Մի քիչ համաձայն չեմ, որովհետև էնքան էլ պոպուլյար ստեղծագործություններ չեն: Այսինքն, կան պոպուլյարներ, բայց ամենաները չեն էլի: Դե հա, եթե ինձ ասեին կազմի ըստ քեզ 500 լավագույն երգերի ցուցակը, հաստատ լրիվ ուրիշ տեսք կունենար, հաստատ մի 50-ը Ալանիս Մորիսեթ կլիներ, 50-ն էլ Թորի Ամոս, հաստատ էդ աստիճանի ազգային խտրականություն չէի դնի, բայց այդքանով հանդերձ երբեք չէի պնդի, թե օբյեկտիվ եմ, ավելին՝ կնշեի, որ ամենայն սուբյեկտիվությամբ եմ աշխատել: Իսկ այ այս ցուցակն իմ աչքին հնարավորինս օբյեկտիվ է երևում, թեկուզ նկատվում է, որ ավելի մեծ շեշտ է դրված 60-70-ականների երաժշտության վրա:
Էջանիշներ