User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: «Ծիածանագույն ոտանավորներ»

  1. #16
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչքա՞ն, ինչքա՞ն, ինչքա՞ն դիմադրել,
    Ինչու՞, ինչու՞, ինչու՞ տանջվել,
    Ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս պայքարել,
    Ու մինչև ե՞րբ դիվոտած ապրել:

    Ու մինչև ե՞րբ լսել անսահման,
    Անսկիզբ, անվերջ այս երկար շղթան,
    Ամենուր, անընդհատ, ամենքից
    Իմ այդքա՜ն մեծ թերության մասին:

    Լսել ու լռել, հասկանալ՝ չասել,
    Ապրել ու չապրել, լինել կամ չլինել,
    Դիմանալ, պայքարել, անվերջ դատվել,
    Եվ միևնույնն է. Անընդհատ կրկնել...

    Այսպիսով վե՛րջ, վե՛րջ ամեն ինչին,
    Կգնամ, կամպրեմ մենաստանում
    Իմ մտքերով անհոգ աշխարհում,
    Դարդոտ կյանքովս, բայց առանց դարդի:

    Թույլ տվե՛ք քնել ու վերածնվել,
    Ապրել իմ սիրով ու կյանքով բազմատենչ,
    Թույլ տվե՛ք թռչեմ դեպ անսահմանություն,
    Վիրավոր ճախրե՜մ, երգե՜մ ու երգե՜մ...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (15.12.2009)

  3. #17
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ներում եմ բոլորիդ

    Ես ներում եմ բոլորիդ ու տխրում եմ իմ մեջ,
    Վերագրում եմ ինձ մեղքեր, որոնք դուք եք գործել,
    Ներում եմ ձեզ, մարդի՛կ, բայց երբեք ինձ չեմ ներում,
    Խոնարհում եմ ես գլուխս՝ ինչպես մեղսագործ:

    Ու քայլում եմ ես տխուր, ոչ մի կերպ ինձ չեմ ներում,
    Ես ձեզ լավ եմ հասկանում, ինձ երբեք չեմ հասկանում:
    Ձեզ տալիս եմ ես այն սերը, որը դուք եք միշտ փնտրում,
    Դուք ինձ սխալ եք հասկանում, իսկ ես երբեք ինձ չեմ ներում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.12.2009), Farfalla (15.12.2009), Yevuk (15.12.2009)

  5. #18
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայրիկ

    Մի մանուկ՝ ծվարած
    կիսափուլ ներքի մոտ,
    Խաղում է քարակույտի
    Ու ավազի հետ:
    Նա ունի մի իղձ,
    Մի մեծ ցանկություն.
    Գտնել մայրիկին իր բարի:

    Տղան հիշում է, երբ
    նստած խավարում՝
    Սևացած վառարանի մոտ,
    Մայրը խրատում էր իրեն,
    Իսկ ինքը խռով
    հայացք էր նետում ու
    թաքուն լալիս,
    Քիթը վեր քաշում:

    Բացում էր դուռն ու
    Անտես փախչում,
    Որ չլսի անդադար
    Հանդիմանանքը մոր:
    Իսկ հիմա հիշում է,
    Ափսոսում, որ
    Մոռացել է մոր
    Դիմագծերը քնքուշ...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (15.12.2009), Yevuk (15.12.2009), Լուսաբեր (15.12.2009)

  7. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ծիածանագույն ոտանավորներ»

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայից փոքրիկ շեղում:

    «Ես կրկին փակում եմ աչքերս» գրելուց մի քանի ամիս անց, շատ անսպասելի, ծնվեց մեղեդին:
    Իմ ամենասիրելի երգերից է հիմա, որ ցանկացած տրամադրության ժամանակ էլ երգում եմ:
    http://www.youtube.com/watch?v=i41wdk7rCUE
    Որպես բանաստեղծություն՝ դուրս չեկավ , բայց երգը շա՜տ հավանեցի։ Լուսավոր, ջերմ ու պուպուշ երգ էր։ Ձայնդ էլ է շատ լավը։
    Սեյվ արեցի, որ պարբերաբար լսեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.12.2009), CactuSoul (15.12.2009), Chuk (16.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  9. #20
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես բանաստեղծություն՝ դուրս չեկավ , բայց երգը շա՜տ հավանեցի։ Լուսավոր, ջերմ ու պուպուշ երգ էր։ Ձայնդ էլ է շատ լավը։
    Սեյվ արեցի, որ պարբերաբար լսեմ։
    Շնորհակալ եմ:

    Ճիշտն ասած, նույնիսկ ես էդ երգը պարբերաբար յութուբում լսում եմ, ո՛չ իմ համակարգչից: Ինքս էլ հաջողված երգերիս շարքն եմ դասում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. #21
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն եմ խնդրում, որ 16-րդ գրառման բանաստեղծության վերնագիրը մաթեմատիկական տեսքով է ու շատերին անհասկանալի: Ուղղակի չուզեցա խմբագրել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. #22
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և ես

    Օ՜, ինչքա՜ն տարօրինակն է նա,
    Այդքա՜ն հասարակ ու սովորական,
    Եվ այդքա՜ն արտասովոր ու անբացատրելի,
    Այդքա՜ն մատչելի ու այդքա՜ն հեռու:

    Կախարդուհի՜ է նա, սրտակեր հրեշտակ,
    Ավելի ճիշտ` սիրտ կոտրող հրեշտակ:
    Գեղեցիկ, հմայիչ ու շատ խելացի է նա,
    Լեզվի ճկունության, մտքի առոգանության վարպետ:

    Իդեալի իսկական բնութագրիչ:
    Աշխարհն էլ տաս, քոնը չի լինի երբեք:
    Անվե՜րջ, անսահմա՜ն մտքերի կարաս,
    Դրախտի բնակիչ – ահա և ես`
    Հրեշտակ Անուն Ազգանունս:



    Հ.Գ.Անհամեստ հումոր է ստացվել:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 15.12.2009, 22:31:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (15.12.2009)

  13. #23
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ

    Օ՜, զգացմունքներ,
    Հիմար ու անիմաստ զգացմունքներ,
    Կորչե՛ք գրողի ծոցը վերջապես:

    Սե՜ր, դատարկ,
    Այդքան ավելորդ ու այդքան ցանկալի,
    Ձգողություն ու վանողություն միաժամանա՞կ....

    Կարոտ, տաղտկալի,
    Երկար ու ձգված վայրկյաններ,
    Ծախսված ժամանակ շվայտորեն վատնված թանկարժեք կյանքի….

    Մտքեր, ձանձրալի,
    Ապուշ, անհեթեթ, ուղեղի անվերջությունը լցնող,
    Անդադար, անհանգիստ, անցյալի աղբակույտով գերբեռնված:

    Ջա՜զ, երազանք,
    Տխրության փրկիչ, կյանքի երգիչ,
    Ականջներով ուղեղը լցվող միակ մաքրող լուծույթ:

    Քաղաքականություն,
    Ամեն ինչ քանդող, կառուցող,
    Կեղծ ճիշտ ու սուտ, փոփոխական կեղտ:

    Ու՞ր ես, կյանք,
    Դե գրկի՛ր ինձ….
    …. Չհեռանա՛ս այլևս:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (17.12.2009)

  15. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Ծիածանագույն ոտանավորներ»

    Հրեշտուկս, գիտես, ես գրածներիդ գեղարվեստական արժեքը բարձր չեմ գնահատում, բայց դրանք իմ համար շատ անուշն են, որտև երգեցիկ են, անուշ են ու... քո մի մասն են... արդեն իմ մի մասն էլ են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (16.12.2009), Ֆոտոն (16.12.2009)

  17. #25
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրեշտուկս, գիտես, ես գրածներիդ գեղարվեստական արժեքը բարձր չեմ գնահատում, բայց դրանք իմ համար շատ անուշն են, որտև երգեցիկ են, անուշ են ու... քո մի մասն են... արդեն իմ մի մասն էլ են
    Ի՜նչ մեղմ եք վերաբերվում: Ոչ մի քննադատություն չկա:

    Շնորհակալ եմ, Չուկ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. #26
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ծիածանագույն ոտանավորներ»

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՜նչ մեղմ եք վերաբերվում: Ոչ մի քննադատություն չկա:

    Ջուլ ջան, եթե ուզում ես քննադատեն, այ սենց լուրջ դեմքով սկսի մտածել գրող դառնալու մասինպիտի որ օգնի

    Ջուլ ի՞նչ քննադատություն պիտի լինի, առաջին հերթին հենց դու ես հասկանում, որ դրանք գրում ես պարզապես գրած լինելու համար /համենայն դեպս ես տենց եմ հասկացել, կներես եթե սխալ եմ
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  19. #27
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ծիածանագույն ոտանավորներ»

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Ջուլ ջան, եթե ուզում ես քննադատեն, այ սենց լուրջ դեմքով սկսի մտածել գրող դառնալու մասինպիտի որ օգնի

    Ջուլ ի՞նչ քննադատություն պիտի լինի, առաջին հերթին հենց դու ես հասկանում, որ դրանք գրում ես պարզապես գրած լինելու համար /համենայն դեպս ես տենց եմ հասկացել, կներես եթե սխալ եմ
    Հասկացա:
    Քննադատվելու համար պետք է ինձ գրող հայտարարեի, չէ՞:

    Գրում եմ, բայց գրող չեմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. #28
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տափակ ոտանավոր դնեմ: Բլթի պես մի բան: Ուղղակի ԱՄՆում աշխատելիս ավելին հնարավոր չէր. միտքս տափակացել էր:

    ***

    Ինչպես ուտելիքն է ամերիկյան
    Դարձնում մարդկանց փքված ու հիմար,
    Այնպես նաև միտքն է բոլորում,
    Սահմանափածում լոկ աշխատանքով:

    Ինչքան ավելի շատ ես աշխատում,
    Այլևս ուրիշ բան մտածել չի ստացվում:
    Բոլոր-բլոր մտքերը միմիայն պտտվում են
    Աշխատանքի շուրջն անընդհատ:

    Ինչքան շատ ես խրվում այդ բոլոր
    Հիմար մտքերի մեջ անիմստ,
    Չես կարող դուրս գալ այդ անմեղ խցից՝
    Զգալով ամենայն ապուշն աշխարհիս:

    ***

    Ախր հայը ուրիշ բան ա,
    Ախր հայերենն ուրիշ քաղցրություն ունի,
    Ախր հայի չի ասում «պանիր՜ր»,
    Հայը ասում ա՝ «մի հատ նայեք ստեղ»...

    Ախր հայը ապուշ չի,
    Ախր հայը գրպանի ժպիտ չունի,
    Ախր հայը սրտանց ա ժպտում,
    Հայը համ էլ էդքան չաղ չի լինում:

    Իսկականը հայը գիտի, որ էս՝ Ամերիկան
    Երկիր չի, ու ստեղ էլ մնալու տեղ չի,
    Հայի կնճիռները գրպանի ժպիտից չեն,
    Այլ զգացմունքի հետքեր են...

    Հ.Գ. Ներողություն եմ խնդրում: Խնդրում եմ չնեղանալ անկապ մտքերիցս: Հիմա ես հեչ էդպես չեմ մտածում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  21. #29
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց մեկը: Այն արագ պետք չէ կարդալ՝ կարծում եմ: Մեղեդային նվագակցություն էլ ունի (ո՛չ թվային տեսքով, դեռ): 7 մասից է բաղկացած: Անձամբ կարդում եմ շատ դանդաղ, բառ առ բառ:

    Խաբկա՞նք, թե խաբեություն
    14.2.2006թ


    1
    Խաբկա՞նք, թե խաբեություն,
    Ինքնակա՞մ, թե թելադրանքով,
    Կամա՞, թե ակամա,
    Այսպես՞, թե այնպես:
    Ծնվում, ապրում, ուտում, քնում
    Եվ նույն հաջողությամբ մեռնում:

    Ձանձրու՞յթ, իհարկե ոչ, իմ կյանքը չի կանգնում,
    Տխրությու՞ն, միգուցե, թեև մասնակիորեն պատճառաբանված,
    Հուզմու՞նք, թերևս առանց դրա անհնար է,
    Սե՞ր, դա է կյանքի շարժիչ ուժը,
    Բոլորն իրար հե՞տ, գուցե մոտ է դա:

    Հանգստություն, անբնական հանգստություն՝
    Գիտակցական աշխարհի ներմուծմամբ,
    Լա՞վ, թե վատ, ճի՞շտ, թե սխալ,
    Բնակա՞ն, թե կեղծ,
    Այսպե՞ս, այնպե՞ս, այլապե՞ս..

    Կարծես մթագնած գիտակցություն,
    Բայց, սխալ է, ամենն այնքա՜ն պարզ է,
    Այնքա՜ն բնական, ոչ մի պայմանի խախտում չկա.
    Գոյություն ունի, անընդհատ է, բխում է, չի հակասում, ակնհայտ է ….

    2
    Բոլորը քաջատեղյակ են,
    Լուրերը դաշտի պես տարածվում,
    Ազդում, փոխում ուղղությունը,
    Շրջանցում, անցնում, մարում, ուժեղանում ….

    Հեռու՜, հեռու՜, …
    Հանգի՜ստ ու հանդա՜րտ,
    Ջեր՜մ ու մշտախաղա՜ղ,
    Լույս, ճառագայթ, էներգիա, լիցք,
    Ամեն ինչի տարածում, ամեն-ամենի,
    Կարծես վերադրված ալիքների
    սկզբունքով կյանքը անընդհատ
    ծորում է անվե՜րջ, անվե՜րջ …


    3
    Չափազանց շփվող ու չափազանց ինքնամփոփ,
    Չափազանց ջերմ ու չափազանց սառը,
    Չափազանց հանդարտ ու չափազանց փոթորկուն,
    Չափազանց թեթև ու չափազանց խորը,
    Չափազանց պարզ ու չափազանց բարդ,
    Բոլորը միասին, միաժամանակ, …, չափազա՜նց …




    շարունակելի
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (17.12.2009)

  23. #30
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն...



    4
    Այսօր այսպես, վաղն այնպես,
    Մի օր մի պես, ուրիշ օր՝ ուրիշ,
    Կյանք, տատանում, փոփոխություն,
    Անջատված ջերմություն և հաճույք:
    Հաճույք ամեն ինչից, ամենտեղ, անընդհատ:

    5
    Տենչ, սպասում, հաճույք, …
    Տխրություն, կարոտ, հաճույք, …
    Ուրախություն, սեր, հաճույք, …
    Հուսաաբություն, ցասում, …

    Վերածնունդ, երջանկություն,
    Կյանք, վայելք, տե՛ս լավը,
    Ճիշտը, անմտություն,
    Անմտությու՜ն, հաճու՜յք ու
    Էլ վերջ չկա, հասա՛ր, մի՛ կանգնիր:

    6
    Միգուցե փորձես, կատարվի,
    Մի՛ հեռացիր, փորձիր, ես քեզ կօգնեմ,
    Դու ուզում ես, կարող ես, մի՛ կարկամիր,
    Կյանքից չես փախչի, ես կյանքն եմ,
    Կանգնի՛ր, ես քեզ կյանք կտամ, սեր,
    Լույս, էներգիա վերերկրային, երկնային,
    Ես ամենուր եմ, որ օգնեմ քեզ,
    Թուլացի՛ր վերջապես:

    7
    Փնտրիր քո մեջ քեզ,
    Հասիր ինքդ քեզ ու քո բնությանը,
    Գտիր հրաշքը, բնության հրաշալիքը,
    Դա քո մեջ էլ կա,
    Հեռու տեղեր զուր մի՛ փնտրիր,
    Դա քո մեջ է, …


    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զավեշտային ոտանավորներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.04.2009, 20:56
  2. Ոտանավորներ «Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ»
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.02.2007, 12:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •