User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,293
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ

    Մրսածության վերաբերյալ առանձին թեմա կարծես չունենք, համենայնդեպս, որոնեցի, չգտա, «Թոքաբորբն» ու «Խոզի գրիպն» էլ չափազանց նեղ թեմաներ են կարծես, դրա համար մտածեցի՝ ճիշտ կլինի, եթե առանձին թեմայում գրեմ։ Մյուսներն էլ իրենց իմացած միջոցները թող գրեն։


    Վիետնամական մերսում

    Ես ու ամուսինս միշտ այս մերսումն անում ենք, հենց որ մրսածության թեթև նշաններ ենք նկատում։ Չգիտեմ՝ արդեն հիվանդ լինելու դեպքում որքանով կարող է օգտակար լինել, բայց երբ նշանները նոր–նոր թեթևակի ի հայտ են եկել, որպես կանոն, օգնել է զարգացումը կանխելուն, ամեն ինչ անցել է միանգամից։ Մտածեցի՝ հատկապես էսօրվա համաճարակային իրավիճակում շատերին կարող է օգնել, փորձեմ նկարագրել մերսումը.

    Որպեսզի ամեն գործողության համար առանձին չգրեմ, միանգամից ասեմ, որ դրանք պետք է անել նշված հաջորդականությամբ՝ յուրաքանչյուրը մեկական րոպե տևողությամբ.

    1. Մի ձեռքի ցուցամատով (կամ միջամատով) մանր պտուտաձև շարժումներով մերսեք հոնքերի միջև գտնվող հատվածը։
    2. Երկու ձեռքերի ցուցամատներով նույն մանր պտուտաձև շարժումներով մերսեք քթանցքերի կողքերի հատվածը։
    3. Երկու ձեռքերի ցուցամատներով էլի նույն ձևով մերսեք ականջների բլթակների հետևի մասը։
    4. Բթամատով մերսեք ծնոտի տակը (բայց հենց ծայրի մասը, ոչ շատ խորը)։
    5. Սկզբում մի ձեռքի ցուցամատով ու բթամատով նույն նշված ձևով մերսեք մյուս ձեռքի ցուցամատի ու բթամատի միջև ընկած հատվածը, ապա նույնը՝ մյուս ձեռքով։

    Ավելացնեմ, որ ըստ իմ իմացածի, պետք է աշխատել այնպես անել, որ մերսելիս մաշկը հնարավորինս քիչ «տեղաշարժվի» այս ու այն կողմ։

    Մերսման ճշգրտության համար երաշխավորել չեմ կարող, քանի որ մենք էլ ենք կողքից լսելով սովորել, ոչ թե կարդացել ենք ինչ–որ տեղ, բայց փաստն այն է, որ մինչև հիմա միշտ օգնել է արդեն մեզ «ծիկ արած» հիվանդությանը «դռան մոտից հետ ուղարկելուն»։ Հուսով եմ՝ ձեզ էլ կօգնի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (09.12.2009), Surveyr (10.12.2009), Դեկադա (10.12.2009), Ֆոտոն (10.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 18.06.2018, 16:47
  2. Կայքերով աշխատելու միջոցներ, հոդվածներ, ծրագրեր, դասընթացներ
    Հեղինակ՝ SahArtak, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2011, 19:25
  3. Ժողովրդական կամ տնական միջոցներ
    Հեղինակ՝ Aspram, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •