- Բժիշկ, ճի՞շտ է, որ մազածածկույթն ամենաարագը նյարդային հողի վրա է աճում։
- Հիմարություն։ Ամենաարագը դեմքի վրա է աճում։
- Կարո՞ղ է ազնիվ մարդը շատ բարձր պաշտոն զբաղեցնել։
- Եթե նա միայն տեսականորեն է ազնիվ, ապա կարող է։ Իսկ եթե նա իրոք ազնիվ է, ապա էլի կարող է, բայց միայն տեսականորեն։
- Ո՞վ է զոքանչը։
- Ընտանեկան դրամաների բեմադրող ռեժիսորը։
- Ի՞նչ պետք է առաջին հերթին անի պարտաճանաչ պատգամավորը կարևոր քվեարկությունից առաջ։
- Արթնանա։
– Ի՞նչ է նշանակում կարծիքների փոխանակում պետի և ստորադասի միջև։
– Դա այն է, երբ ստորադասը մտնում է պետի մոտ իր սեփական կարծիքով, բայց դուրս է գալիս պետի կարծիքով։
Էջանիշներ