Ժող ջան խնդրում եմ օգնեք, ինձ պետք է այնպիսի մի ծրագիր կամ միջոց, որը օգտագործելով կարողանամ փոքրացնեմ նկարի ծավալը բաըց նկարի որակը մնա նույնը:
Ավելի կոնկրետ ես ունեմ 24bit-անոց նկարներ, որոնք ուզում եմ դարձնեմ ասենք 8bit առանց որակ կորցնելու:
Ժող ջան խնդրում եմ օգնեք, ինձ պետք է այնպիսի մի ծրագիր կամ միջոց, որը օգտագործելով կարողանամ փոքրացնեմ նկարի ծավալը բաըց նկարի որակը մնա նույնը:
Ավելի կոնկրետ ես ունեմ 24bit-անոց նկարներ, որոնք ուզում եմ դարձնեմ ասենք 8bit առանց որակ կորցնելու:
100 %-անոց արդյունք չես կարող ապահովել ոչ մի ծրագրով, բայց փորձիր Nero Photosnap-ը: ես դա եմ օգտագործում:
Լավագույնը երևի թե PNG ֆորմատն է: Այն նկարի չափը փոքրացնում է ոչ թէ որակի հաշվին, այլ միայն սեղմելու հաշվին, ոնց որ ասենք zip-ն է անում:
Դա հնարավոր չէ ըստ սահմանման: Տեսականորեն գույների քանակը անվերջ է: Երբ ասում են 24 բիտանոց նկար, նկատի ունեն, որ մի պիքսելի գույնը կարող է ընդունել երկուսի քսանչորս աստիճան հատ տարբեր արժեք: Համապատասխանաբար, 8 բիտանոց նշանակում է երկուսի ութ աստիճան հատ հնարավոր արժեք: Երբ 24 բիտը բերում ես 8 բիտի, կատարվում է մոտարկում: Պարզության համար պատկերացրու, որ կապույտի բոլոր երանգները փոխարինվում են մեկ կապույտ գույնով:
Photoscape -ը փորձի, նստում ա 22մբ:
_Հրաչ_ (06.12.2009)
Xat.com Image Optimizer, ընտիր բանա, ծավալը 1 MB-ից մի քիչ ավելա: Կարաս ընտրես գույների քանակը, ......, ու տենաս թե ինչ տեսք ա ունենալու նկարը
Ես միայն մի եղանակ գիտեմ` մեր պապենական, դարերից եկած ու փորձված crop-ը` նկարը կողքերից կտրելը: Էս ձեւով որակը հաստատ չի տուժում, բայց քանակն է տուժում:Ինչպես կարող եմ նկարի ծավալը փոքրացնեմ բայց նկարի որակը չվատանա
Իսկ եթե չենք ուզում crop անել, ապա պիտի որակը տուժի: IrfanView ծրագիրը հա՛մ շատ փոքր է, հա՛մ էլ թույլ է տալիս, օրինակ` JPG ֆորմատով նկարը պահպանելիս փոխել նրա որակը, հետեւաբար նաեւ չափսը:
Askalaf (07.12.2009)
Ես էլ եմ IrfanView–ն օգտագործում նկարները փոքրացնելու համար՝ կիրառելով Resize հրամանը։ Նկարի գունային որակը կարծես թե չի տուժում, համենայնդեպս «անզեն» աչքով, բայց «քաշը» ահագին ընկնումա![]()
Դրանից էլ ավելի պրիմիտիվ մեթոդ էլ կա. նկարը բացում ես վինդոուսյան Paint ծրագրով ու save ես անում որպես .jpg
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ