Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ մասին ենք խոսում, ըստ քեզ...
Ես էլ եմ կարծում, որ աղջիկը ոչ մի դեպքում չպետք է իր կյանքը խորտակի՝ միայն նրա համար, որպեսզի ինչ-որ տականքի կյանքն էլ իրենի պես խորտակված տեսնի։ Առայժմ մի կողմ դնենք չարությանը չարությամբ պատասխանելու վերաբերյալ կրոնական մոտեցումը, որը ես շատ եմ կարևորում։ Աղջկա խնդիրը ոչ թե այդ տղայի, այլ իր սեփական կյանքը դասավորելն է այդպիսի անհաջողությունից հետո։ Ասենք թե փչացրեց ուրիշի կյանքը, դժոխքի վերածեց, դա ի՞նչ կտա նրան, դրանով նա կարո՞ղ է վերականգնել այն, ինչից զրկել են իրեն, կարո՞ղ է երջանկանալ միայն այն մտքից, որ իրեն դժբախտացնողին ինքը դժբախտացրել է։ Դա նույնիսկ ամենաչար մարդուն չի կարող երջանկացնել, քանի որ վրեժը միայն ինչ-որ պահի կարող է բավարարություն բերել, որից հետո մարդն ինչպես որ դժբախտ կար, այնպես էլ կմնա։ Եվ, ի վերջո, կստացվի, որ իր սեփական ձեռքերով ամբողջ կյանքը խորտակեց... և հանուն ինչի՞...
Դե լավ եթե դուք բոլորդ մտածում եք,որ անպատիժ պետքա մնա ետ տականքը ու ետ աղջիկը պետքա նստի իրան հանգստացնի թե ամեն բան լավա ու կգտնի իրան սիրող մեկին
կարծում եմ չի գտնի
կարծում եմ բոլորն ել (խոսքը հայ տղեքի մասինա ) կօգտագործեն ետ աղջկա <<արատավոր>> ճակատագիրը
կամ էլ աղջիկը պետքա փնտրի իր նման մեկին
ես դեփքում ամեն բան կգա իրա տեղը

բոլորս էլ ուզում ենք ձրի ապռենք, բայց ցավում եմ վճարելը պարտադիր պայման է ամեն դեփքում
իսկ վրեժը դա գոնե վճարնա են ամենի ինչ եղելա

եսքան բան չգիտեմ ինչքանով եմ պարզ խոսում , բայց խոստանում եմ եթե ես անգամ ել չհասկանաք միտքս էլ չեմ խոսալու ես թեմայում (ստեղ շատերը ուրախացան)