Էս թեման էլ ես թարմացնեմ: Ապրանքների սովորական օնյալն խանութ է: Սրա առաձնահատկություններից մեկն այն է, որ ցանկացած հաճախորդ կարող է ապրանքների հետ կապված ցանկացած հարց տալ խանութին` ակնկալելով պարտադիր պատասխան: Վաճառվող ապրանքը շրթունքների համար նախատեսված բուժիչ բալզամն է` սոդայի/գազիրովկա/ համով: Ու հաճախորդի հարցերը: Անգլերեն չիմացողների համար արագ-մարագ թարգմանել եմ`
Հարց` Կարո՞ղ եմ ես ուտել այն
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար`ոչ:
Հարց: Հմմ, ես դեռ բավարաված չեմ այդ պատասխանով, ուստի հարցս տամ այլ ձևով: Եթե ես ուտեմ այն` համը սոդայի համին նման կլինի՞:
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար`ոչ:
Հարց: Բայց դուք ասում եք, որ դա սոդայի նման համ ունի: Ուրեմն, ինչու՞ չեմ կարող ես ուտել այն:
Պատասխան: Դա շուրթերի բուժիչ բալզամ է:
Հարց: Դրանից սոդայի հոտ է՞ գալիս:
Պատասխան: Այո:
Հարց: Եթե ես այն իմ շուրթերին քսեմ, ես պետք է սոդայի համ զգամ ամեն դեքում, ճիշտ ե՞մ
Պատասխան: Այո:
Հարց: Այդ դեպքում, ինչու ես չե՞մ կարող ուտել այն:
Պատասխան: Որովհետեւ դա շուրթերի բուժիչ բալզամ է:
Հարց: Բայց դա հենց այստեղ` իմ շուրթերին է չէ՞:
Պատասխան: Ես գիտեմ, որ սա դժվար է լսել, բայց դա շուրթերի բուժիչ բալզամ է: Հետևաբար, դուք չեք կարող ուտել այն:
Էջանիշներ