- Ինչո՞վ է լավ պաշտոնավորը տարբերվում վատից:
- Վատն առանց կաշառքի ոչ մի բան չի անում, իսկ լավը կաշառքի համար ամեն ինչ կանի:
- Ինչո՞վ է լավ քաղաքական գործիչը տարբերվում վատից:
- Վատը միշտ խաբում է ժողովրդին, իսկ լավը երբեք ճիշտը չի ասում:
- Ինչո՞վ է լավ օլիգարխը տարբերվում վատից:
- Վատ օլիգարխի փողերը կեղտոտ են, իսկ լավինը՝ լվացած:
- Ինչո՞վ է լավը տարբերվում վատից:
- Վատն այն է, երբ ավելի վատ է, քան էր, իսկ լավը՝ երբ ավելի լավ է, քան կլինի:
Էջանիշներ