User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Au-pair աշխատանք Գերմանիայում

  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Au-pair աշխատանք Գերմանիայում

    Գերմանիայում բնակվող ընտանիքը փնտրում է երիտասարդ և խելացի խնամող Հայաստանից, ով իր ժամանակը սիրով կտրամադրի 5 տարեկան և նորածին երեխաներին, կօգնի նրանց դաստիարակման և խնամքի հարցերում, ինչպես նաև տնային գործերում: Գերմաներեն լեզվի բազային իմացությունը (խոսել և հասկանալ պարզ նախադասություններ) պարտադիր է, տարիքային սահմանափակումը` 18-24:

    Այս աշխատանքը նաև հիանալի միջոց է ծանոթանալու գերմանական մշակույթին և լեզվին: Որպես աջակցություն կտրամադրվի անվճար սնունդ, բնակություն, գրպանի գումար և բժշկական ապահովագրություն: Նաև կտրվի տարեկան 4 շաբաթ վճարվող արձակուրդ:

    Au-Pair ծրագիրը ավելի լավ հասկանալու համար կարդացեք` http://www.arbeitsagentur.de/zentral...dt-Gastfam.pdf և http://de.wikipedia.org/wiki/Au-pair

    Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց կապնվեք անձնական նամակի միջոցով ներկայացնելով սեղմ նկարագիր Ձեր մասին կամ ուղարկեք այն` vhovhan@googlemail.com վերնագիրը նշեlով “Au-Pair”, հարցերի դեպքում կարող եք զանգել (093) 31 43 53:

    ...

  2. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի հարց ունեմ.

    1. Դուք ե՞ք միջնորդ կազմակերպությունը: Ինչքանո՞վ, ինչի՞ հիման վրա պետք է Ձեզ վստահել:
    2. Վիզային վերաբերող հարցերն ինչպե՞ս են լուծվում:
    3. Ճանապարհածախսը ո՞ւմ վրա է:
    4.Ընտանիքի շահը ո՞րն է հենց օտար երկրից, անծանոթին իր երեխային վստահելու դիմաց:

    Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե հարցերիս պատասխանները այդտեղ կան, ուղղակի ես գերմաներեն չգիտեմ: Հարցերս մյուսների համար են:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 07.12.2009, 19:34:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց ունեմ.

    1. Դուք ե՞ք միջնորդ կազմակերպությունը: Ինչքանո՞վ, ինչի՞ հիման վրա պետք է Ձեզ վստահել:
    2. Վիզային վերաբերող հարցերն ինչպե՞ս են լուծվում:
    3. Ճանապարհածախսը ո՞ւմ վրա է:
    4.Ընտանիքի շահը ո՞րն է հենց օտար երկրից, անծանոթին իր երեխային վստահելու դիմաց:

    Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե հարցերիս պատասխանները այդտեղ կան, ուղղակի ես գերմաներեն չգիտեմ: Հարցերս մյուսների համար են:
    Ֆոտոն ջան, մերսի հարցերի համար, միջնորդ/կազմակերպություն չկա, ընտանիքին անձամբ գիտեմ իրենքել խնդրել են գտնել իրենց համար, քանի որ իրենց դժվար է հեռվից այստեղ ճիշտ մարդ գտնել: Քանի որ ընտանիքի հայրը հայ է բնականաբար ցանկալի է, որ երեխաներին խնամողնել հայ լինի, որպիսզի հայերեն լեզվով շփվեն երեխաները: Վիզան ստանալու համար գերմաներենից պետք է ունենալ Grundkenntnisse, A1 մակարդակի գիտելիքներ և լինել 18-24 տարեկան : Խնամողը նաև կունենա 4 շաբաթ վճարովի արձակուրդ և առողջության ապահովագրություն: Մնացած հարցեին այս պահին դեռ չեմ կարող պատսխանել:
    Կկրկին վստահեցնում եմ, շատ վստահելի և կիրթ ընտանիք է
    ...

  4. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    4.Ընտանիքի շահը ո՞րն է հենց օտար երկրից, անծանոթին իր երեխային վստահելու դիմաց:
    Էժան աշխատուժը: Չեմ կարծում, որ ազգությամբ հայ, 18-24 տարեկան մարդիկ գերմանիայում քիչ են: Պարզապես այնտեղի հայերը երևի շատ կուզեն իրենց աշխատանքի համար, իսկ այստեցի անվճար էլ կվազեն Գերմանիա: Մեկ էլ տեսար կպավ՝ ամուսնացան ու մնացին այնտեղ:
    էսպես չի մնա

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (08.12.2009), One_Way_Ticket (07.12.2009), Արամ (07.12.2009)

  6. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ճանապարհածախսը ո՞ւմ վրա է:
    Այս հարցին կխնդրեմ պատասխանել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Գերմանիայում բնակվող ընտանիքը փնտրում է երիտասարդ և խելացի խնամող Հայաստանից, ով իր ժամանակը սիրով կտրամադրի 5 տարեկան և նորածին երեխաներին, կօգնի նրանց դաստիարակման և խնամքի հարցերում, ինչպես նաև տնային գործերում: Գերմաներեն լեզվի բազային իմացությունը (խոսել և հասկանալ պարզ նախադասություններ) պարտադիր է, տարիքային սահմանափակումը` 18-24:
    Ինչքանո՞վ է 18-19-20 տարեկանը կոմպետենտ 5 տարեկան, առավել ևս նորածին երեխա խնամելու հարցում: Մեկն էլ լինի, նրանց խնամի: Ես 19 տարեկան եմ ու նույնիսկ վախենում եմ նորածիններին գրկել... Միայն թե պետք չի ասել, որ այս աշխատանքն այդ դեպքում ԻՆՁ համար չէ: Մեծամասնությունն է այդպիսին (ես իմ շրջապատին հո գիտեմ): Մի խոսքով, դժվար ճարվող դեպք է))
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Ֆոտոն այս պահին ցավոք չգիտեմ , բայց եթե ինչ որ մեկը կա ում հետաքրքրում է առաջարկը թող կապնվի ինձ հետ, հետագայում երբ մանրամասները հայտնի լինեն ես նրան կտեղեկացնեմ

    Շնորհակալ կլինեմ եթե տեղեկացնեք այս հայտարարության մասին բոլոր այն ձեր ծանոթ մարդկանց ում այն կարող է հետաքրքրի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.12.2009, 23:16:
    ...

  9. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանո՞վ է 18-19-20 տարեկանը կոմպետենտ 5 տարեկան, առավել ևս նորածին երեխա խնամելու հարցում: Մեկն էլ լինի, նրանց խնամի: Ես 19 տարեկան եմ ու նույնիսկ վախենում եմ նորածիններին գրկել... Միայն թե պետք չի ասել, որ այս աշխատանքն այդ դեպքում ԻՆՁ համար չէ: Մեծամասնությունն է այդպիսին (ես իմ շրջապատին հո գիտեմ): Մի խոսքով, դժվար ճարվող դեպք է))
    Հա երևի հեշտ չէ գտնելը, բայց հույսովեմ անհնար չէ
    ...

  10. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ, աշխատանքային փորձ պետք չի՞: Խոսքս երեխա խնամելու մասին է:

    Հ.Գ. Մտերիմներին ասելու համար պետք է վստահ լինել, որ կրակը չես գցի: Այս հարցերի ստույգ պատասխանը չունենալով ու չվստահելով՝ ինքս հրաժարվեցի նույն ծրագրով Անգլիա գնալու մտադրությունից, այնինչ ծրագրի համար նաև վճարել եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Հարգելի Grieg
    Հայաստանում 40-ն անց կանաց մեջ գործազուրկների թիվը ահավոր չափերի են հասնում: Քեզ չի՞ թվում, որ ավելի լավ կլիներ այդ մարդկանց աշխատանքի առաջարկ ուղարկեին:

    Իսկ 18-24 տարեկան երիտասարդները մեր հայրենիքի ապագան են: Նրանց պետք է կրթություն ստանան ու պատվավոր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնեն: Քո կարծիով ինչքանո՞վ ա արդար ու գեղեցիկ 18-24 տարեկան երիտասարդին գրպանի փողով օրվա հացով ու տանիքով ապահովելու դիմաց 0-5 տարեկան երեխայի խնամքի աշխատանք տան: Բա էդ մարդիկ ի՞նչ են անելու ապագայում: Ասենք 18 տարեկան աղջիկը գնաց ու 7 տարի տակաշոր փոխելով գրպանի փող ու սնունդ ունեցավ, հետո՞: Ի՞նչ ապագա ես տեսնում էդ աղջկան 24-ը լրանալուց ու աշխատանքից տարիքային շեմը հաղթահարելու պատճառով ազատվելուց հետո:

    Իմ որակավորմամբ այդ առաջարկը վիրավորական է: Վիրավորում է հայ երիտասարդներին:
    Եվ մասնավոր և պետական ձեռնարկություններում այդպիսի հստակ տարիքային սահմանափակում չեն դնում մարդկանց առաջ, եթե խոքը սպասարկման ոլորտի մասին չէ: Որտեղ արտաքին տեսքը առաջնահերթ է: Երեխա խնամելու համար այդպիսի սահմանափակումը չհիմնավորված է և կասկածելի: Դու ես ճանաչում ու վստահում այդ ընտանիքին, ես չեմ ճանաչում ու իրավունք ունեմ կասկածել ամեն ինչ: Նույնիսկ թրաֆիքինգ:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.12.2009), Cassiopeia (08.12.2009), Gayl (07.12.2009), Աթեիստ (07.12.2009)

  13. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Grieg
    Նույնիսկ թրաֆիքինգ:
    Հենց կարդացի միանգամից դա մտածեցի,տարիքային սահմանափակումը շատ կասկածելի,այդ ընտանիքի համար իրանց երեխային խնամելն է կարևոր թե խնամողի տարիքը:
    Ֆոտոնը հարց էր տվել.«ինչի՞ հիման վրա պետք է Ձեզ վստահել:» հստակ պատասխան չեղավ,կարո՞ղ եք վստահեցնել,որ 18 տարեկան աղջկան տանում եք որ երեխա խնամի ու ոչ թե մի հատ ստրիպ կլուբ:

  14. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլմոյի կասկածները կիսում եմ:
    Իդեպ, թրաֆիքինգը մարդու շահագործումն է,այդ թվում աշխատանքային:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.12.2009), Elmo (07.12.2009), Աթեիստ (07.12.2009)

  16. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆոտոնը հարց էր տվել.«ինչի՞ հիման վրա պետք է Ձեզ վստահել:» հստակ պատասխան չեղավ,կարո՞ղ եք վստահեցնել,որ 18 տարեկան աղջկան տանում եք որ երեխա խնամի ու ոչ թե մի հատ ստրիպ կլուբ:
    Պայմաններն են զավեշտալի:
    Չնայած ես Գրիգի մասին շատ լավ կարծիքի եմ, բայց դա կապ չունի: Ստորև գրածիս հետ:
    Գրպանի փող են առաջարկում, սնունդ, ու տանիք:
    Հա բայց ո՞ր 18-24 տարեկան երիտասարդը էդ ամեն ինչը չունի Հայաստանում: Բոլորն էլ գրպանի փող ու տանիք ունեն ու հաց էլ են ուտում:
    Ստեղ 4 շաբաթվա արձակուրդն ու ապահովագրությունն են մնում որպես աշխատավարձ, բայց դա էդքան էական բան չի:
    Այ գերմանիայում ապրելը որոշ երազկոտ ու արկածախնդիր ջահելների համար գայթակղիչ կլինի: Թող գնան, ես քեզ հաջողություն եմ մաղթում քո որոնումներում Գրիգ:
    Բայց իմ կարծիքը հայտնեցի: Ու խնդրում եմ ցավագին մի տար, էդ քո անձի դեմ չի ուղված: Քո մասին շատ լավ մարդիկ են ինձ լավ բաներ պատմել, ու դա ա իմ մոտ կարծիք ձևավորել:

    Քո ճանաչած ընտանիքին էլ փոխանցի որ հայ երիտասարդները վիրավորվեցին ձեր առաջարկից, բայց 40-ն անց կանայք ուրախությամբ կողջունեն նման առաջարկը:
    էսպես չի մնա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (08.12.2009)

  18. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Էլմո,
    նախ տարիքային սահմանափակման մասին
    18-24 տարիքային սահմանափակում դա Գերմանիայում ՑԱՆԿԱՑԱԾ Au-pair աշխատանքի պայմաններն են , ու ըստ այդ պայմանների է դեսպանատունը որոշում տրամդրել վիզա թե չէ, եթե այդ պայմանները չբավարավեն ուղղակի կմերժեն վիզա տրամադրել :

    հիմա աշխատանքի մասին և ինչ օգուտ կարող է այն բերել, օրինակ կան մարդիկ ովքեր ուզում են գերմաներենին լավ տիրապետել, դրա համար այցելել Գերմանիա ցանկալի է, այդ մարդկանցից մի մասը չեն կարողանում այցելել Գերմանիա իրենց գիտելիքները լրացնելու համար, քանի որ կան լիքը խոչընդոտներ բնակարանի բարձր վարձ և այլն և այլն: Նման ծրագրերը ազատում են մարդուն նման ծախսերից ճիշտ է համապատախան աշխատանքի համար, բայց դրա մեջ վատ բան ես չեմ տեսնում, ու ինչ վատ կլինի եթե որևէ գերմաներեն լեզվի սովորողը գնա Գերմանիա և վերադառնա ավելի լավ տիրապետելով լեզվին/ ավելի լավ մասնագետ լինի ?

    Շատ բաներ բացատրվում են իմ տրված լինքերում, բայց այն գերմաներեն լեզվով է և ով գիտի նա հասկանում է :Մնացած վիրավորական մասին այստեղ երևի իմաստ չունի նորից պատասխանեմ քանի որ այն կրկին ջնջվելու է մոդերատորների կողմից, ու քո արածնել չեմ հասկանում գրել մի բան որի պատասխանը ջնջվելու է:
    ...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.12.2009), Kita (08.12.2009), Ռուֆուս (08.12.2009)

  20. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Au-pair աշխատանք Գերմանիայում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած վիրավորական մասին այստեղ երևի իմաստ չունի նորից պատասխանեմ քանի որ այն կրկին ջնջվելու է մոդերատորների կողմից, ու քո արածնել չեմ հասկանում գրել մի բան որի պատասխանը ջնջվելու է:
    1. Դու շատ հին մարդ ես էս ֆոռումում ու լավ պետք է իմանաս, որ մոդերատորների կողմից արված խախտումը չի ներվում: Ու բերում է այնպիսի հետևանքների, ինչպիսին են՝ մոդերատորությունից զրկելն ու ակումբից ընդմիշտ արգելափակվելը:
    Ու դու ականատես ես եղել այդպիսի շատ դեպքերի: Դրա մասին բեր չխոսանք: Չեմ հասկանում քո բողոքը: Ես կանոնադրության սահմաններում եմ, դու՝ խախտել ես կանոնադրությունը, դրա համար էլ գրառումդ չկա:
    2. Երեխա խնամելը(առավել ևս նորածին) սարսափելի դժվար գործ է: Մենք մեր հարազատ երեխու վրա 2 հոգով 24 ժամ տանջվում ենք, կողքից էլ երկուսիս ծնողներն էլ օգնում են, բայց էլի սարսափելի հոգնում ենք ու հուսահատման պահեր էլ են լինում:
    Այսպես որ այդ վիճակում գերմաներեն չէ, ըսկի հասարակ թվաբանություն սովորելն էլ անհնարին գործ է:
    Ու մի բան էլ: Նման աշխատանքը ոչ մի գումարի դիմաց չէի անի:
    էսպես չի մնա

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուսում Գերմանիայում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.03.2013, 20:46
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 12.11.2012, 12:10
  3. աշխատանք
    Հեղինակ՝ North88, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.03.2012, 09:28
  4. Au-Pair - երեխա(ներ) խնամել արտասահմանում...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.07.2010, 11:45
  5. Աշխատանք
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 15.10.2009, 23:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •