Աշխարհի ամենամազոտ մարդը:
Վիկտոր Լարրի Ռամոս Գոմես Մեքսիկայից- մարմնի 98% մազապատ է, միայն ձեռքի ափերն են զերծ մազածածկույթից:
Чеширский КотЭ
Ամենամեց կատուն
Կրոնը հավատի շինծու փոխմիջոցն է:
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՐ ՄԱՐԴԸ ՆԻՀԱՐԵԼ Է 230 ԿԳ-ՈՎ
«Գինես»-ի գրքի տվյալներով, աշխարհի ամենագեր մարդը` 42-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն է: Նա այժմ նիհարել է 230 կգ-ով: Մինչ այդ Մանուելը կշռում էր 570 կգ:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նա մշտապես գամված էր Մոնտերիերում գտնվող իր բնակարանի անկողնում: Մանուելը սկսել է նիհարել 2 տարի անընդմեջ դիետա պահելու հետևանքով: «Ես պատրաստվում եմ մեծ երեկույթ կազմակերպել և դուրս գալ զբոսանքի»,- հայտարարել է Ուրիբեն:
Ի դեպ, նկարը ակումբում կա
http://www.akumb.am/showpost.php?p=1876282&postcount=85
Աբելյան (13.01.2010)
Աշխարհի ամենափոքր մարդը՝ Խագենդրա Տապա Մագարը, վերջերս տոնել է իր 18-ամյակը: Նա այդ հիշարժան իրադարձությունը տոնել է ընտանիքի և ընկերների հետ Հիմալայներում գտնվող փոքրիկ գյուղակում:
Խագենդրա Տապայի հասակը 60 սմ է, քաշը՝ 4,6 կգ: Նա ավելի ցածրահասակ է, քան Գինեսի ռեկորդների գրքի ներկայիս տիտղոսակիր Խե Պինգպինգան, որի հասակը 73 սմ է: Աշխարհի ամենացածրահասակ մարդու երազանքը Գինեսի գրքում հայտնվելն ու ամուսնանալն է:
«Առաջին հերթին՝ կցանկանայի հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, այնուհետև երբ հայտնի և հռչակավոր դառնամ, ինձ հետ ամուսնանալ ցանկացողների թիվը կմեծանա»,- հայտարարել է Խագենդրա Տապան:
Նա բազմիցս հայտ է ներկայացրել Գինեսի գրքում գրանցվելու համար, սակայն մերժում է ստացել անչափահաս լինելու պատճառով:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Դավիթ Ֆահրադյանը` Գինեսի ռեկորդների գրքում
Երեկ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված մարմնամարզության ռեկորդակիր, նույն բուհի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանի` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն:
Հարկ է նշել, որ ԵրՊԼՀ-ն Գինեսի կենտրոնական գրասենյակի հասցեով համապատասխան նամակ էր ուղարկել դեռևս 2009 թ. ամռանը` Դավիթ ֆահրադյանի ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար: Նա «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ:
Նախորդ ռեկորդը նա սահմանել է Հայաստանում` գրանցվելով «Հայկական դյուցազնագրքում»: Գինեսի գրքում գրանցման ենթակա համաշխարհային ռեկորդի սահմանման Ֆահրադյանի փորձն արձանագրվել է տեսաժապավենի վրա և ուղարկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման հանձնաժողով:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանում երկար սպասեցին պատասխանին: Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Դեկտեմբերի վերջին երևանյան բուհն ստացավ ռեկորդը հաստատող վկայականը…
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Լավ կլինի, որ իմանանք թե ինչպես է առաջացել գինեսի գիրք ստեղծելու գաղափարը:
1951թ. նոյեմբերին սըր Հյու Բիվերը` իր ընկերներով որսի է դուրս գալիս Իռլանդիայի Սլենի գետի մերձակայքում:Որսորդներին չի հաջողվում խփել ոսկեգույն դաշտակտցար: Անհաջողակ որսորդները նույն օրը հավաքվելով սեղանի շուրջը, աշխատում էին իրենց անհաջողությունը կապել ոսկեգույն դաշտակտցարի թռիչքի բարձր արագության հետ: Եվ անսպասելիորեն նրանք պարզեցին, որ չկա այնպիսի տեղեկատու,որը պատասխանի իրենց հուզող հարցին.արդյոք այս թռչունը աշխարհի ամենաարագ թռչող թռչունն է: 1954 թ. նման մի վեճ ծագեց ցախաքլորի վերաբերյալ: Սըր Հյու, որը <<Գինես>> հրատարակչության կառավարիչ-տնօրենն էր, մտածեց, որ նմանատիպ հարցեր հետաքրքրում են նաև շատ մարդկանց:
1954թ. սեպտեմբերին սըր Հյուն հանդիպեց Լոնդոնի լրատվական գործակալության ներկայացուցիչներին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք, նրանք օգնել ռեկորդների գիրք ստեղծելու գործում:Արդյունքը եղավ այն, որ լոնդոնում բացվեց հատուկ գրասենյակ և սկսվեց աշխատանքը:Գրքի առաջին օրինակը` 198 էջանոց, լույս տեսավ 1955թ. օգոստոսի 27-ին:Ընդհանուր առմամբ գիրքը լույս է տեսել ավելի քան 35 լեզվով և ունեցել է 300-ից ավելի հրատարակություն: Վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ, որոնք եթե իրար վրա դասենք, կստացվի Էվերեստից 200 անգամ բարձր մի <<լեռ>>:
Գինեսի ռեկորդների գիրքը իր սեփական ռեկորդն էլ է սահմանել: Այն աշխարհի գրադարաններից ամենաշատ գողացված գիրքն է:![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.01.2010, 17:47:
I may be paranoid but no android!
Աշխարհի ամենաբարակ մեջք ունեցող կինը
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Այս մարդը իր վրա կրում է 227 հատ շապիկ
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
A.r.p.i. (28.01.2010), Jarre (31.01.2010), Kuk (23.03.2010), StrangeLittleGirl (12.11.2010), Ungrateful (23.03.2010), Yeghoyan (28.01.2010), Աբելյան (23.03.2010), Մանուլ (13.06.2011), Ռուֆուս (28.01.2010)
Աշխարհի ամենաթանկարժեք բջջայինը, որի արժեքը կազմում է 1000 000 Եվրո, այն պատված է բազմաթիվ ադամանդներով
![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ամենամեծ օժիտը իր աղջկա համար տվել է Կոլումբիական մեծահարուստ Սիմոն Պատինյոն (1861-1947) : Այդ օժիտը հավասար է եղել ութ միլիոն ֆունտ ստեռլինգի:![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աբելյան (23.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ