User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա

    Ճիշտն ասած վաղուց էի ուզում այս թեման ստեղծել, բայց ամեն օր վաղվան թողնելով մեկ տարի ուշացա:

    Խոսքը գնում է այլընտրանքային էներգետիկայի մասին: Ամեն օր, կամ համարյա ամեն օր մենք լսում ենք այլընտրանքային էներգետիկային անցնելով բնության փրկության մասին: Բայց ոչ ոք լրջորեն չի էլ տիտարկել այլընտրանքային էներգետիկայի ՈՐՈՇ տեսակների կործանարար ազդեցությունը բնության վրա:
    Իհարկե որոշ այլընտրանքային էներգոկայաններ իրոք անվտանգ են, կամ գոնե 0-ի ձգտող վտանգավորության աստիճան ունեն, բայց դրանցից որոշները ավելի սարսափելի են բնության համար, քան քարածուխով աշխատող ՋԷԿ-ը:

    Ներկայացնեմ մի քանիսը, իսկ մնացածը ընթացքում կքննարկենք թեմայում:

    Քամու ուժի օգտագործում:
    Բավականին շատ են թմբկահարում քամու հողմակներով էլեկտրոկայանների կառուցման ծրագրերը: Նույնիսկ որոշ բնապահպանական կառույցներ են 2 ձեռքով կողմ այս ծրագրին, բայց նրանք կամ չեն գիտակցում հողմակների ավերիչ ուժը, կամ չեն ուզում գիտակցել:
    Ընթերցողի մոտ հարց է առաջանում: Իսկ ինչո՞վ են վնասակար առանց այրման ու ծխի, առանց վնասակար ու ռադիոակտիվ արտանետումների «անմեղ» հողմակները:
    Պարզաբանեմ:
    Նախ հողմակները տեղադրվում են ոչ թե մի քանի հատով, այլ մի քանի տասնյակից, մինչև մի քանի հարյուր հատանոց խմբերով: Փաստացի ստեղծվում են հողմակների արտեր: Այսինքն նրանք զբաղեցնում են հսկայական տարածքներ:
    Սկսենք նրանից, որ իրենց արգելախող ուշով նրանք բավականին թուլացնում են քամու բնական ուժն ու արագությունը, այն վերածելով էլեկտրոէներգիայի: Բայց քամին ինքնանպատակ չի փչում, ինչպես ամեն ինչը ինքնանպատակ չէ բնության մեջ: Քամիների նորմալ ընթացքը խախտելու հետևանքները բավականին զգալի են: Սկսած միկրոկլիմայական փոփոխություններից, մինչև բույսերի սերմերի վատ տարածում, որը կարող է առաջացնել որոշ բույսերի քանակության կտրուկ նվազում:
    Բայց սա չարիքի փքրագույնն է: Առավել հսկայական հարվածը գալիս է աղմուկի և վիբրացիայի տեսքով: Հողմակները սարսափելի աղմուկ ու վիբրացիա են ստեղծում հողում: Ու ոչ միայն իրենց տեղակայման շրջանում, այլ նաև մի քանի կիլոմետր շառավղով: Վիբրացիան տարածվելով հողի մեջ ստիպում է այնտեղ բնակվող միջատներին հեռանալ տվյալ տարածքից: Ո՞ր մի իրեն հարգող միջատը կապրի այդպիսի վիբրացիայի պայմաննրում: Բայց միջատները հողը քանդող, փխրեցնող, օդանցներ բացող միակ արարածներն են: Նրանց հեռանալը բերում էհողի կարծրացման, իսկ կարծր հողում բույսերը չորանում են: Այսինքն հողմակները իրենց շրջակայքում հսկա անապատ են ստեղծում:
    Էկոհամակարգը խախտված է: ևս մի քանի տարի և այս փսփոխությունների հետևանքները դառնում են ահռելի:

    Երկրաջերմային էլեկտրոկայաններ:
    Բազմաթիվ «բնապահպաններ» էլ պնդում են, որ երկրի ընդերքի ջերմության օգտագործումը լավ գաղափար է: Այո լավ գաղափար է, եթե ցանկանում եք խախտել երկրի ջերմային բալանսը, և ապակայունացնել երկրի արտաքին շերտը: Զրկելով ընդերքը ջերմաստճանից, մենք այն կդարձնռնք ավելի կարծր, իսկ ավելի կարծքր ապարները չեն կարող այնպես տեղաբաժված մնալ, ինչպես որ կային տաք վիճակում: Այսինքն ընդամենը մի քանի տարում նրանք կխզվեն: Ապարների հանկարծակի խզումը մեզ բոլորիս ծանոթ երկրաշարժն է: Այսինքն մի քանի տարում ձեր սարքած երկրաջերմային էլեկտրոկայանը կփլվի երկրաշարժից: Եվ ոչ միայն էլեկտրոկայանը, որովհետև երկարկեղևի ապակայունացումը երբեք լոկալ բնույթի չի լինում: Անկանխատեսելի երրաշարժերի մարդածին աղբյուրը իրենց հենց այդպես էլ կպահի՝ անկանխատեսելի:
    Բացի վերը նշվածը: Երկրի ընդերքի ջերմաստիճանային խախտումը իր հետ կբերի բուսականության և տվյալ պայմաննրում տիպիկ միկրոօրգանիզմների մահվան, որը իր հետ կքանդի սննդի շղթան, իր բոլոր հետևանքներով:

    Մակընթացային էլեկտրոկայաններ:
    Այստեղ բավական է ընդամենը մեկ բան նշել: Մակընթացությունն իր հետ ափ է բերում ծովային ու երկկենցաղ կենդանիների սնունդը: Մակընթացային ալիքները բազմաթիվ միջատներ են ափ հանում, որոնցով մի քանի հարյուր տեսակ այլ կենդանիներ են սնվում: Կանգնեցնելով մակընթացությունը, մենք նրանց պարզապես սովի կմատնենք: Իսկ քանի՞ կենդանիներ են սնվում այդ կենդանիներով: Դժվար է հաշվել: Սննդի շղթան կրկին կքանդվի:

    Իհարկե ցուցակը այսքանով չի սահմանափակվում:
    Հոռետեսության նոտան թեմայից հանելով ասեմ, որ այլընտրանքային իսկական էներգիայի աղբյուր ներկա պահին հանդիսանում է արեգակնայինը, բայց դեռ մենք չենք սովորել շահավետ ծրագրեր իրականացնել: Արեգակնային մարդկոցները դեռևս իրենց ինքնարժեքից աննշան ցածր էլեկտրոէներգիա են արտադրում, մինչև վերջնական շարքից դուրս գալը: Իսկ սպառված մարդկոցի ուտիլիզացիան բնության վրա ավելի թանկ է նստում, քան ասենք 2 տարի աշխատած ուրանի մարդկոցինը: Նույն հաշվարկով ուրանը 100 ապատկի ավելի շատ է հոսանք արտադրում, քան արեգակնային մարդկոցը:

    Շարունակեք թեման: Ընդունվում են քննադատություններ և դիտողություններ:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.12.2009), ministr (14.12.2009), Արիացի (14.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 144
    Վերջինը: 22.10.2019, 11:12
  2. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  3. Այլընտրանքային վառելիք
    Հեղինակ՝ ars83, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 03.05.2009, 22:07
  4. Այլընտրանքային հասարակություն
    Հեղինակ՝ Հետաքրքրասեր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.04.2008, 00:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •