Ժողովուրդ, արբանյակային ալեհավաքի շարժիչ որտեղ՞ կլինի: Այսօր փեթակում չկար. կեսը ասին մյուս շաբաթ, կեսն ել ասին նոր տարուց հետո նոր կլինի:
Պարզապես ես սովորել եմ արդեն շարժիչի գլխացավանքներին: Արդեն 4 տարի ունեմ, լուֆտը շատացել էր, մի 2 ամիս առաջ կարգավորեցի լուֆտը, նորմալ աշխատեց, բայց երեվի ցրտերը ընկել են հիմա լռվումա: Դրա համար եի նորը ուզում:
Իսկ ինչ՞ խորհուրդ կտաս Artgeo, փեթակում էսօր էս տիպի անտենա հանդիպեց
тороидальная спутниковая антенна
40 աստիճան բռնումա ու ինքը 90սմ անտենայի կարգիյա, գինը 75$, արժի՞ սրանից վերցնել:
terev (15.12.2009)
Ժողովուրդ, Ձեզ հանդիպելա՞ էս տիպի անտենաներ: Եթե այո, ապա որտեղ՞ են վաճառում:
Тороидальная антенна
tigrr ջան, ախր ես չեմ հասկանում «մեր ռեգեոնի համար չի նախատեսված» արտահայտությունը: Նաև ալեհավաք տեղադրողներին էլ որ հարցնում եմ նույն բանն են ասում: Մի 4 տարի առաջ ել շարժիչի պահով էին ասում չի աշխատի, բայց ես էս 4 տարիա օգտագործել եմ ու նորա փչացել:
Էտ տորոիդալ ալեհավաքները ապահովվում են այնքան դեցիբել, ինչքան որ կապահովվի 90 սմ-ոց ալեհավաքը: Ու ի տարբերություն մուլտիֆիդի, որոնք աշխատում են անտենայի 1/3 մասով, սրանք աշխատում են ամբողջ անտենայով եւ յուրաքանչյուր գլխիկ գտնվում է ֆոկուսում:
Օրինակ նկարի մեջի արբանյակները ես շարժիչով ու 1մ օֆսետ անտենայուվ բռնում եմ մինիմալ 85% -ով, բացի մի 2 հատը:
Միթե՞ հնարավոր չէ տորոիդալ անտենայով բրնել գոնե 80%:
Ես ոնց հասկանում եմ անտենա տեղադրողները չեն կարողանում շարժիչ կամ տորոիդալ անտենա տեղադրեն, կամ չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնեն, դրա համար էլ էտպես են ասում:
Artgeo (17.12.2009)
terev ջան, մեր ռեգեոնի համար արտահայտությունը են առումով էի ես գրել որ ինչքան որ գլխիկներա շարվում ետ կարգի անտենայի վրա ետքանը մեր մոտ չի բերի, մեր աշխարագրական դիրքից ելնելով, մի մոմոնտել կա ճիշտն ասած որ առաջ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ ետ արբանյակների վրա առանձնապես բան չկար նայելու, մանավանդ հետո կոդավորվեցին եղածն էլ, բայց հիմա արդեն քանի որ կա քարդշարինգը կարելի է նաև ավելի լուրջ վերաբերվել, մանավանդ հիմա սհատ արբանյակներ սկսել են ուժեղացնել իրենց ազդանշանները ավելի շատ տեսարան ունենալու համար, ուղղակի երևի եթե ավելի մեծ դիամետրի լիներ արդեն կարելի էր իրոք փորձել մաքսիմալը ստանալ
Ես պատվիրել եմ Ուկրաինայից, հիմա էլ կապ ունեմ հետը, բայց թանկա նստում, մի 70$, բայց արժի!!!
(հարցը նախորդ էջերումա, խոսքը LanComBox-ի մասինա)
իմ ասած տեղնելա մի 50$, բայց պատվիրելով, բերելով ու ամեն ինչով 60$-70$ա նստում
Կփորձեմ այստեղ պատասխանել Niko777-ի հարցին, որը ուղղել եր անձնական նամակով:
Հարց
Ինչպիսի՞ արբանյակային ընդունիչ և ալեհավաք է անհրաժեշտ HD ալիքներ դիտելու համար:
Ինչ վերաբերվում է HD ալիքներին, ասեմ որ HD ալիքների մասին կարող եք իմանալ այս կայքից,
http://www.truehd.ru/channels.htm
ըստ այդմ որոշեք ալեհավաքի չափը:
Իսկ HD ընդունիչի հարցում, իրոք ընտրությունը շատ մեծ է: Բայց իմ կարծիքով չարժի գնել ամենաթանկերից:
Ես նախատեսում եմ գնել AZBOX, այս թեմայում գրել եմ: Բայց պարզվեց, որ http://ayojaya.com-ում քցում են, այդտեղից չգնեք:
Ամենաթանկերից միջուցե, եթե գումարի խնդիր կա, իսկ իմ կարծիքով ամեն դեպքում Dreambox800hd, 500hd և Openbox S7, S8 ավելի ճիշտ ընտրություն կլինի հետագայի համար այն առումով, որ ասյս տյուներները հաստատ կունենան ծրագրային հետագա սպասարկում, միայն Dreambox-ի համար տասից ավելի թիմեր են աշխատում, իսկ օրինակ AZBOX-ի համար վստահություն այդքան էլ չկա հետագայում ծրագրային սպասարկում կլինի թե չէ, չնայած ամեն մարդ ինքն է որոշում ինչ գնի կամ չգնի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ