User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Սիամանթո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սիամանթո

    Ճիշտ ասած՝ վախենում եմ ևս մի անգամ ապացուցել, որ ոչինչ չեմ հասկանում գրականության մեջ նոր ոճի և նոր խոսքի դրսևորումներից, բայց չեմ կարող դավաճանել մտածածս անկեղծորեն արտահայտելու սկզբունքիս…
    Երբեք չեմ սիրել և չեմ հասկացել Սիամանթոյի «պոեզիան», միշտ մտածել եմ, որ այդ բանաստեղծի դպրոցական ծրագրում ընդգրկված լինելը չափից ավելին է նրա համար: Նույնիսկ եթե մի կողմ թողնենք, որ գավառացի թումանյանասերս չեմ կարողանում պարզապես հասկանալ «սպիտակ ոտանավոր» կոչվածը, չնայած այդ նույն ոճով գրված որոշ ստեղծագործողների գործեր չգիտես ինչու այնուամենայնիվ սիրում եմ, նույն հայ գրականության մեջ՝ Մովսես Արազու գործերը, թե՞ դրանք սպիտակ ոտանավոր չեն համարվում, բովանդակության առումով էլ այդ «կոտորած, կոտորած, կոտորածները» և «ափ մը մոխիր, հայրենի տուները» որքան էլ համապատսխան լինեն իրականությանը, որքան էլ մեր վշտի փաստացի արձանագրույունը լինեն, նման լուսանկարչական պատկերում հատկապես պատմության ողբերգական տեսարանների համար գրականության և կինոյի ու կերպարվեստ մեջ չեմ հանդուրժում: Մի անգամ կոտորած ապրած ժողովրդին արժե՞ նորից ու նորից կոտորել պոեզիայի միջոցով: Խսքը միայն, ցեղասպանության մասին չի, նույն պատճառով չեմ սիրում Զեյթունցյանի «Արշակ երկրորդը», գիրքը չեմ կարդացել, բայց ներկայացումից մի հատված եմ տեսել, որտեղ Փառանձեմ թագուհին աղբանոցում ոչ այնքան ակնահաճո բան էր անում, արժե՞ ևս մի անգամ թագուհուն անցկացնել այդ ամենի միջով, թեկուզ դա իսկապես եղել է, արվեստը պետք է նրբանկատ լինի, և եթե այդ ամենը չի պատկերվում կոնկրետ քննադատության, կոնկրետ ինչ-որ ասելիքի համար, այլ պարզապես լացուկոծ է Սիամանթոյի դեպքում կամ պարզապես իբր նոր խոսքի կամ իբր համարձակության դրսևորում Զեյթունցյանի դեպքում, ես չեմ ընդունում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (14.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •