Ընկերներ չեմ ասի շատ ունեմ, բայց ունեմ բավականին, որ նրանց մի քանի խմբերի բաժանեմ, ասենք ինչպես ` "քաղաքացիական ընկերներ" (էտ մեր նիկն է), դպրոցական, բարեկամ-ընկերներ, կոլեգաներ, արշավական ... ու էտպես շարունակ: Իրանք բոլորն էլ իմ մի մասնիկն են կազմում: Հետաքրքիր բան եմ նկատել իմ մեջ. եթե մեկի հետ շփվում եմ, ու ինքն անտարբեր է ինձ շրջապատող առարկաների ու որ կարևորն է ընտանիքիս հանդեպ, իրան երբեք ընկեր չեմ կոչում, ուղղակի ծանոթ: Ամեն մեկի հետ ուրիշ շփում է, տարբեր է:
Բայց անկեղծ կասեմ. ես չունեմ մի ընկեր, ում հետ ես ամբողջովին բաց եմ ու ես ինչ-որ բան չեմ թաքցնում: Կարծում եմ, որ բոլորն էլ կհասկանան:Կան բաներ, որ մարդ մենակ ինքն իր հետ է քննարկում, խոսում, վերլուծում, դնում-վերցնում, անկեղծանում:
Հնարավոր չի գտնել մեկին, որ ամբողջովին քեզ բացահայտած լինի. ինքդ քեզ չես բացահայտում մինչև վերջ, ուր մնաց խեղճ ընկերը:
Էնպես, որ շատ բաներ պետք չի պահանջել ընկերներից, ուղղակի պետք է լինել անկեղծ ու ինչքան հնարավոր է բնական, առանց դիմակնկերի, որ ընկերություն լինի իսկականից:
Էջանիշներ