այո
ոչ
Հարգելի ակումբցիներ ներկայացնեմ մաֆիայի կառուցվածքը իտալական բնորոշումով: Մաֆիայի հիմնական կորիզը կամ հիմքը ընտանիքն է, որի մեջ մտնում են հեռավոր և/կամ մոտիկ ազգականները: Ընտանիքի ղեկավարին անվանում են հայր: Ընտանիքները ներքին և նույնիսկ հեռակա ղեկավարվում են Կոսկայով: Կոսկաների խմբի ղեկավարին անվանում են <capo> կամ Դոն, կամ քավոր: Դոնին անմիջականորեն ենթարկվում են այսպես կոչված Պիչոտտիները: Դոնի և պիչիոտտիների միջև գործում են Կապորիջեմերը,նրանց ամերիկայում անվանում են լեյտենանտներ; Սակայն սիցիլիայում նման լեյտենանտներ գոյություն չունի: Կոսկաները իրար կարող են օգնել, հատկապես շատ են արյունակցական կապերը, այսինքն ամուսնական կապերը: Սակայն հնարավոր են նաև ընդհարումներ, որոնց հարցերը լուծվում են ըստ համապտասխան կոդեկսի:
հոդված 3
ա. Դոների բարձրագույն խորհուրդը ղեկավարվում է բոլոր դոների դոնի կողմից
բ. Դոների դոնը ընտրվում է ամենազդեցիկ ընտանիքից և համարվում է ամենամեծ համբավն ունեցող մարդը, այն ընտրվում է դոների բարձրագույն խորհրդի կողմից
գ.Դոնը պետք է լինի 40 տարեկանից բարձր և այսպես կոչված ավտարիտետ պետք է ունենա, հատկապես կապված կազմակերպության գործերի իրականացման հետ:
Այո ես քեզ հետ համաձայն եմ, որ իտալերենից թարգմանաբար դա նշանակումա մեր գործը, սակայն համամիտ չեմ, որ Կոզա Նոստրան հենց իտալական մաֆիայի արմատնա: Իմ կարծիքով այն ԱՄՆ-ում հայտնի իտալո-ամերիկյան անդամներով հանցավոր խմբավորման անունն է, այլ կերպ ասած իտալական մաֆիայի մասնաճյուղը ԱՄՆ-ում: որոնց գլխավորին անվանում են Բոսս:
Հենց իտալական մաֆիայի արմատն ա, ի՞նչ կապ ունի Ամերիկայում էին ապրում թե մեկ այլ տեղ, իտալացիներ էին ուրեմն իտալական մաֆիա է: Կոզա Նոստրայի հենքը դրել էին 20-րդ դարի սկզբներին Ջենովեզաների ընտանիքը, որոնց կազմի մեջ էին մտնում Նյու-Յորքի սիցիլիական փողոցային հանցավոր խմբավորումների մի քանի անդամներ: Ընտանիքը այն հինգից մեկն էր, որը ղեկավարում էր Նյու-Յորքի հանցավոր գործունեությունները:
Եկեք բոսսերից խոսենք:![]()
Ալ' Կապոնե
Շռամով մարդը, Չիկագոյի թագավորը, Գանգստեր համար 1-ին:Մաֆիայի ամենադաժան բոսսերից:
Իսկանան անունը Ալֆոնս Ֆ' յորելլո Կապոնե, ծնվել է Նեապոլում, հետո ընտանիքի հետ ներգաղթել է Նյու-Յորք: Կապոնեն վաղ մանուկ հասակից դպրոցը թողել էր՝ ուսուցչին ջարդուխուրդ անելու պատճառով: Մինչև կյանքի վերջ էլ անգրագետ էր: Ի՜նչ ասես աշխատել էր մանուկ հասակում, է՛լ մսավաճառ, է՛լ բարմեն, է՛լ բորդելում գլուխջարդող:
Իր կարիերան սկսելով ամենաներքևներից ՝ Կապոնեն երեսուն տարեկան հասակում արդեն իր կրիմինալ իմպերիան ուներ:Կահույքի բիզնեսի թաքստոցի տակ` Կապոնեն ինչ հանցավոր բիզնեսով ասես զբաղվել է: Իր կարողության մեծամասնությունը ուրիշ մարդկանց անունի տակ էին գրանցված: Չիկագոյում Կապոնեյի 14 տարիների գործունեությունների ընթացքում կատարվել էին 1000-ից ավելի մաֆիոզական սպանութնուններ: Կապոնեն անընդմեջ գնում էր բարձր պաշտոնյա ոստիկաններին, դեպուտատներին, քաղաքապետին:
Կապոնեն շատ էր սիրում երեք բան՝ լավ սիգար , լավ (ամենաթանգարժեք կոստյում ) և լավ վիսկի:Կապոնեն նույնիսկ հասցրեց բանտ նստել` հարկերը չվճարելու պատճառով: Ալ'կատրաս բանտում անցկացնելով յոթ տարի՝ Կապոնեն դուրս եկավ բանտից, բայց այդ տարիներին Ամերիկայում սիֆիլիսի համաճարագ էր, որը անտարբեր չգտնվեց Կապոնեի նկատմամբ: Կապոնեն մահացավ ՝ 1947թվականին, գլխուղեղի արյան զեղումից:
Чеширский КотЭ
Adriano (10.12.2009)
Դեռևս Հին աշխարհում և Միջնադարում բոլոր տարածաշրջաններում և երկրներում գոյություն ունեին կազմակերպված խմբեր, որոնք զբաղվում էին ավազակություններով, սպանություններով և այլն: Գերմանական կրիմինոլոգ ՈՒ. Զիբերը կատարելով հատուկ ուսումնասիրություն, պնդում է, որ ժամանակակից կազմակերպված հանցավորության նախատիպ հանդիսացել է 18-19-րդ դարերում Գերմանիայի տարածքում գործող լավ կազմակերպված ավազակների բանդաները, որոնք հաճախ չունեին ձևական անդամություն և հիմնականում հիմնվում էին անդամների` իրար ճանաչելու վրա:
Սակայն մեր կարծիքով սխալ է միանշանակորեն պնդել, որ ժամանակակից կազմակերպված հանցավորության նախատիպը միայն Գերմանիայում գործող վերոհիշյալ բանդաներն են: Օրինակների համար հեռու չգնալով կարելի է միայն նշել, որ Հին աշխարհում և Միջնադարում (մինչև 18-րդ դարի երկրորդ կեսերը) գոյություն ուներ և բուռն զարգացում էր ապրում ըստ էության կազմակերպված հանցավորության այնպիսի վտանգավոր տեսակ, ինչպիսին ծովահենությունն էր: Այն իր գոյության ընթացքում ունեցավ բուռն ծաղկման ժամանակաշրջաններ` հատկապես միջազգային ծովային առևտրի աճի դարաշրջաններում (օրինակ մ.թ.ա. առաջին դարում` Միջերկրական ծովի ավազանում, կամ 16-17-րդ դարում` Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում): Ավելին` նշված ժամանակաշրջանում գոյություն ունեին լիովին ծովահենական բազմաթիվ պետություններ (օրինակ` Ալժիրը և Թունիսը 16-18 դդ) և ծովահենների կողմից հիմնված միություններ, որոնք պարունակում էին պետության գրեթե բոլոր հատկանիշները (օրինակ` Հայաստանի Կիլիկիա նահանգը, որտեղ. “Շատ տեղերում ծովահենները ունեին խարսխակայաններ և ամուր դիտաշտարակներ” և բանը հասավ նրան, որ Հռոմն նրանց դեմ ստիպված ուղարկեց ռազմական նավատորմ, կամ Կարիբյան ծովի ավազանում գոյություն ունեցող ծովահենների միությունը): Այսպիսով, մեր կարծիքով սխալ է պնդել կազմակերպված հանցավորության “սկզբի” կոնկրետ ժամանակաշրջան:
Սակայն կարելի է գրեթե միանշանակ ասել, որ երևույթը հատկապես բուռն զարգացում ապրեց և սկսեց ներկայիս տեսքը ընդունել միայն բուրժուական հեղափոխությունների դարաշրջանում (17-18-դդ), երբ տեղի էր ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում: Հենց այս ժամանակաշրջանում առաջացավ “կազմակերպված հանցավորություն” երևույթը ժամանակակից իմաստով: Ընդ որում հատկանշական է, որ վերջինս առաջացավ հենց տնտեսապես զարգացած բուրժուական երկրներում, (օրինակ` Անգլիա, Ֆրանսիա և այլն) որտեղ դրանց առաջացման համար ստեղծվել էին սոցիալ-տնտեսական բոլոր անհրաժեշտ պայմանները, (հասարակության սկսված և խորացող սոցիալական շերտավորումը, քաղաքների բուռն զարգացումը, նրանց բնակչության թվի աճը և այլն): Երևույթը հատկապես ծաղկեց նոր զարգացող խոշոր քաղաքներում: Փարիզում դարերով գոյություն ունեցող աղքատների ասոցիացիան կազմող հանցավոր խմբերին միավորեց հայտնի Կարտուշը (1693-1721): Վերջինիս հանցավոր հեղինակությունն այնքան մեծ էր, որ մայրաքաղաքի այն թաղամասերում, ուր նրա խումբը գործում էր, իշխանության ներկայացուցիչներն ուղղակի չէին համարձակվում մտնել:
Ֆրանսիական Մեծ հեղափոխության սկզբնական շրջանում, օգտվելով առաջացած անիշխանությունից, Փարիզում սկսեցին գործել “ջեռուցողների” բանդաները, որոնք մադկանց տանջելով եռացրած ջրով, զբաղվում էին շորթումներով:
Հետաքրքիր է, որ որոշ դեպքեր և որոշ դարաշրջաններ ուսումնասիրելիս շատ դժվար է հստակ սահմանազատում տանել այն հարցում, թե կազմակերպված խմբերը, որոնք զբաղվում են հարձակումներով, ըստ էության հանցավոր խմբավորումներ են, թե նրանք իրականացնում են ազգային-ազատագրական պայքար, կամ դա սոցիալական ընդդիմության արտահայտություն է:
Ասվածի դասական օրինակ մեր կարծիքով կարող է հանդիսանալ 1806 թվականից մոտ 10 տարի Կալաբրիայում (Հարավային Իտալիա) գործող Ֆրա Դյուբոլոյի խումբը: Նրա գործունեությունը ըստ էության հանդիսանում էր ճանապարհներին կատարվող հանդուգն հարձակումների և պարտիզանական կռվի մի խառնուրդ: Սակայն այն վայելում էր տեղական բնակչության լիակատար աջակցությունը և դրա շնորհիվ մնալով անորսալի և ձեռք բերելով հսկայական հեղինակություն, ի վերջո ստիպեց ֆրանսիական իշխանություններին նրանց դեմ ուղարկել մի ամբողջ բանակ` մարշալ Մասսենայի գլխավորությամբ :
Այս ուշագրավ պարադոքսն հետաքրքիր զարգացումներ է արձանագրում հենց Հայոց պատմության էջերում: Բազում օրինակներից հատկապես կարելի է առանձնացնել 1750-ական թվականների սկզբից մինչև 19-րդ դարի սկիզբը Արցախի մելիքների ծավալած պայքարը դավաճանությամբ և խաբեությամբ Շուշի ամրոցին բռնատիրած Փանահ և հետագայում Իբրահիմ խաների դեմ: Մելիքների ծավալած պայքարը կրում էր խանական տարաբնույթ քարավանների վրա հարձակումների, առանձին անհատներին պատժելու, թշնամու պաշարների ավարառության և գիշերային հարձակումների բնույթ: Սակայն առայժմ մենք խնդիր չունենք մանրամասն վերլուծել այս պարադոքսը: Միայն կցանկանայի նշել հետևյալը. ծավալվող գործունեությունը որպես կազմակերպված հանցավորություն կամ և ազգային ազատագրական պայքարի արտահայտություն բնորոշելիս (թեև դա այնուամենայնիվ կրում է քաղաքական բնույթ), մեր կարծիքով սահմանազատման չափանիշ կարող է հանդիսանալ տեղական ազգաբնակչության վերաբերմունքը, որը հստակ ցույց է տալիս` մղվող պայքարը ունի հանցավոր, թե ազգային-ազատագրական բնույթ: Չխոսելով նույնիսկ մելիքների ծավալած պայքարի վերաբերյալ Արցախի ազգաբնակչության վերաբերմունքի մասին, նշենք, որ նույն Իտալիայում հետագա տասնամյակներում գործող կազմակերպված բանդաները, արդեն այնքան էլ չէին վայելում ազգաբնակչության համակրանքը և աջակցությունը, քանի որ արդեն գրեթե վերացել էր օտարերկրյա տիրապետության դեմ պայքար մղելու անհրաժեշտությունը, ուստի նշված խմբերը արդեն լիովին զբաղվում էր հանցավոր գործունեությամբ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելի ակումբացիներ ես կարծում եմ, որ մաֆիայի հանրաճանաչ դեմքերին ներկայացնելը և վերջիններիս մասին խոսելը բավականին հետաքրքիր առաջարկա: Ու ես էլ կգրեմ մեկի մասին: Սակայն մինչ այդ, իմ կարծիքով, մաֆիան ճիշտ ընկալելու համար հետաքրքիր կլինի դիտարկել այդ կազմակերպության կառուցվածքը և ահա այն.
ա.Capo di Tutti Capi -Կապո դի տուտտի կապի-Բոսսերի բոսսը-բոլոր ընտանիքների ղեկավարը
բ.Capo di Capi Re-Կապո դի կապի ռե-Թագավոր բոսսերի բոսսի-այս կոչումը տրվում է, թոշակի անցած Բոսսերի բոսին, որպես հարգանքի նշան
գ.Capofamiglia -Կապոֆամիլիա-Դոն-ընտանիքի գլխավորը
դ.Consigliere-Կոնսիլիեռե-Դոնի խորհրդական-իրական իշխանություն չունի խորհրդականը, սակայն դոնը լսում է վերջինիս խորհուրդները և կարող է որոշ խնդիրներ նաև ինքը լուծել
ե.Sotto Capo-Սոտտո կապո-դոնի տեղակալն է կամ ֆորմալ ընտանիքի երկրորդ մարդը
զ.Capodecina, Caporigeme, Capo -Կապոդեչինա, կապոռիջեմե, կապո-բոլոր բառերը նշանակում են կապիտան, պատվո մարդկանցկամ մաֆիայի զինովորների կապիտան
է.Uomini D'onore, Sgarrista, Soldato-Ուոմինի դոնոռե, սգառռիստա, սոլդատո-պատվի մարդիկ կամ մաֆիայի զինվորներ, փաստացի մաֆիոզի կարիերան սկսում է այստեղից
ը.Picciotto- Պիկիոտո-բառացի նշանակում է փոքր մարդ, և այսպես կոչում են այն մարդկանց, որոնք ցանկանում են դառնալ մաֆիայի անդամ, սակայն դեռ չեն դարձել
թ.Giovane D'Onore -Ջիովանե դոնոռե- պատվի ջահելներ կամ երիտասարդներ,մաֆիայի բարեկամներ, աջակիցներ, որոնք իտալական արմատներ չունեն,այստեղ մտնում են կոռումպացված պետական մարմինները,մաֆիայի բանկիրները և բոլոր այն մարդիկ, որոնք աջակցում են մաֆիային:
Ներկայացնեմ ևս մեկ հոդված մաֆիոզիոյի կոդեկսից.
1.Ոչ մեկ չի կարող ինքն իրեն ներկայացնել մաֆիային կամ մեր ընկերներին, պետք է լինի երրորդ անձ դա կատարելու համար
2.Երբեք մի կարևորի կանանց և ընկերներին
Քննարկենք այս երկուսը, հատկապես հասկանանք երկրորդի իմաստը: Բացի այդ եկեք քննարկենք նաև թե վերը գրված կառուցվածքի մեջ կոչումով մարդկանց ով է նշանակում և կոնկրետ ինչի համար են պատասխանատու:
Վերջին խմբագրող՝ Adriano: 10.12.2009, 13:19:
*e}|{uka* (10.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ