Գիտե՞ս, էնքան էլ հաջող հարցեր չեն
Մարդիկ ուզեն թե չէ շատերի հետ են շփվում, շատերի հետ են ընկերանում, դե չեմ ասի բոլորն էլ ընկերներ են համարվում, բայց լինում են այնպիսիները որոնց հետ մտերմանում ես ու մի օր էլ հասկանում ես, որ կողքդ իսկական ընկեր կա /սեռը նշանակություն չունի/, հաստատ իմանալով, որ կարող ես վստահել ցանկացած հարցում: Կոնկրետ կերպարի պահը ինչ որ չկարողացա պատկերացնել, ես ինքս շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, ու նրանց մեջ երևի հենց այդ տարբերությունն է պատճառը, որ ընկերացել ենք, փորձում եմ մտաբերել ընկերներիս մեջ ընդհանուր մի բան, որը պատճառ է դարձել մեր ընկերության համար, ու չեմ գտնում: Նման բան երևի չկա
Մարդիկ տարբեր են, ու ամենքի մեջ լավ ու վատ կողմեր կան, ես ունեմ ընկերներ, որոնց մեջ շատ բաներ դուրս չեն գալիս /ու նույնն էլ նրանք են իմ մասին ասում/, բայց մենք շատ լավ ընկերներ ենք, դա մեզ չի խանգարում: Չկա կերպար, որ մարդկանց հետ ծանոթանալուց մտածես՝ ահա, նա նման իմ կողմից ստեղծված կերպարին ես իր հետ կընկերանամ, իսկ այ նա նման չի, ուրեմն պետք չի ընկերանալ:
Վերևում առաջարկեցիք ստեղծել կերպար հասկանալու համար ինչի ենք ընկերանում: Իսկ ինչի՞ ստեղծենք, դու՞ք ստեղծել եք, դրանից ի՞նչն է փոխվել ձեր, ձեր ընկերների հետ հարաբեություններում, եթե իհարկե փոխվել է:
Ինչ վերաբերում է նրանց հետ շփվելուն, դու ինքդ կոնկրետ ժամ ու օր սահմանե՞լ ես ընկերներիդ հետ շփվելու համար:
Ես պատասխանեմ, որ նման բան չեմ անում, ու մտադիր էլ չեմ![]()
Էջանիշներ