User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մեծ մաքրում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ մաքրում

    ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

    Սիրտս զգաստացավ բանականության`
    Հերթական անգամ, իր իսկ կարծիքով,
    Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
    Եվ դառնահամը հպարտ մենության
    Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
    Մաշված պատերի մանր անցքերից:
    Երազանքներիս բեկորներն անզոր
    Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
    Չդիմացան ստացած ապտակին...

    Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
    Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
    Իրար եմ կցում, ապա սոսնձում
    Մեքենայաբար, արդեն վարժված։

    Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
    Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
    Որ ամենամեղմ ապտակը անգամ
    Կարող է նրանց իսկույն բաժանել:

    Ու հավաքում եմ փշուր առ փշուր
    Երազանքներս երբեմնի աշխույժ,
    Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
    Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
    Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
    Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
    Ես հենց այդպես եմ նրանց երազել...

    Եվ որոշեցի հին թափոններից
    Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
    Լավ օդափոխել ու ձերբազատվել
    Նամշաբույրերից, խամրած գույներից,
    Վերքերը կոծկող, բայց չապաքինող
    Այն հին սոսնձից, որի սուր հոտից
    Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
    (Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
    Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
    Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

    06.2005թ.
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.04.2009, 02:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.04.2009), comet (21.04.2009), Jarre (02.10.2009), Kita (21.04.2009), Manya (24.06.2009), Renata (24.09.2011), Եկվոր (21.04.2009), Միքայէլ (25.06.2009), Շինարար (07.09.2009), Ռուֆուս (21.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •