386 պտույտ պտտաձողի վրա. Գինեսի ռեկորդակիր Հայկ Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանից ավտոմեքենա ստացավ
Այսօր, հունիսի 10-ին Ա.Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկեց «Ալբերտ Ազարյանի անվան գավաթ» մրցաշարը:
Մրցաշարի բացման ժամանակ 14-ամյա Հայկ Պետրոսյանը պտտաձողի վրա կատարելով 386 պտույտ՝ սահմանեց նոր միջազգային ռեկորդ, որն էլ նվիրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որին ի պատասխան ՀԱՕԿ նախագահը ռեկորդակրին նվիրեց ավտոմեքենա ՝ մաղթելով նոր հաղթանակներ եւ նվաճումներ:
Պետրոսյանի ռեկորդը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
News.am
Էջանիշներ