը:
    Ո՞վ, ինչպե՞ս պիտի խթանի:
    ...Մեկ-մեկ ինձ թվում է տնտեսագիտությունը մեր երկրում փիլիսոփայության է վերածվում:Էն որ մի հարցի շուրջ խոսում ենք անսահման: Ասենք՝ որն է կյանքի իմաստը, ինչպես Հայաստանում վերացնել մոնոպոլիաները:

  6. #21
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս այս գների աճը պայմանավորում եմ հետևյալ 4 պատճառների հետ.
    ա. ապրանքների առաջարկի սահմանափակ քանակ, այսինքն ապրանքները ՀՀ են ներկրվում սահմանափակ քանակով, ով շատ մեծ գին վճարի նա կստանա
    բ. հատկապես գույղմթերքի գծով վերավաճառողների Նեղոսի նման երկար շղթան
    գ. վարվող ոչ արդյունավետ դրամավարկային քաղաքականությունը
    դ. դրամ/դոլար սուր տատանումները
    Վերջին կետը նախավերջինի՞ց չի բխում: Հա, դե ԱՄՆ քաղաքականությունն էլ, բայց նույնն է: Կավելացնեի մի կարեւոր կետ՝ պետական վերահսկողության բացակայությունը, նույնիսկ անուղղակի:Գների պետական կարգավորում: Սմիթի անտեսանելի ձեռքը լուրջ ընդունել պետք չի, մերոնք աչքիս ուղղակիորեն են հասկացել ու հույսները անտեսանելի ձեռքի վրա են թողել:
    Գյուղմթերքների պարագայում վերավաճառողները շատ են ո՞ր: Օրինակ է պետք:

  7. #22
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ունե՞ս տվյալներ, ամանորից առաջ մենակ ՀՀ-ո՞ւմ են գները թանկանում, թե՞ դրսում էլ նույն պատկերն է
    Ամանօրից և այլ տոներից առաջ գրեթե բոլոր այլ երկրներում էժանացումներ ու զեղջեր են լինում, իսկ Հայաստանում միշտ հակառակն է: Ու դա ոչ մի սննդի քիչ նեկրման հետ կապ չունի ապրանքը լիքը թափված է պետք է կարողանաս գնել: Չգնես կմնա կփչանա, բայց քո երեխան կարևոր չի կուտի թե չէ: Բոլորի համար հարմար առիթ է ավել փող աշխատելու ոչինչ չի վերահսկվում:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (15.12.2009)

  9. #23
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին կետը նախավերջինի՞ց չի բխում: Հա, դե ԱՄՆ քաղաքականությունն էլ, բայց նույնն է: Կավելացնեի մի կարեւոր կետ՝ պետական վերահսկողության բացակայությունը, նույնիսկ անուղղակի:Գների պետական կարգավորում: Սմիթի անտեսանելի ձեռքը լուրջ ընդունել պետք չի, մերոնք աչքիս ուղղակիորեն են հասկացել ու հույսները անտեսանելի ձեռքի վրա են թողել:
    Գյուղմթերքների պարագայում վերավաճառողները շատ են ո՞ր: Օրինակ է պետք:
    Ուրեմն սկսենք առաջին հարցադրումից, այո որոշ մասով բխում է վերջին կետը նախավերջինից, սակայն դրամավարկային քաղաքականությունը շատ ավելի լայն գործիքների շրջանակ ունի քան միայն դրամ/դոլար կարգավորումը: Իսկ գյուղմթերքի շղթայի հետ կապվածը համարում եմ հաջողված կատակ: Գիտես նենցա թվում, որ քեզ հեսա կհետաքրքրի թե ճապոնիայում, որ ատոմային ռումբ են գցել քանի մարդա մեռել, անունները ազգանունները, հայրանունները, պապիների, տատիների, թոռների, ծոռների, ծոռների ծոռների անուները: Իսկ մեր դեպքում բերեմ օրինակ, կոմիտասում տատուս տան մոտ միրգ վաճառող մի հատ եզդի Օնիկ կա: ուրեմն ես Օնիկը միրգը գնելա շուկայից, ավելի ճիշտ շուկայում աշխատող 5-դ տաղավարում նստած, տատու հետ աշխատող Թորիկից, էս Թորիկը իրա միրգը, որ վաճառելա էս օնիկին գնելա Երևանի մալաթիայի շուկայում գտնվող իր մորաքրոջ տղայի քրոջ ամուսնու հարսի աղբոր քրոջից Վարդուշից, էս Վարդուշը ըստ վերջին տվյալների, միրգը ձեռքա բերել իրա հարևան Սեդրակ Աղասյանի որդի Չանչուռ Սեդրակյանից Գումրի քաղաքի շուկայից, էս Չանչուռը էդ բերքը ձեռքա բերել Այրում սահմանային գյուղից իր ընկերոջ հոր ընկերոջից Սողոմոն Հայկազյանից, էս Սողոմոն Հայկազյանը էդի ծանոթներից մեկի որդի ազգությամբ վրացի Տոլիկի օգնությամբ ձեռքա բերել ազգությամբ վրացի Սադաշվիլից, որը իր հերթին այդ բերքը գնել է Թիֆլիսի շուկաներից մեկում ոմն Ոդիշվիլիից, որը իր հերթին այն ձեռք է բերել Դավիթաշվիլից, որը հանդիսանում է Փոթի քաղաքի քաղաքացի, սա էլ իր հեթին այդ բերքը ստացել է իր եղբոր քրոջ ամուսնու գյուղից ոմն Տոնաշվիլի կողմից: Երկարա չէ?
    Վերջին խմբագրող՝ Elmo: 16.12.2009, 17:35:

  10. #24
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասկանում եմ քեզ, սակայն չեմ հասկանում ինչի շատ ապրանք չեն բերում: Չնայած եթե քչով կարելի է ստանալ շատի շահույթ չեն բերի : Սակայն անհրաժեշտ է խթանել փոքր ու միջինին, այսինքն տնտեսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում գոնե մի քիչ հաշվի կառնվեն սպառողների շահերը:
    խթանում են էլի, չե՞ս տեսնում մարդիկ աթոռներին նստած օրենք են գրում, միջին ու փոքր բիզնես են զարգացնում ու չեն մոռանում իրանց գրպանների մասին, հարկային այնպիսի հրաշալի համակարգ ունենք, որ խոսքերն ավելորդ են, ամեն ինչ անում են, որ մարդիկ մենակ օրվա հացի փող աշխատեն, ուրիշ ոչ մի կոպեկ ավելի: Առևտրականն էլ մտածում է, եթե ինքը կարա 2 կտոր ապրանք վաճառելով ստանա նույնքան շահույթ ինչ որ 3-ի կամ 4-ի դեպքում, էլ ինչի՞ 4 կտոր բերի, ավել փող դնի գործի մեջ, հետևաբար ամեն ինչ նորմալա, արդարացված է տնտեսվարող սուբյեկտի վարած քաղաքականությունը, իսկ այ պետության վարածը ոչ թե քաղաքականություն է հանուն տնտեսության, այլ միայն պետական գրպանի լցման համար: Էլի քաղաքական մոտեցում ցույց տվեցի, բայց սա փաստ է, ես չեմ հորինում:

    Ինչի՞ դրսում հարկ վճարողը շահագրգռված է հարկը վճարելու համար, մարդիկ նորմալ աշխատում են, իսկ մեր հարկատուները ամեն ինչ անում են հարկերի վճարումից խուսափելու համար:
    Կարելի է մտածել ու այս պրոբլեմը լուծել, դրանից հետո էլ ամեն ինչ կուղղվի ու իր բնական հունի մեջ կընկնի:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  11. #25
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Էդուարդ_man-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորի համար հարմար առիթ է ավել փող աշխատելու ոչինչ չի վերահսկվում:
    իսկ ինչի՞ չաշխատեն եթե մարդիկ կարող են փող աշխատել ինչի՞ չաշխատեն

    Այդ վերահսկումն ի՞նչ ձևով պիտի իրականացվիդուք ինչպե՞ս եք մտածում կամ պատկերացնում
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  12. #26
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն սկսենք առաջին հարցադրումից, այո որոշ մասով բխում է վերջին կետը նախավերջինից, սակայն դրամավարկային քաղաքականությունը շատ ավելի լայն գործիքների շրջանակ ունի քան միայն դրամ/դոլար կարգավորումը:
    Իմ ասածը չբացառեցիր:
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գյուղմթերքի շղթայի հետ կապվածը համարում եմ հաջողված կատակ: Գիտես նենցա թվում, որ քեզ հեսա կհետաքրքրի թե ճապոնիայում, որ ատոմային ռումբ են գցել քանի մարդա մեռել, անունները ազգանունները, հայրանունները, պապիների, տատիների, թոռների, ծոռների, ծոռների ծոռների անուները: Իսկ մեր դեպքում բերեմ օրինակ, կոմիտասում տատուս տան մոտ միրգ վաճառող մի հատ եզդի Օնիկ կա: ուրեմն ես Օնիկը միրգը գնելա շուկայից, ավելի ճիշտ շուկայում աշխատող 5-դ տաղավարում նստած, տատու հետ աշխատող Թորիկից, էս Թորիկը իրա միրգը, որ վաճառելա էս օնիկին գնելա Երևանի մալաթիայի շուկայում գտնվող իր մորաքրոջ տղայի քրոջ ամուսնու հարսի աղբոր քրոջից Վարդուշից, էս Վարդուշը ըստ վերջին տվյալների, միրգը ձեռքա բերել իրա հարևան Սեդրակ Աղասյանի որդի Չանչուռ Սեդրակյանից Գումրի քաղաքի շուկայից, էս Չանչուռը էդ բերքը ձեռքա բերել Այրում սահմանային գյուղից իր ընկերոջ հոր ընկերոջից Սողոմոն Հայկազյանից, էս Սողոմոն Հայկազյանը էդի ծանոթներից մեկի որդի ազգությամբ վրացի Տոլիկի օգնությամբ ձեռքա բերել ազգությամբ վրացի Սադաշվիլից, որը իր հերթին այդ բերքը գնել է Թիֆլիսի շուկաներից մեկում ոմն Ոդիշվիլիից, որը իր հերթին այն ձեռք է բերել Դավիթաշվիլից, որը հանդիսանում է Փոթի քաղաքի քաղաքացի, սա էլ իր հեթին այդ բերքը ստացել է իր եղբոր քրոջ ամուսնու գյուղից ոմն Տոնաշվիլի կողմից: Երկարա չէ?
    Ես կատակ չեմ արել
    Ուղղակի գյուղմթերքների գների բարձրացումը պայմանավորել Օնիկով եւ այլնով, իմ կարծիքով, ճիշտ չէ: Բավականին լուրջ գործոններ կան, քան վերավաճառման փաստը, որ գների բարձրացման պատճառ են: Վերավաճառքը գնային շոկ չի առաջացնի: Ասենք, ի՞նչ կասես գազի գների բարձրացում, հարկային բարեփոխումներ եւ այլ գործոնների մասին: Չհավատաս, որ հասարակ գյուղացուն կամ սպեկուլյատորներին պետությունը թողնի գնային շոկեր առաջացնել:

    P.S. Ճապոնիան եւ այլն ավելորդ էին

  13. #27
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածը չբացառեցիր:
    Միայն դրամ/դոլար կարգավորումով չի կարելի պնդել դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ էր թե ոչ

  14. #28
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կատակ չեմ արել
    Ուղղակի գյուղմթերքների գների բարձրացումը պայմանավորել Օնիկով եւ այլնով, իմ կարծիքով, ճիշտ չէ: Բավականին լուրջ գործոններ կան, քան վերավաճառման փաստը, որ գների բարձրացման պատճառ են: Վերավաճառքը գնային շոկ չի առաջացնի: Ասենք, ի՞նչ կասես գազի գների բարձրացում, հարկային բարեփոխումներ եւ այլ գործոնների մասին: Չհավատաս, որ հասարակ գյուղացուն կամ սպեկուլյատորներին պետությունը թողնի գնային շոկեր առաջացնել:
    Նախ նշեմ , որ օրինակը ոչ թե վերաբերում էր հենց օնիկին ու Վարդուշին այլ քո հարցին, որը շատ տարօրինակ ինձ թվաց, ինչ էր նշանակում օրինակ բերել թե այդ շղթան երկար է: Ինչ վերաբերում է վերավաճառողներին, ապա այստեղ օնիկի տակ կարելի է հասկանալ լուրջ բիզնեսմենների, որոնք խեղճ Օնիկի նմաններին օգտագործելով փող են աշխատում , միևնույն ժամանակ թալանելով սպառողներին: Վերավաճառքը կարող է ավելի լուրջ բաների հանգեցնել, և նույնիսկ խորը գնային ցնցումների, հասկանում ես մենք ստեղ պարզացրած պայմաններով ենք խոսում սակայն այդ նույն մրգի, մսի, կոշիկի և այլնի բիզնեսը անում են լուրջ մարդիկ, որոնք փաստացի իրենց համար ապահովում են գերշահույթներ: Ինչ վերաբերում է գազի գնին,հոսանքի գնին իհարկե սրանք էլ են հանդիսանում գնային ցնցումների պատճառ, սակայն եթե խոսքը գնում է մասնավորապես մրգի շուկայի մասին, ապա ես չեմ հասկանում եթե գազի գինը բարձրանա, ասենք ճապոնիայից բերած խաղողի գինը ուղիղ ինչու պիտի բարձրանա: Հա կարելիա ասել, որ այդ նույն վերավաճառողը տեսնելով, որ իր տունը չի կարանալու տաքացնի, եթե նույն գնի վրա մնա , ապա սա ուրիշ հարցա: Ես կարող եմ ասել, որ գնային ցնցումները հետևանք են կոմպլեքս պատճառների և նշել, որ վերավաճառողների շղթան չի կարող հանգեցնել ցնցումների սխալ կլինի, այդ դեպքում ես քեզ կարող եմ հարցնել, բեր հիմնավոր փաստարկներ թվերով, որոնք կհիմնավորեն, որ ասենք մրգի գինը ավելի շատ փոխվել է, ոչ թե վերավաճառողների շղթայի մեծացումից այլ ասենք գազի գնի բարձրացումից? Հետո իսկ ուր է կառավարությունը, չէ որ հո 17-րդ դարի պետությունում չենք ապրում, որ ժողովրդի վրա 500 տոկոս հարկ դնեն, ասենք գազի թանկացում, ջրի, սնունդի տեսքով ու ասեն դե ապրենք: Ահա այստեղ է, որ պետք է արձագանքեն մեր տնտեսական բլոկի պատասխանատուները: Որոնք ունեն երկու տարբերակ կամ աշխատավարձները բարձրացնեն կամ գները իջեցնեն:

  15. #29
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչի՞ չաշխատեն եթե մարդիկ կարող են փող աշխատել ինչի՞ չաշխատեն

    Այդ վերահսկումն ի՞նչ ձևով պիտի իրականացվիդուք ինչպե՞ս եք մտածում կամ պատկերացնում
    Վերահսկում է պետք է լինի նրա համար, որ գնային որոշ դիապազոն լինի յուրաքանչյուր ապրանքի համար և ամեն մեկը իրա սրտի ուզածով չվաճառի
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  16. #30
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՜ր, գնե՜ր, սարսափելի ամանորյա գներ

    Մեջբերում Էդուարդ_man-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերահսկում է պետք է լինի նրա համար, որ գնային որոշ դիապազոն լինի յուրաքանչյուր ապրանքի համար և ամեն մեկը իրա սրտի ուզածով չվաճառի
    բայց ես հարցնում էի ի՞նչ ձևով պիտի իրականացվի այդ վերահսկումըես համաձայն եմ որ պիտի լինի, բայց ինչպե՞ս
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորյա երգեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 25.12.2019, 18:09
  2. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  3. Համերգային տոմսերի գներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2010, 06:42
  4. Ավտոյով Ռուսաստան չգնաք, սարսափելի է
    Հեղինակ՝ Geox, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2010, 21:19
  5. Ամանորյա հարցում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.12.2009, 21:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •