Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբում մտածում էի, որ նման թեմա բացեմ, սիրածս երգչին անտեղի հարվածների տակ եմ գցելու, դե այստեղ Ֆրեդի Մերկուրի ու Սթիվի Ուանդեր են լսում, բայց հետո տեսա, թե ինչ կինոներ են քննարկվում կինոյի բաժնում, ինչ ստեղծագործողներ են քննարկվում գրականության բաժնում, որոշեցի, որ ես էլ իմ սիրած երգչի մասին թեմա բացեմ, որում կգովերգեմ նրան, երգերից կտեղադրեմ, իսկ մյուսներն էլ, թե ինչ կարծիք կհայտնեն, իրենք գիտեն… Մի խոսքով, ես էլ զուրկ չեմ արատավոր հակումներից Առաջ ժամանակակից ու առաջադեմ երևալու համար ես էլ չէի սիրում Արամ Ասատրյան, քիչ է ասել՝ չէի սիրում, բայց հետո պարզեցի, որ իրականում՝ մտքիս մեջ անընդհատ իր երգերն են, և ինչքան էլ բարձրաձյնեմ, թե Փինք Ֆլոյդը վերջն ա, ու իսկապես վերջն ա, իմ վերջը Արամ Ասատրյանն ա:
Երգերը վատը չեն շատերն են սիրում Արամին,միայն համաձայն չեմ գուսան կոչման հետ,հա շատ շատ երգեր ունի,բայց կան երգեր որոնք թուրքական երաժշտություն ունեն: