Ինչքանով հասկացա, թեման առաջարկում է միասին դուրս բերել ընկեր բառի էությունն ու սահմանումը:
Ընկերն ինձ համար այն մարդն է, որին կարող եմ մտքերս հայտնել, կիսվել, վստահ լինել, որ կիսվելուց հետո չեմ «տուժի» (մի քիչ կոպիտ ասացի, բառը չեմ գտնում): Ընկերոջից կկարողանամ մի բան խնդրել: Ընկերոջը ուրախության ու տխրության պահին անմիջապես կկանչեմ ինձ մոտ՝ վստահ լինելով, որ չի արհամարհի: Երբեմն էլ իմ գործած սխալներից երես չի թեքի, կհասկանա:
Մի ընկեր ունեմ, որին ամիսը մեկ եմ տեսնում, հեռախոսով էլ ուշ-ուշ ենք խոսում: Անցյալ տարի նույնիսկ իրար հետ կապ չենք ունեցել, հետո՞ ինչ: Բայց առաջին առիթից էլ մեր կապը ակտիվացավ, կարծես հեչ էլ չէր ընդհատվել:
Միշտ ծննդյանս օրը մի տեսակ վախով եմ լցվում, տխրությամբ, որ ոչ մեկն էլ չի հիշի, չի զանգի, ու որ հանկարծ հրավիրեմ, մի պատճառով չեն գա: Ուրախության պահին էլ ընկերը չի լքում: Այս տարվա ծնունդիս ընկեր կոչվելու արժանացան շատերը: (Ակումբցիներին) Նաև ընկալեցի, որ ո՛չ զանգելը, ո՛չ տեսնելը դեռ ընկեր լինել չեն ենթադրում:
Հ.Գ. Շատ խոսեցի: Ներեցեք:![]()
Էջանիշներ