Ուլուանա, անչափ շնորհակալ եմ հիանալի, պատկերավոր նկարագրության համար։ Շա՜տ հավանեցի։ Հետաքրքիր էր հատկապես այն, որ այս լուրջ թեման ավարտում ես սկզբից սարկաստիկ,
Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է)
...իսկ հետո էլ դրական մեկնաբանություններով
Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...
Այ այս խոսքերը դրական սպասումի ինչ որ զգացում են առաջացնում։

Մի խոսքով, շնորհակալություն