«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը թողարկել է «Հայաստանի Դեղին Էջեր» բջջային հրատարակումը: Այն իրենից ներկայացնում է Java հավելված (ծրագիր)՝ նախատեսված բջջային հեռախոսների համար: Պարունակում է տեղեկություններ մոտ 3000 Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպությունների մասին: Ծրագիրն անվճար է: Ես ինքս օգտվում եմ ու շատ հարմար է, հատկապես. հենց դուրսն եմ ու շտապ համար ա պետք լինում, միանգամից բջջայինիս ծրագրով նայում եմ:
Բջջային հրատարակման ընդհանուր նկարագիրը
1. ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանումով
2. հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարել ընտրված կազմակերպությանը
3. եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն
4. թողարկվում է տարեկան 3 անգամ
5. ծավալը՝ 200 կԲ
6. ծրագիրն անվճար է
Ծրագրից օգտվելիս ինտերնետ չի պահանջվում:
Ծրագիրը կարելի է բեռնել www.spyur.am/mobile հասցեից: Վերջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է 2500-ից ավելի բեռնում:
Բջջային հրատարակման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Էջանիշներ