User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Ընկերոջ կերպարը

  1. #46
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերներ չեմ ասի շատ ունեմ, բայց ունեմ բավականին, որ նրանց մի քանի խմբերի բաժանեմ, ասենք ինչպես ` "քաղաքացիական ընկերներ" (էտ մեր նիկն է ), դպրոցական, բարեկամ-ընկերներ, կոլեգաներ, արշավական ... ու էտպես շարունակ: Իրանք բոլորն էլ իմ մի մասնիկն են կազմում: Հետաքրքիր բան եմ նկատել իմ մեջ. եթե մեկի հետ շփվում եմ, ու ինքն անտարբեր է ինձ շրջապատող առարկաների ու որ կարևորն է ընտանիքիս հանդեպ, իրան երբեք ընկեր չեմ կոչում, ուղղակի ծանոթ: Ամեն մեկի հետ ուրիշ շփում է, տարբեր է:
    Բայց անկեղծ կասեմ. ես չունեմ մի ընկեր, ում հետ ես ամբողջովին բաց եմ ու ես ինչ-որ բան չեմ թաքցնում: Կարծում եմ, որ բոլորն էլ կհասկանան:Կան բաներ, որ մարդ մենակ ինքն իր հետ է քննարկում, խոսում, վերլուծում, դնում-վերցնում, անկեղծանում:
    Հնարավոր չի գտնել մեկին, որ ամբողջովին քեզ բացահայտած լինի. ինքդ քեզ չես բացահայտում մինչև վերջ, ուր մնաց խեղճ ընկերը:
    Էնպես, որ շատ բաներ պետք չի պահանջել ընկերներից, ուղղակի պետք է լինել անկեղծ ու ինչքան հնարավոր է բնական, առանց դիմակնկերի, որ ընկերություն լինի իսկականից:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. #47
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ունեցած պատկերացումը ընկերոջ ու ընկերության մասին հետևյալն է.

    …Ընկերն ուրիշ է, ընկե’րը նուշ է,
    Միայնակ մարդուն կյանքը մշուշ է,
    Ընկերների հետ երբեք էլ ուշ չէ,
    Առա’նց նրա է, որ ճամփեն փուշ է:

    Առանց ընկերոջ թիկունքդ բաց է,
    Սա’, ինքնին արդեն մի լուրջ հարված է,
    Ոտքիդ տակ քար է, քարի տակ իժ է,
    Աչքդ թեքեցիր` ,,հարցդ լուծված է”…

    Ու պետք է կողքիդ ընկեր իսկական,
    Ընկեր մի ազնիվ ու անդավաճան,
    Ընկե’ր, նույն ծառից ու նույն արմատից,
    Միևնույն նյութի’ց ու նու’յն լուծույթից:

    Այդ ընկերոջ հետ բարդը դյուրին է,
    Փոքրիկ կայծն անգամ մի վառ կերոն է,
    Այդ ընկերոջ հետ մեռնելը ի՞նչ է,
    Դժոխքի սարսափն անգամ ոչինչ է…

    Ընկերն եղբայրն է գումարած ընտրության իրավունքը...

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.07.2010), Benadad (19.12.2010), einnA (19.07.2010), Meme (18.07.2010), Reh32 (17.07.2010), Գոգարիկ (15.06.2014)

  4. #48
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաաայ,ինչ լավ թեմայա......Ընկերներ ասեմ,որ շաաատ ունեմ,տարեց տարի ավելանում են,ու երևի ինձանիցա,որովհետև,ես շփվող մարդ եմ,ու որտեղ ել լինեմ ամպայման գոնե մի հոգու հետ պիտի ինքս ծանոթանամ,թե չէ մենակ լինելն ումա՞ պետք,բայց ասեմ,որ մի սխալ ունեմ,որ զգում եմ էդ ընկերուհին ինձ մի քիչ նմանա,ու լավնա,սկսում եմ կիսվել հետը ամեն ինչից,ու հետագայում զգում եմ,որ իմ նման անկեղծ չեն ինձ հետ,ու շատերին եմ հանդիպել էդպես,բայց դե առանց ընկերների էլ չեմ կարա,ընկերախմբի մարդ եմ,չեմ ասում,թե լավ ընկերուհիներ չունեմ,ուղղակի երևի անկեղծ ընկերուհի չունեմ.....ընկերը լավ բանա,այ տղաների մոտ լրիվ ուրիշա,իրանք թիկունքին կանգնող ընկերներ են,ոչ բոլոր,բայց էդպես որ լինումա,շատ եմ գնահատում,իրենց ընկերությունը լրիվ ուրիշա,ուրիշ ձևի ամեն պահին կարող են հասնել իրար....երկար կարող եմ խոսել էս թեմայում,բայց դե ձանձրալի կլինի,ուղղակի պետք է ամենքս էլ կարողանանք գնահատել ընկերների՝ մեր կողքին լինելը,մեզ օգնելն ու սիրելը,որը պետք է փոխադարձ լինիՇատ եմ սիորւմ ձեզ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), einnA (19.07.2010), Hayk Avetisyan (19.07.2010), KiLa (18.07.2010)

  6. #49
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ շփվող մարդ եմ, բայց շատ ուշ եմ ընկերանում. շատ ուշ եմ մարդկանց վստահում...
    Ընկեր-ընկերուհիներ շատ չունեմ, քիչ են, բայց լավն են: Ըստ իս` ընկերները պետք է իրար նման լինեն /արտաքինով չէ /` նույն կերպ մտածեն, նույն կերպ ընկալեն երևույթները, նույն մտածելակերպն ունենան...
    Ատում եմ ընկերությունը հիմնված շահի վրա. դա արդեն ընկերություն չի, այլ միմյանցից օգուտ քաղելու նողկալի երևույթ:
    Սիրում եմ իմ փոքրաթիվ ընկերներին...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Meme (18.07.2010)

  8. #50
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ շփվող մարդ եմ, բայց շատ ուշ եմ ընկերանում. շատ ուշ եմ մարդկանց վստահում...
    Ընկեր-ընկերուհիներ շատ չունեմ, քիչ են, բայց լավն են: Ըստ իս` ընկերները պետք է իրար նման լինեն /արտաքինով չէ /` նույն կերպ մտածեն, նույն կերպ ընկալեն երևույթները, նույն մտածելակերպն ունենան...
    Ատում եմ ընկերությունը հիմնված շահի վրա. դա արդեն ընկերություն չի, այլ միմյանցից օգուտ քաղելու նողկալի երևույթ:
    Սիրում եմ իմ փոքրաթիվ ընկերներին...
    Էլիզ ջան, իմհկ հենց ինչ-որ հարաբերություն սկսվում է չափվել «պետք է»-ով, այն դառնում է չափելի, այլևս չի կարող լինել իրական, իսկական, «պետք է»-ով ընկերություն ըստ իս չեն անում

  9. #51
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզ ջան, իմհկ հենց ինչ-որ հարաբերություն սկսվում է չափվել «պետք է»-ով, այն դառնում է չափելի, այլևս չի կարող լինել իրական, իսկական, «պետք է»-ով ընկերություն ըստ իս չեն անում
    էէ, չես ուզում` մի արա ընկերություն
    Եթե լուրջ` Շին ջան, ըստ իս` ընկերությունը միմյանց համապատասխանելու և հասկանալու վրա է հիմնված /տես` քո խաթր չասեցի` ընկերները պետք է միմյանց համապատասխանեն ու հասկանան /
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  10. #52
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ գտնվես սոցիալական, ֆիզիկական ու հոգեկան վատ դրության մեջ՝ հաստատ համոզված եղիր, որ կունենա՛ս իսկական ու անկեղծ ընկերներ:
    Բայց եթե սոցիալական, ֆիզիկական ու հոգեկան վիճակդ լինի լավ, նույնիսկ շատ լավ ու կյանքումդ հասնես տարբեր հաջողությունների, էդ անկեղծ ընկերներիդ թիվը ռեալ կպակասի: Վախենամ նույնիսկ 0-ի հավասարվի:

    Հ.Գ. Կյա՛նքն ա սա մեր դաժան ու տխուր...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (22.07.2010), Meme (19.07.2010)

  12. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գտնվես սոցիալական, ֆիզիկական ու հոգեկան վատ դրության մեջ՝ հաստատ համոզված եղիր, որ կունենա՛ս իսկական ու անկեղծ ընկերներ:
    Բայց եթե սոցիալական, ֆիզիկական ու հոգեկան վիճակդ լինի լավ, նույնիսկ շատ լավ ու կյանքումդ հասնես տարբեր հաջողությունների, էդ անկեղծ ընկերներիդ թիվը ռեալ կպակասի: Վախենամ նույնիսկ 0-ի հավասարվի:
    Կոնկրետ սոցիալականի առումով սովորաբար ճիշտ հակառակն է լինում, Ադամ։ Բավական է մարդիկ իմանան, որ սոցիալապես լավ վիճակում ես, հետդ ընկերացողների քանակը կտրուկ կաճի։ Ունևոր մարդու հետ ընկերություն անելը ձեռնտու է, չգիտեի՞ր։ Բայց էս ամենն, իհարկե, վերաբերում է սուտի ընկերներին, որոնք մարդկանց հետ հարաբերություններում հիմնականում շահ են փնտրում։ Իսկ իսկական ընկերների համար սոցիալական, ֆիզիկական ու հոգեկան վիճակդ ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։ Եթե համաձայն չես, ուրեմն ուղղակի դեռ իսկական ընկեր չես ունեցել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (18.07.2010)

  14. #54
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ սոցիալականի առումով սովորաբար ճիշտ հակառակն է լինում, Ադամ։ Բավական է մարդիկ իմանան, որ սոցիալապես լավ վիճակում ես, հետդ ընկերացողների քանակը կտրուկ կաճի։ Ունևոր մարդու հետ ընկերություն անելը ձեռնտու է, չգիտեի՞ր։
    Ես խոսում եմ անկեղծ ու իսկական ընկերների մասին, Ան:

    Հ.Գ. Էլի թող կապ չունենան էդ ամեն ինչը իսկականների համար, քո ասած...
    Բայց կան շատ ու շատ մարդկային «կեղտոտ» զգացողություններ, որոնց հետ ոչինչ չես կարող անել: Ի դեպ, զգացողություններ, որ բոլորն են ունենում, ցավոք... այդ
    թվում նաև մենք ինքներս...
    Ինքնաբերաբար:
    Մենակ չասես չէ, որովհետև չեմ հավատա:

    Հ.Գ.Գ. Բոլորս էլ ունենք լավ ու մոտիկ ընկերներ, առանց որոնց մեր կյանքը չենք պատկերացնում:
    Բայց «իսկական, բացառապես անկեղծ ու կատարյալ ընկեր» հասկացողությանը, մեղմ ասած, էնքան էլ չեմ հավատում:
    Վերջին խմբագրող՝ Adam: 18.07.2010, 23:42:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.08.2010), KiLa (22.07.2010)

  16. #55
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու եթե նեղն ընկած տեղը օգնություն ես խնդրում ու օգնում են, դեռ դա էլ չի նշանակում, որ իսկապես ընկեր է կողքդ, որովհետև էդ օգնությունը պետք է հասներ աանց խնդրելու: Այսինքն քո վիճակին ու ցավին էնքան կարեկցող և ուշադիր մարդ լինի, որ հասկանա քեզ ու ձեռք մեկնի: Թե չէ SOS գոռալուց անծանոթն էլ կարող է օգնել, ընդ որում երբեմն շատ ավելին անելով, քան ընկեր կոչվածը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.07.2010), Benadad (20.12.2010), boooooooom (18.07.2010), einnA (08.08.2010), KiLa (22.07.2010), Դեկադա (18.07.2010)

  18. #56
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խոսում եմ անկեղծ ու իսկական ընկերների մասին, Ան:

    Հ.Գ. Էլի թող կապ չունենան էդ ամեն ինչը իսկականների համար, քո ասած...
    Բայց կան շատ ու շատ մարդկային «կեղտոտ» զգացողություններ, որոնց հետ ոչինչ չես կարող անել: Ի դեպ, զգացողություններ, որ բոլորն են ունենում, ցավոք... այդ
    թվում նաև մենք ինքներս...
    Ինքնաբերաբար:
    Մենակ չասես չէ, որովհետև չեմ հավատա:
    Սենց ասեմ. եթե մարդուն ընկերս եմ համարում, իր ոչ լավ, ոչ էլ վատ վիճակում լինելն ինձ չի ստիպի հեռանալ էդ մարդուց։ Հա, որոշ իրավիճակներում ավելի հաճելի կլինի շփումը, որոշ իրավիճակներում՝ պակաս հաճելի կամ գուցե նույնիսկ տհաճ։ Բայց, էլի եմ ասում, եթե էդ մարդն ինձ համար իսկապես մտերիմ ու հարազատ ա, դա պատճառ չի կարող լինել, որ մեր ընկերությունը դադարի։
    Օրինակ, եթե ընկերս կամ ընկերուհիս հոգեպես վատ վիճակում ա ու ամբողջ օրն իր դարդերից ա խոսում, կյանքից բողոքում, լացում, նվնվում և այլն, ու ուրիշ բանից հետը խոսել չի լինում, անձամբ ինձ համար էդ շրջանում ամենայն հավանականությամբ շփումն էնքան էլ հաճելի չի լինի, բայց քանի որ ընկերս ա, մտերիմս ա, կդիմանամ, կփորձեմ մխիթարել կամ զրուցել, ինչ–որ բանով օգնել և այլն, բայց չեմ հեռանա, ինչքան էլ որ էդ պահին հաճելի չլինի իրեն լսելը կամ էդ վիճակում տեսնելը։ Բա ընկերությունը հո մենակ լավ ժամանակների համար չի։ Իսկ ընդհանրապես ինձ թվում ա՝ ոչ ոքի համար էլ հաճելի չի անընդհատ բացասական բաների մասին լսելը՝ անկախ նրանից, թե ով ա խոսողը։ Ուղղակի ընկերը հենց նրանով ա ընկեր, որ թե լավ, թե վատ վիճակում կողքիդ լինի։

    Իսկ որ լավ լինելը վանի, էդ երևի նախանձի դեպքում ա հնարավոր։ Չեմ ժխտում, որ բոլորի կամ գրեթե բոլորի մեջ էլ գոնե չնչին չափով էդ նախանձի պահը կա, բայց էլի կարծում եմ, որ իսկական ընկերության դեպքում դա առնվազն վճռորոշ դեր չի խաղա, համենայնդեպս, ոչ էն աստիճանի, որ ընկերոջդ լավ լինելը քեզ ստիպի հետը չշվել, հեռու մնալ։ Չգիտեմ, ես տենց եմ ընկալում։ Իհարկե, էս հարցում մեծ նշանակություն ունի նաև էն, թե դու ինքդ տվյալ պահին ինչ վիճակում ես։ Եթե, օրինակ, անձնական հարցերում անհաջողության շրջան ես ապրում, ընկերոջդ վիճակն էլ էդ առումով շատ լավ ա էդ պահին, գուցե ինչ–որ չափով խուսափես, բայց շատ դեպքերում՝ ավելի շատ քեզ իրենից հեռու պահելու համար, ոչ թե իրեն՝ քեզնից, որովհետև գուցե մտածես, որ քո վատ վիճակը կարող ա ինչ–որ առումով ընկերոջդ երջանկությունը մթագնի, կամ գուցե չուզենաս, որ քեզ խղճա։ Բայց, էլի եմ ասում, էս էն դեպքում, եթե նախանձությունը քո ամենացայտուն գծերից չի, մեղմ ասած։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #57

    Կոնկրետ իմ դեպքում միշտ փորձել եմ հասնել էդ «կատարյալ ընկեր»-ին: Բայց մենակ իմ հասնելը հերիք չի:
    Հակառակ կողմից դեռևս չեմ հանդիպել:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր ամենասիրած գրական կերպարը /Տղա, աղջիկ/
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 11.07.2017, 21:03
  2. Rhayader անդամի բարոյական կերպարը
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.09.2009, 22:09
  3. Ընկերոջ քրոջը սիրահարվելը դավաճանությո՞ւն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 104
    Վերջինը: 09.11.2008, 23:36
  4. Փոխհարաբերություններ ընկերոջ հետ…Խորհուրդ տվեք
    Հեղինակ՝ TiternAk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.09.2008, 12:32
  5. գողանալ ընկերոջ սիրած էակին
    Հեղինակ՝ AnDev, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 16
    Վերջինը: 13.03.2008, 22:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •